Tuesday, April 28, 2015

Project: Sports and Games. Board games

Board games are learning and fun packaged in a little box. Whether the game is one of chance or strategy, life lessons and social skills come into play with the mere throw of the dice. We can learn and enhance basic skills in the casual and friendly atmosphere of a game.
                  There are different types of board games. Most board games are based on either luck, strategy, knowledge, or a combination of all three. For example, Chess relies on strategic moves, whereas Monopoly has an element of both luck and strategy. Candy Land relies on drawing the right colored card, clearly a game of luck. 
                   Board games are both educational and entertaining. Fun is one of the key ingredient of successfully learning new ideas are often accompanied while playing games. Playing a board game teaches vital social skills. There is an exciting atmosphere of communication and competition that encourages verbal expression while cultivating traits of patience and persistence. The attention spans of young children can be strengthened by focusing on the game, as they need to remember the rules as well as when it’s their turn to participate. The element of luck in some board games highlights the uncertainty that often surrounds us in life, but also sends a firm message not to give up.
                   In conclusion I want to say that for me the biggest advantage of board games is time that I spend either with family or friends. I think playing board games help us to know each other better, trust each other and last but not least have fun.

If I Had A Million Dollars

  "If I had a million dollars " each of us at least once thought about that, so now I’m going to explain what I would do if I had a million dollars. And that is a perfect opportunity for you to decide whether I’m smart, or a really big idiot.
                First of all I would buy myself a nice penthouse in Manhattan to live in.
                Then I would though about earning more money, so I would open a bakery in NYC under the Brooklyn bridge, after that I would open couple more benches. I would definitely go to the 5th avenue and buy as much things as possible. And I would travel, I want to see whole world so it would be great. 
                I have another dream besides having a bakery and traveling I want to have my own clothing line and shops, cause I think I can change something in fashion world create a new style something between classic and edge, show my personality in clothing.
                 Last but not least I would like to do some charity work.
                 So this is what I would like to do if I had a million dollars.      

Sunday, April 26, 2015

Երիտասարդ գյուտարարներին հրավիրվում են Պետական Դումա

Երիտասարդ տեխնիկներ և գյուտարարներր » տարեկան համաժողովը՝նվիրված գյուտարարների և նորարարների օրվան,  տեղի կունենաՌուսաստանի Դաշնության Պետդումայում.  հունիս 25-ին, 2015թ.

Անցյալ տարվա համաժողովը Ռուսաստանի 43 սուբյեկտներից համախմբեց ավելիքան երկու հարյուր երիտասարդ նորարարների, տեխնիկների և նրանց գիտականղեկավարներին: Լավագույն ծրագրերը պարգևատրվեցին պատվոգրերով ևմրցանակներով: Ներկայացված գյուտերի ոլորտները ձգվում են անվտանգությանհամակարգերի զարգացման տեխնոլոգիաներից մինչև կենսաքիմիան ևգյուղատնտեսությունը:
Այս տարի մրցույթն ուղղված կլինի բավականինլուրջ թեմաների, որոնցից են՝«Բնակարանների և կոմունալ ծառայությունների խնդիրները», «Ռուսաստանիճանապարհները», «էկոլոգիան», «Արկտիկայի հետազոտումը» ««Տիեզերքիհետազոտումը», «Համակարգչային ծրագրեր», «հարմարավետ աշխարհ»:Համաժողովի ծրագիրը ներառում է շրջայց Պետական Դումայի շենքում և պատանիմասնակիցների համար ուղևորություն դեպի «Մոսկվա» տեխնոպոլիս:
Համաժողովին հրավիրվում են աշակերտներ, որոնք զբաղված են տեխնիկական ևնորարարական ստեղծականության, գյուտարարության և ծրագրավորմանխմբակներում ու բաժիններում և հետաքրքիր նյութեր ունեն ներկայացնելու։Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող երեխաների և մանկատներիերեխաների մասնակցությունը:

Համառուսական՝ «Երիտասարդ տեխնիկներ և գյուտարարներ» մրցույթի ևկոնֆերանսի համար մասնակության հայտերի ընդունումն արդեն սկսված է:Դիմումները ընդունվել են մինչև 2015թ.  մայիսի18-ը։ Ռուսաստանի դաշնությանյուրաքանչյուր սուբյեկտ կարող է հայտ ներկայացնել՝ կապվելով ՌԴ-իվարչակազմի հետ:

Թարգմանությունը՝ Ալիսա Պետրոսյանի
Աղբյուրը՝ www.nkj.ru

Բացասականը մաքրելու հզոր միջոց

Նպատակին հասնելու ընթացքը արագացնելու համար անհրաժեշտ է մաքրվել բացասական մտքերից:
Զայրույթն ու բացասականը երբեմն այնքան խիստ են խոչընդոտում մերհաջողությանը, որ մենքպարզապես չենք կարողանումապրել լիարժեք կյանքով: Նրանքխեղդում են մեր հոգին, իսկզսպված լացի կունձը կոկորդումկարող է նույնիսկհիվանդություններ առաջացնել:

