Tuesday, May 10, 2016

Նաիրի Զարյան

Նաիրի Զարյան՝  հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ։ Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ։

Նաիրի Զարյանը ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 31-ին, Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Խառակոնիս գյուղում։ Ծանր է եղել նրա մանկությունը։ 1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում էԱրևելյան Հայաստան, ապաստան է գտնում Երևանի և Դիլիջանի որբանոցներում։ Որբանոցներում նա մնում է մինչև 1921 թվականը և այնտեղ էլ ստանում միջնակարգ կրթություն։ Ավարտել էԵրևանի թեմական դպրոցը, 1927 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուտետը, 1933 թվականին՝ Լենինգրադի արվեստագիտության պետական ակադեմիայի գրական բաժնի ասպիրանտուրան։ 1951-1958 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգմավոր, Խաղաղության պաշտպանության հայկական կոմիտեի նախագահ։
1926-ին լույս է տեսել Զարյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ջրանցքի կապույտ երկրում»։ Քաղաքացիական պատերազմին ու Հայաստանում տեղի ունեցող սոցիալական վերափոխումներին են նվիրված «Հրանուշը», «Նոյեմբերյան օրերին», «Ռուշանի քարափը», «Սաքո Միկինյան» պոեմները, «Հացավան» վեպը։
1920-1930-ական թվականներին Նաիրի Զարյանը եղել է մի շարք պարբերականների պատասխանատու քարտուղար և խմբագիր։ Դրանցից կարելի է հիշատակել «Գրական դիրքերում», «Գրական սերունդ» ամսագրերը։
Գրական առաջին քայլերը արել է որբանոցում, 1918 թվականին տպագրվել է առաջին բանաստեղծությունը, իսկ 1969-ին՝ վերջին գիրքը։ Զարյանին հռչակ բերեցին նրա մի շարք լավագույն բանաստեղծությունները, «Ռուշանի քարափը» պոեմը և «Հացավան» վեպը, իսկ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում, օգնեցին ապրել ու հաղթել թշնամուն։
Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են «Աղբյուրի մոտ» և «Փորձադաշտ»  կատակերգությունները, որոնք գրված են ետպատերազմյան տարիներին։ Նրա ճանաչված գործերից է նաև «Հայերեն» բանաստեղծությունը գրված հայրենասիրական զգացումով։
1944-1946 թվականներին եղել է Հայաստանի գրողնորի միության վարչության նախագահը։ Հետագայում ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի անդամ, վարել հանրային եռանդուն գործունեություն։ Նրա կյանքում հիշարժան էրԵղիշե Չարենցի հետ հանդիպումը, որն էլ նրա Հայաստան Եղիազարյան անունը փոխեց զրնգուն ու հնչեղ Նաիրի Զարյանի։
Հայկական թատրոնը բեմադրել է նրա «Արա Գեղեցիկ», «Այրող դիմակ», «Աղբյուրի մոտ», «Փորձադաշտ», «Արտավազդ և Կլեոպատրա» դրամաները։ 1980 թվականին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատոնըբեմադրել է Զարյանի «Հացավանը»
։

No comments:

Post a Comment