Showing posts with label Աշխարհագրություն. Show all posts
Showing posts with label Աշխարհագրություն. Show all posts

Sunday, January 17, 2016

Աշխարհի ռասսաները, ծագումը, տարածումը

Մարդկանց առաջին հերթին իրաիրց տարբերում են արտաքին հատկանիշների շնորհիվ: Այսպիսով մարդկային խմբերը որոնք իրարից տարբերվում են արտաքին՝ ֆիզիկական և մարդաբանական հատկանիշներով (մաշկի գույնով, գանգի կառուցվածքով, մազերի գույնով կամ ձևով, աչքերի, շուրթերի ձևով և այլն):Հիմնական ռասսաներն են՝ Եվրոպոիդ, Մոնղոլոիդ, Նեգրոիդ, Ավստոլորդ:

 Եվրոպեոիդ ռասայի ներկայացուցիչներն ունեն սպիտակ մաշկ, միջին կամ բարձր հասակ, սև,  խարտյաշ մազեր։ Նրանք հիմնականում բնակվում են Եվրոպայում, Հարավարևմտյան , Հարավային Ասիայում, Ամերիկայում ու Հյուսիսային Աֆրիկայում։

Մոնղոլոիդ ռասային բնորոշ են սև, կոշտ և ուղիղ մազերը, մաշկի թուխ, հաճախ դեղնավուն գույնը, տափակ դեմքը, խիստ արտահայտված այտոսկրերը, աչքի նեղ բացվածքը, վերին կոպի խիստ զարգացած ծալքը։

Նեգրոիդ ռասային հատկանիշներից են մաշկի մուգ երբեմն սև գույնը, գանգուր մազերը, լայն և մեծ քիթը, հաստ շուրթերը։ Նեգրոիդների մեծամասնությունը բնակվում է կենտրոնական և հարավային Աֆրիկայում։

Ավստրոլոիդ ռասայի ներկայացուցիչները շատ քիչ են տարբերվում Նեգրոիդ ռասսայից, քանզի հիմնականում ունեն նույն ֆիզիկական տվյալները։ Նրանք բնակվում են Ավստրալիայի, Օվկիանիայի, նաև Հնդկաստանի հարավի և Ինդոնեզիայի որոշ շրջաններում։

Ռասսաների խառնուրդից ծնված երեխաներին անվանում են՝
Եվրոպոիդ+Նեգրոիդ=Մուլատ
Նեգրոիդ+Մենղոլոիդ=Սամբո
Եվրոպոիդ+Մոնղոլոիդ=Մետիս

Հրաբուխների առաջացման պատճառները, վերջին հինգ տարվա ընթացքում ժայթքած հրաբուխները

1.Հրաբուխը, երկրաբանական կառուցվածքների երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթի ժայթքումն է լավաի, մոխրի, խարամի, այլ ապարների բեկորների, շիկացած գազերի ու գոլորշիների տեսքով։
Ըստ արտավիժած նյութերի կուտակումների առանձնանում են կենտրոնական և ճեղքային  հրաբուխներ։ Ըստ կառուցվածքի բնույթի գործունեության հարաբերականության, հաճախականության, տևողության, արտավիժված նյութերի կուտակումների, կազմի, ժայթքման առանձնահատկությունների դասակարգվում են`
  • գործող հրաբուխ,
  • հանգած հրաբուխ, 
  • հնահրաբուխներ,
  • բազմածին հրաբուխ,
  • միածին հրաբուխ,
  • բարդ հրաբուխ,
  • մակաբույծ հրաբուխ։
2.Հրաբուխների ժայթքումը բնության ահեղ երևույթներից է: Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի: Մագման Երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ: Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի: Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով: Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մողիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը: Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ: Այժմ Երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ: 
3. Հրաբուխների ժայթքումը մեծ արհավիրքներ է առաջ բերում. հրաբոսոր գետն ամեն ինչ այրում է իր ճանապարհին: Ժայթքման վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էլ դեռ օրեր շարունակ գետին է թափվում քամուց քշված մոխիրը: 79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլանումը, Ստաբիանը, և բազմաթիվ գյուղեր: 1883 թվականին Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու: Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության: Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հզ. մարդ: Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և, ջուրը, խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար: Կոլումբիայում 1985 թվականի հրաբխի հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հզ. մարդ:

վերջին հինգ տարվա ընթացքում ժայթքած հրաբուխները`
1. Նիրագոնգո, Կոնգոի Դեմոկրատական Հանրապետությու 2010թ-ի օգոստոսի 30:









2. Էթնա, Իտալիա, 2013թ-ի նոյոմբերի 17:












3. Թունգուրաուա, Էկվադոր, 2010թ-ի նոյեմբերի 29:










4. Էյաֆյադլայոկուդալ, Իսլանդիա, 2010թ-ի ապրիլի 22:








5. Գրիմսվոտն, Իսլանդիա, 2011թ-ի մայիսի 22:
6. Պույէուէ, Չիլի, 2011թ-ի հունիսի 5:












7. Ռոկատենդա, Ինդոնեզիա, 2013թ-ի օգոստոսի 13:











8. Օնթակե, Ճապոնիա, 2014թ-ի սեպտեմբերի 27: