Sunday, June 14, 2015

Հոքու և Թանկա

Հոքու, հոկու կամ հայքու, հայկու , ճապոնական պոեզիայի ժանր, եռատող, 17-վանկանի (5-7-5), հաճախ երկրորդ բանատողից հետո դադարով ։
Առաջացել է 15-րդ դարում որպես եռատող կատակային ռենգայի նախերգ։ Ժառանգաբար ծագում է նաև թանկայի առաջին կիսատողերից։ 17-րդ դարում Մացուո Բասյոն սկզբնավորեց դասական (ոչ կատակայաին) հոքուները և մշակեց ժանրի ձևական ու գեղագիտական սկզբունքները։ Հոքուի ձևերի կատարելագործումն առնչվում է Թանիգուտի Բուսոնի ստեղծագործության, Կոբայասի Իսսայի թեմատիկայի դեմոկրատացման հետ։
Գոյություն են ունեցել հոքուների մի քանի դպրոցներ։ 19-րդ դարի վերջերին Մասաոկա Սիկին նոր զարկ տվեց հոքուի զարգացմանը՝ նրան կցելով գեղանկարչությունից փոխառած «ուրվանկար բնօրինակից» սկզբունքը։
Թանկա կամ թանքա, ճապոնական պոեզիայի հնագույն ժանր՝ 31 վանկերից կազմված (5-7-5-7-7) անհանգ հնգատող։
Ավանդական մոտիվներն են սերը, բաժանումը, ուղևորությունները, տարվա եղանակները և այլն։ Թանկան առատ է տրոպի տեսակներով, բառախաղերով, հաճախ է ստեղծում իմաստային երկրորդ շերտ։
Ամենավաղ թանկաները գրի են առնվել 8-րդ դարում. ժանրը ծաղկում է ապրել 10-13-րդ դարերում՝ կապված ճապոնական պոեզիայի արքունական գերատեսչության գործունեության, պոետական մրցույթների անցկացման և պոետական պաշտոնական հատընտիրներ կազմելու հետ։
Նոր աշխուժություն է սկսվում 19-20-րդ դարերում, երբ թանկաները լցվում են սոցիալական մոտիվներով (Իսիքավա Թաքուբոքու)։
Թանկայի հիմնական միտքը կենտրոնացված է առաջին երեք, ամփոփումը՝ վերջին երկու տողերում։ Թանկայի հնգատողը և հոքուի եռատողը ճապոնական պոեզիայի ավանդական երկու ուղղությունն են («Դենտոսի»)։ Երրորդ ուղղությունը («Գենդայսի») ժամանակակից ոտանավորն է։ Թանկա գրող պոետը կոչվում է կեձին, հոքու գրողը՝ խայձին, իսկ ժամանակակից գրողը՝ սիձին։ Ճապոնական թանկաները հայտնի են աշխարհին որպես պոետական արտակարգ նրբագեղության և հակիրճ, լակոնիկ ձևի բանաստեղծություններ։

Հոգնած քայլերով

Լեռնային միրհավները

Երկար գիշերով

Կախ են գցել պոչերը,

Ես էլ միայնակ կքնեմ:




