Showing posts with label Մասնագիտական Կողմնորոշում. Show all posts
Showing posts with label Մասնագիտական Կողմնորոշում. Show all posts

Monday, February 2, 2015

Մարքեթինգ

Ես կարծում եմ, որ մարքեթինգի հիմնական խնդիրը ոչ այնքան վաճառելն է, որքան այնպիսի ապրանքի ստեղծումը, որն ինքն իրեն կվաճառվի:

Ֆիլիպ Կոտլեր

Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհը փոխվել է տեխնոլոգիաների էվոլյուցիայի շնորհիվ: Շատ տարիներ առաջ ինդուստրիալ հասարակարգում գլխավոր տեխնոլոգիան արդյունաբերական սարքավորումներն էին, իսկ մարքեթինգի էությունը հետևյալն էր՝ ապրանքները վաճառել որոշակի շուկայում առանց սպառողների կարիքներն ու պահանջմունքները հաշվի առնելու: Սա, ըստ Կոտլերի, Մարքեթինգ 1.0-ի կամ էլ ապրանքակենտրոնացման դարաշրջանն է։ Վերջինս իր բնութագիրն է գտել Հենրի Ֆորդի հայտնի արտահայտության մեջ՝ «Յուրաքանչյուր հաճախորդ կարող է իրեն դուր եկած ցանկացած գույնի մեքենա պատվիրել այն պայմանով, որ այդ գույնը սևն է»: Այս շրջանում մարքեթինգ էր կոչվում ապրանքը վաճառելու, համոզելու, երբեմն նաև խաբելու ունակությունը:

Ժամանակակից աշխարհում էական դերակատարություն ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները, իսկ մարքեթինգի խնդիրն արդեն այդքան պարզ չէ: Սպառողները տեղեկացված են, կարող են համեմատել նման ապրանքները, որոշել այս կամ այն ապրանքի օգտակարությունը: Հետևաբար մարքեթինգի խնդիրն է սպառողների չբավարարված պահանջմունքների ու ցանկությունների որոնումը: Սա էլ Մարքեթինգ 2.0-ի կամ հաճախորդակենտրոնության դարաշրջանն է։

Այստեղ գերիշխողը օր օրի զարգացող տեղեկատվական նոր տեխնոլոգիաներն են, որոնք ստեղծում են սպառողների հետ հաղորդակցության նոր ու ժամանակակից ուղիներ, որոնց մասին մի առիթով խոսել է Կոտլերը. «Մարդիկ հետզհետե ավելի զբաղված են դառնում, նրանց գտնելը դժվարանում է: Գնորդներն էլ դառնում են ավելի տեղեկացված ու հասկացող… Մասսայական մարքեթինգի ինքնարժեքն անընդհատ բարձրանում է, իսկ արդյունավետությունը՝ նվազում. ավելի քիչ մարդիկ են ուշադրություն դարձնում հեռուստագովազդին, հեռուստաընկերություններն էլ բարձրացնում են գովազդի գինը: Սա, ի վերջո, կդրդի մարքեթոլոգներին գտնել գովազդի տարածման ավելի արդյունավետ միջոցներ: Գովազդն արդեն հայտնվում է ամենուր՝ մարզական միջոցառումների ժամանակ սպորտային մեքենաների վրա, ֆիլմերում, վերելակներում ու լցակայաններում տեսագրությունների տեսքով, գրքերում: Զարգանում է բջջային գովազդը: Վերջերս անցնում էի առևտրի կենտրոնի կողքով ու բջջայինով տեղեկատվություն ստացա այդտեղ գործող զեղչերի մասին: Նման մարքեթինգն ինձ դուր չի գալիս. այն միջամտություն է իմ անձնական կյանքին, բայց սպառողների հետ կապի այս միջոցը հետզհետե կզարգանա»:

Ըստ Կոտլերի՝ առջևում Մարքեթինգ 3.0-ի կամ մարդկային մարքեթինգի  դարաշրջանն է: Ահա ապագայի մարքեթինգը: Մարքեթինգ, որը սպառողներին կվերաբերվի ինչպես մարդկանց, ովքեր ակտիվ կենսադիրքորոշում ունեն, ձգտում են ինչ-որ բանի ու ցանկանում են ստեղծագործել: Կգա, այսպես կոչված, «մասնակցության դարաշրջանը», երբ յուրաքանչյուր սպառող կցանկանա մասնակցել ապրանքի ստեղծմանը, կձգտի արտահայտվել, օգտվել հետադարձ կապից: Նա պե՛տք է ունենա այսպիսի հնարավորություն: Նա կպահանջի ոչ միայն սովորական կարիքների ու պահանջմունքների, այլ նաև ամենախորը հույզերի ու ցանկությունների բացահայտում ու բավարարում: Սպառողը կպահանջի իր ստեղծարարության գնահատում:

Մարքեթինգ 3.0. սա է այն տեսությունը, որը համաշխարհային մարքեթինգի գուրու, «Մարքեթինգի վաստակավոր ուսուցիչ» ճանաչված, 100-ից ավելի մարքեթինգային հոդվածների, տասնյակ գրքերի հեղինակ Ֆիլիպ Կոտլերը ներկայացնում է վերջին տարիներին տարբեր երկրներում կայացած ու մոտ ժամանակներս Հայաստանում կայանալիք դասախոսությունների ընթացքում:

Sunday, November 23, 2014

Իմ Մասնագիտական Կողմնորոշումը

  Ես ապագա շուկաըագետ եմ, ցանկանում եմ ընդհունվել Հայ-Սլավոնական համալսարանի տնտեսագիտական բաժինը, իսկ հետագայում ուսումս շարունակեմ արտերկրում ցանկալի է ԱՄ նահանգներում: Ավարտելուց հետո աշխատանքս պատկերացնում եմ որևէ ընկերությունում որես շուկայագետ կամ գովազդի մասնագետ: Ցանկանում եմ ուսումնասիրել շուկան և հասկանալ, թե ինչ է պետք անել սպառողին գրավելու համար, և ինչպես դրթել սպառողին գնել այս կամ այն ապրանքը: Ընտրել եմ այդ մասնագիտությունը, որպիսի դառնալով տնտեսագետ ունենամ հետաքրքիր, ինչ որ չափով ստեղծագործ և բազմաբովանդակ աշխատանք:

  Մասնագիտության ընտրության մեջ ինձ օգնել է մորս օրինակը , քանի որ նա արդեն գրեթե 14 տարի է աշխատում է բանկում։ Փոքրուց այցելելով մայրիկիս աշխատավայրը ինձ հետաքրքիր է եղել այտեղի անցուդարձը, բայց մայրս ասում է որ դա ձանձրալի ու միապաղաղ աշխատանք է այդ պատճառով ես որոշեցի ընտրել տնտեսագիտության առավել ստեղծագործ ոլորտը մարքեթինգը։Իսկ հետագայում երկրորդ մասնագիտություն  ձեռք բերելու մասին դեռևս չեմ մտածել, քանի որ վստահ եմ որ ճիշտ ընտրություն եմ կատարել։