Thursday, January 15, 2015

Էկոհամակարգերի Հիմնախնդիրները

 1.Էկոհամակարգը կենսաբանական համակարգ է որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոհամակարգը համարվում է Էկոլոգիայի հիմնական հասկացություններից ։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը։
Էկոհամակարգի գլխավոր հատկանիշներն են ինքնակարգավորումը և ինքնավերականգնումը։ Երբ մարդը միջամտում է այդ գործընթացներից մեկին, դրանք կարող են խախտվել։ Եթե էկոհամակարգը դադարի ինքնավերականգնվել, այն կսկսի քայքայվել և կվերանա:
2. Մեզ շրջապատում են բնական և արհեստական էկոհամակարգեր։ Դրանցից են ագրոէկոհամակարգերը, որոնք ստեղծված են մարդու միջամտությամբ:  գրաէկոհամակարգի օրինակ է այգիները,որոնք մեզ շրջապատում են:  Ագրոէկոհամակարգերը տալիս են կենսաբանական բարձր արդյունք շնորհիվ մարդու անընդմեջ միջամտության։ Մեզ շրջապատում են նաև բնական էկոհամակարգերը, օրինակ՝ անտառները։
3. Մեր օրերում մարդիկ հաճախ են միջամտում էկոհամակարգի գործունեությանը և այն հիմնականում բացասաբար է ազդում էկոհամակարգերի գործունեության վրա։
Մարդու ներգործության հետևանքով խախտվում է հավասարակշռությունը, և ծագում են էկոլոգիական հիմնախնդիրներ:
4. Ցանկացած կյանք պահանջում է էներգիայի և նյութերի անընդհատ հոսք: Մենք գիտենք, որ էկոհամակարգերում շրջանառվում է էներգիա: Բայց ամեն անգամ մի շղթայից մյուսին անցնելիս մենք ունենում են էներգիայի կորուստ և հարկավոր է լինում նորից էներգիա ստանալ արևից: Եթե էներգիայի հոսքը դադարի ապա էկոհամակարգը կվերանա:
Եթե նվազի  Ֆոսֆորի և Ազոտի հոսքը ապա հետևանքով հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ և կխաղտվի դրանց շրջանառությունը էկոհամակարգերում:

No comments:

Post a Comment