Ալիսիա Կիրակոսյան

Ալիսիա Գուրգենի Կիրակոսյան , հայ բանաստեղծուհի է, ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր է (2007)։
Գրել է իսպաներեն, իտալերեն, հետո նաև` հայերեն և անգլերեն։
Ավարտել է Բուենոս Այրեսի ազգային համալսարանիիրավաբանական ֆակուլտետը։ 10 տարի խաղացել էթատրոնում։ 1968-ին փոխադրվել է Լոս Անջելես(ԱՄՆ)։ Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Մեկօրում հինգ ձայն», լույս է տեսել 1966-ին։
Իսկ հայ ընթերցողը նրան ճանաչեց 1967-71 թթ.բանաստեղծ Վահագն Դավթյանի հրաշալի թարգմանությամբ հրատարակված «Արմատ և էություն»բանաստեղծությունների ժողովածուով /թարգմ.իսպաներենից/, 1972թՍփյուռքի հայության համարնույն գիրքը վերահրատարակվեց, (1967, իտալ.), «Հայաստանյան ապրումներ» (1970), «Բանաստեղծություններ» (1972) ժողովածունները։ Նրա «Պեդրո Ամոր» (1969) պիեսը ներկայացվել էԲուենոս Այրեսի «Փայրո» թատրոնում։ Ալիսիա Կիրակոսյանի որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն։
Ալիսիա Կիրակոսյանը լինելով հայ բանաստեղծուհի անքան էլ ճանաչված չէ հայաստանում և դրա հինական պատճառ է հանդիսանում այն փաստը որ նա գրեթե չի ստեղծագործել հայերեն լեզվով: Ինչպես արդեն ասացի Ալիսիա Կիրակսյանը չի ստեղծագործել հայերեն և նրա ստեղծագործությունները հիմնականում թարգմանված են, բայց դա ընդհանրապես չի խանգարում ընդերցողին: Նրա ստեղծագործությունները հիմնականում սիրո թեմայով են, կարդալով հասկանում եմ, որ նա սերը համարում է կյանքի իմաստ և գոյության աղբյուր:
  ► Սերը գոյության հանճարն է միակ.
Սիրո հակառակն ամենևին էլ
Չսիրելը չէ, մահն է պարզապես…
Սիրահարները անմահությունն են վերանորոգում։

Հայի կերպարն՝ ըստ իս

Յուրաքանչյուր ազգ ունի հենց իրեն հատուկ հատկանիշներ, և մենք հայերս բացառություն չենք: Ոչ ոք իդեալական չէ և լավ կողմերի հետ մեկ տեղ մենք ունենք նաև վատ բնավորության գծեր:
Սկսենք նրանից, որ մենք միասնական չենք, չենք կարողանում խմբում աշխատել: Մեզ մոտ ավելի լավ է ստացվում հույսը միայն մեր վրա դնել, քան վստահել ուրիշներին: Մենք մեզ քննադատներ ենք համարում: Կարծում ենք, որ իրավունք ունենք քննադատել բոլորին, բայց երբ հերթը հասնում է մեզ մենք վրդովվում ենք երբ մեզ են քննադատում: Չմոռանանք նաև այն փաստը, որ մենք նախանձ ենք, և հաճախ փորձում ենք արդարացնել ինքներս մեզ ասելով, որ դա «բարի» նախանձ է: Չափից դուրս միամիտ ենք:
Մի՛ կարծեք, որ ես միայն բացասականն եմ տեսնում, ինչպես ասեցի սկզբում մենք ունենք ինչպես վատ միևնույն ժամանակ նաև լավ հատկանիշներ: Ես որպես բացասական հատկանիշ  նշեցի, որ մենք հայերս միամիամիտ ենք, բայց միևնույն ժամանակ մենք նվիրվող ենք և հավատարիմ: Մենք աշխատասեր ենք, հնարամիտ, շնորհալի, պատրաստ ենք ամեն ինչի հանուն մեր ընտանիքի:
Դերենիկ Դեմիրճյանը իր «Հայը» ստեղծագործության մեջ շատ լավ է տվել հայի կերպարի նկարագրությունը:«Ահա նայիր այս բեռնակրին. ինչ է սա, իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ՝ ճկվում է, մեջքը կոտրում: Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակում: Վրե՞ժ ունի, ինչ է, իրենից հանելու: Ու՞մ դեմ է չարացել, որ իրեն է պատժում: Որքան ուժ, որքան աշխատասիրություն: Ապա, տար տունդ ծառա:»: 
Մեզ հեշտությամբ կարելի է կառավարել, մտափոխել և խաբել: « Դանդալոշ է և խոնարհ՝ իր Սասունցի Դավթի նման է և անասանելի ըմբոստ, հարվածող է նրա պես։ (Քծնում է, ստրկանում օտարի ոտի տակ, ինչպես իր Ձենով Օհանը, բայց) երբ վրա է հասնում գերագույն վտանգը՝ հերոսանում է հանկարծ և ծարավում վիշապի նման։»     

Monday, June 8, 2015

ՄԱԿ կառուցվածքը և գործառույթները:

Ներածություն
Աշխատանքիս հիմնական նպատակն է ուսումնասիրել աշխարհի ամենամեծ միաջազգային կազմակերպությունը, նրա կառուցվածքը և գործառույթները: Հասկանալ թե ՄԱԿ-ի դերը ժամանակակից աշխարհում:

Միավորված Ազգերի Կազմակերպությունը՝ ՄԱԿ-ը միջկառավարական կազմակերպություն է, որն ստեղծվել է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման, երկրների միջև համագործակցության զարգացման համար։
Կառույցի գործունեության հիմքերը և կառուցվածքը մշակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ հակահիտլերյան կոալիցիայի առաջատար անդամների կողմից։ «Միացյալ ազգեր» անվանումը առաջին անգամ օգտագործվել է 1942 թվականի հունվարի 1-ին ստորագրված Միացյալ Ազգերի հռչակագրում։
ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում, որը տևել է 1945 թվականի ապրիլից մինչև հունիս, և ստորագրվել 1945թ. հունիսի 26-ին` 51 պետությունների ներկայացուցիչների կողմից։ Ներկայումս ՄԱԿ-ին անդամակցում են 193 երկիր։ Գլխավոր կենտրոնակայանը գտնվում է Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում։
ՄԱԿ-ը կազմված է Գլխավոր Ասամբլեաից, Անվտանգության խորհուրդից, Քարտուղարությունից, Միջազգային դատարանից, տնտեսական և սոցիալական խորհուրդնեից: 

ՄԱԿ-ի կառուցվածքը

Գլխավոր Ասամբլեա
Գլխավոր Ասամբլեան զբաղեցնում է կենտրոնական դիրք, որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին։ Գլխավոր ասսամբլեան ուսումնասիրում է համագործակցության սկզբունքները միջազգային խաղաղության և անվտանգության շրջանում` ընտրում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի, Տնտեսական և Սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, Անվտանգության Խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդի հետ համատեղ ընտրում են ՄԱԿ-ի միջազգային դատարանի անդամներին, կորդինացնում է տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջազգային համագործակցությունը, իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
Գլխավոր Ասսամբլեան ունի նստաշրջանային աշխատանքային կարգ։ Այն կարող է անցկացնել ռեգուլյառ, հատուկ և արտակարգ հատուկ նստաշրջաններ։

Ասսամբլեայի տարեկան հերթական նստաշրջանը սկսվում է սեպտեմբերի 3-րդ երեքշաբթի օրը և աշխատում Գլխավոր Ասսամբլեայի նախագահի, կամ 21 տեղակալներից մեկի ղեկավարությամբ` լիակազմ նիստերի և գլխավոր կոմիտեների` մինչև օրակարգի ամբողջական սպառումը։
ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայի Հատուկ նիստերը կարող են գումարվել ցանկացած հարցի շուրջ, ազգային անվտանգության խորհրդի պահանջով, 15 օրվա ընթացքում։ Մինչև 2006 թ. հրավիրվել են շուրջ 30 հատուկ նստաշրջաններ, որոնց մեծ մասը վերաբերում էին մարդու իրավունքներին, շրջակա միջավայրի պաշտպանության, թմրանյութերի դեմ պայքարի և այլ հարցերի։ Արտակարգ հատուկ նիստեր կարող է գումարվել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կամ ՄԱԿ-ի անդամ-պետությունների մեծամասնության պահանջով` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պահանջով 24 ժամվա ընթացքում։
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ
Անվտանգության Խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումներին պարտավոր են ենթարկվել ՄԱԿ-ի բոլոր անդամները։ Անվտանգության Խորհրդի հինգ մշտական անդամները՝ Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը ունեն վետոյի իրավունք։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որից հինգը մշտական են, իսկ մնացած տաս ընտրվում են հատուկ կարգով` համաձայն կանոնադրության։

ՄԱԿ-ի քարտուղարություն
Քարտուղարությունը միջազգային անձնակազմ է, որը աշխատում է աշխարհի բոլոր այն հաստատություններում, որոնք իրականացնում են Կազմակերպության մի շարք ամենօրյա աշխատանքներ։ Այն սպասարկում է Միացիալ Ազգերի Կազմակերպության մնացած գլխավոր մարմիններին և իրականացնում է իրենց կողմից ընդունված ծրագրերը և քաղաքական դիրքորոշումները։ Քարտուղարության բաժինները գտնվում են Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական հաստատություններում և այլ տեղերում, որտեղ կան ՄԱԿ-ի կենտրոնական հաստատություններ, որոնցից ամենախոշորները տեղակայված են Ժնևում և Վիեննայում։ ՄԱԿ-ի Քարտուղարությունը ապահովում է ՄԱԿ-ի մարմինների աշխատանքը, իրականացնում է ՄԱԿ-ի նյութերի հրապարակումն ու տարածումը, արխիվների պահպանումը, իրականացնում է ՄԱԿ-ի անդամ պետությունների միջազգային պայմանագրերի գրանցում ու հրատարակում։ Քարտուղարությունը ղեկավարում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։
Միջազգային դատարանը
ՄԱԿի շրջանակներում կարևորագույն դեր է կատարում ՄԱԿի Միջազգային դատարանը, որն իր գործունեությունը սկսել է 1946 թվականից։ Դատարանը քննարկում է պետությունների միջև տարածքային, սահմանային և այլ բնույթի վեճերը, ռազմական ուժի ապօրինի կիրառման խնդիրները, խորհուրդներ տալիս ՄԱԿի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային և ՄԱԿի մյուս մարմիններին։ Դատական գործի կողմ կարող է հանդիսանալ միայն պետությունը: ֆիզիկական և իրավաբանական անձինք ՄԱԿի Միջազգային դատարան դիմելու իրավունք չունեն։ Իր գործունեության ընթացքում դատարանը ոչ միայն էական ներդրում ունեցավ մի շարք իրավական սկզբունքների զարգացման գործում, այլև նպաստեց տարբեր պետությունների միջև եղած սուր վիճաբանությունների կարգավորմանը։
Տնտեսական ու սոցիալական խորհուրդ ՄԱԿ-ի գործառույթները
ՄԱԿի կարևորագույն կառույցներից է Տնտեսական ու սոցիալական խորհուրդը, որը համակարգում է համագործակցությունը տնտեսական ու սոցիալական ոլորտներում։ ՄԱԿի հովանու ներքո ստեղծվել են նաև տնտեսական կայունացման մի շարք կառույցներ ու հաստատություններ՝ Միջազգային արժութային հիմնադրամը և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը։ Միաժամանակ ՄԱԿի կառույցում էական դեր ունեն մասնագիտացված հաստատությունները։ Սրանք ներառում են ինչպես ՄԱԿի կողմից ստեղծված ինքնուրույն միջազգային կազմակերպություններն ու կառույցները, այնպես էլ առանձին ծրագրերն ու հիմնադրամները։
ՄԱԿ-ը Հայաստանում
Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 թ. մարտի 2-ին, իսկ նույն  տարվա դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ ժամանակից ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է  միջազգային մի շարք պայմանագրեր:
ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, որը գլխավորում է ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմված է 15 մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից և ծրագրերից։
Ի հավելումն՝ Համաշխարհային բանկը (ՀԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ևս գրասենյակներ ունեն երկրում:
ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագիր (ՄԱԿԶԱԾ)
ՄԱԿ-ի համակարգն աջակցում է Հայաստանին՝ հասնելու ազգային զարգացման գերակայություններին և դիմակայելու մարդու իրավունքների ոլորտում մարտահրավերներին: Հայաստանի ՄԱԿԶԱԾ-ը համագործակցության ծրագիր է ՄԱԿ-ի համակարգի և Հայաստանի կառավարության միջև, որն ընդհանուր շրջանակ է ստեղծում ՄԱԿ-ի գործակալությունների և երկրի զարգացման ոլորտում վերջիններիս ծրագրերի համար։ 2012-2015 թթ. համար առկա է  համագործակցության չորս առաջնահերթություն.՝

·         խթանել ներառական և կայուն աճ՝ նվազեցնելով անհավասարությունները և ընդլայնելով խոցելի խմբերի տնտեսական հնարավորությունները.
·         ամրապնդել ժողովրդավարական կառավարումը՝ բարելավելով հաշվետվողականությունը, նպաստելով ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ընդյայնելով մարդկանց մասնակցությունը.
·         բարելավել սոցիալական ծառայությունների հասանելիությունն ու որակը հատկապես խոցելի խմբերի համար.
·         ներգծել շրջակա միջավայրի պահպանությունը և աղետների ռիսկի նվազեցումը զարգացման ազգային և տեղական ծրագրերում։
Չորս թեմատիկ աշխատանքային խմբերի ներքո փորձագետներն աշխատում են ՄԱԿ-ի զարգացման աջակցության 2010-2015 թթ. ծրագրի գերակայությունների շուրջ։ Ի լրումն՝ չորս այլ աշխատանքային խմբեր զբաղվում են գենդերային հավասարության, աղետների կառավարման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների տրամախաչվող հարցերով։

ՄԱԿ-ի գործառույթները
Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության կազմակերպության գործառույթներն հետևյալն են՝
Հոդված 24
1. Միացյալ ազգերի կազմակերպության արագ և արդյունավետ գործողությունները ապահովելու համարնրա անդամները միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվությունը վերապահում են Անվտանգության խորհրդին և համաձայնության են գալիս, որ այդ պատասխանատվությունից բխող իր պարտավորությունները կատարելիս Անվտանգության խորհուրդը գործում է իրենց անունից:
2. Այդ պարտավորությունները կատարելիս Անվտանգության խորհուրդը գործում է Միավորված ազգերի նպատակների ու սկզբունքների համաձայն: Այդ պարտավորությունները կատարելու համար Անվտանգության խորհրդին տրված հատուկ լիազորությունները շարադրված են 6, 7, 8 և 12 գլուխներում:
3. Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեային ներկայացնում է ամենամյա զեկույցներ և ըստ անհրաժեշտության՝ հատուկ զեկույցներ:
Հոդված 25
Սույն կանոնադրության համաձայն, Միավորված ազգերի կազմակերպության անդամները համաձայնության են գալիս ենթարկվել Անվտանգության խորհրդի որոշումներին և կատարել դրանք:
Հոդված 26
Միջազգային խաղաղության ու անվտանգության հաստատմանն ու պահպանմանը նպաստելու նպատակով սպառազինման համար համաշխարհային նվազագույն մարդկային ուժեր ու տնտեսական պաշարներ ներգրավելով՝ Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում 47 հոդվածում նշվող Զինվորական սպայակազմի կոմիտեի օժանդակությամբ սպառազինությունների կարգավորման համակարգ ստեղծելու վերաբերյալ նախագծեր ձևակերպելու և դրանք Միավորված ազգերի կազմակերպության անդամներին ներկայացնելու համար:
Վերջաբան
Մանրակրկիտ ուսումնասիրելով ՄԱԿ-ի կառուցվածքն ու գործառույթները եկա այն եզրակացության, որ ՄԱԿ-ը շատ հարցերում է օգնում զարգացող երկրներին տարբեր տնտեսական և քաղաքական հարցերում, փորձում է կարգավորել զինված բախումները երկրների միջև խաղաղ ճանապարհով, զարգացող երկրներում փորձում է պահպանել ժողովրդավարությունը, տարբեր տնտեսական ծրագրեր է ներդնում զարգացող երկրներում ներգրավելով այդ ծրագրերի մեջ տեղաբնակներին հավելյալ աշխատատեղեր ստեղծելով: Այսպիսով վստահ կարող եմ ասել, որ ժամանակակից աշխարհում շատ ավելի դժվար կլիներ պահպանել խաղաղությունը եթե չլիներ ՄԱԿ-ը և նմամատիպ այլ կազմակերպություններ:  
Աղբյուրներ՝ http://www.un.am/hy/