Այս գործընթացից հետո դուք կունենաք էներգիայի մեծ քանակություն, որ կարող եքուղղել դեպի ձեր ցանկությունների իրականացումը: Դուք կսկսեք ավելի հեշտ շնչել,որոշ ցանկություններ ձեզանից անկախ կիրականանան, այն գործերը, որոնք չէիք կարողանում անել տարիներ շարունակ, տեղից կշարժվն:
Ամենակարևորը մաքրման մեջ
Ամենակարևորը մաքրումն է. դա ներողամտությունն է, ներեք նրանց, ովքեր երբևէ վնասել են ձեզ, այդ թվում նաև ինքներդ ձեզ: Այս գործընթացը բավականինտհաճ է, բայց շատ կարևոր: Ձեր մտքերը մաքրելուց հետո հնարավոր է անմիջապեսարդյունքն զգաք: Որպես օրինակ՝ կարող եմ ասել, որ երբ ես մաքրեցի մտքերս,հաջորդ օրը ինձ վերադարձրին պարտք տվածս մեծ գումարը:
Ինչ է հարկավոր
Այսպիսով՝ ինչ է հարկավոր այդ տհաճ գորընթացն անելու համար:
Առաջին հերթին, ազնվորեն և բացահայտ խոստովանեք՝ ձեր բնավորության մեջ որ հատկություններն են խանգարում ձեզ հանգիստ ապրել - դա կարող է լինել նախանձը, խանդը, զայրույթը, ատելությունը, անլիարժեքության զգացումը և այլն: Դուք նույնիսկ կարող եք գրի առնել այդ որակները: Ամենակարևորը՝ ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ: Երբեմն շատ դժվար է ընդունել, որ դուք նախանձում կամ խանդում եք:
Փակեք աչքերը և պատկերացրեք ձեր ամբողջ կյանքը ծննդյան օրվանից մինջև այսօր: Մի շտապեք. փորձեք հիշել բոլոր մանրամասները:
Եթե դուք ուզում եք ազատվել խանդից, փորձեք հիշել, թե ով է կյանքում ձեզ ցավ պատճառել, որից հետո ձեռք եք բերել այս որակը։
Գուցե ձեզ դավաճանել են կամ լքե՞լ:
Ամեն ինչ այնքան մանրամասն հիշեք, որքան հնարավոր է:
Հիշեք ձեր առաջին անհաջող սերը, ընկերների կողմից դավաճանությունը,դժգոհությունը ծնողների հանդեպ:
Հենց այդ ժամանակ է ձեզ մոտ առաջացել ոչ լիարժեքության բարդույթը, ատելությունը դեպի ինքներդ ձեզ:
Հնարավոր է՝ ձեզ վրա ծիծաղել են դպրոցում կամ ընկերուհին ասել է, որ դուք գեր եք այդ հագուստով: Նորից վերապրեք այդ ամենը:
Լացեք, տառապեք, կրկին զգացեք այդ երեխայական, կամ արդեն չափահաս ցավը:
Այո, շատ դժվար է:
Բայց որպեսզի ազատվեք այդ տառապանքից, հարկավոր է նորից անցնել այդ ցավի միջով: Երբ դուք զգաք ցավի պատճառը, հիշեք, թե ով է այն առաջացրել, մտքում ասեք այդ մարդուն, «Ես բաց եմ թողնում քեզ, ես ներում եմ քեզ: Հիմա ես ազատ եմ»։
Դա կարող է լինել նույնիսկ ամենահարազատ մարդը:
Անկեղծ, գիտակցաբար ներեք նրանց: Լաց եղեք, բղավեք, բայց հետո բաց թողեք...
Տեղ բացեք նոր, պայծառ կյանքի համար:
Եթե դուք ամեն ինչ ճիշտ եք արել, ապա անմիջապես հոգնածություն և միևնույն ժամանակ թեթևություն կզգաք: Այնուհետև ցնցուղ ընդունեք և հանգստացեք այդօրը:

Ես ձեզ վստահեցնում եմ, որ հաջորդ օրը, դուք նոր կյանք կսկսեք գեղեցիկ, ուրախ, լի հրաշալի իրադարձություններով: Իսկ ամենամեծ առավելությունն այն է, որ այդ բացասական հատկանիշները ընդմիշտ կհեռանան:

Դուք կսկսեք շատ ավելի հեշտ ապրել: Անձամբ ես, օգտագործելով այս մեթոդը, ազատվել եմ շատ տհաճ մտքերից, որոնք բառացիորեն խլում էին իմ ուժն ու եռանդը: Իսկ մարդիկ, որոնց ես ներել եմ, որոշ ժամանակ անց իրենք էին ներողություն խնդրում ինձնից:

Աղբյուրը՝ www.cluber.com

Զբոսաշրջիկները հուշանվերների փոխարեն թանկարժեք արտեֆակտներ են վերցնել

Զբոսաշրջիկները վերցրել ենթանկարժեք Ճապոնականարտեֆակտը կարծելով, թեդրանք հուշանվերներ են
Անփոխարինելիարտեֆակտները, որոնք դուրս ենբերվել Ճապոնիայից առաջինանգամ, Քեմբրիջի համալսարանիկողմից, անհետացել են , երբ զբոսաշրջիկնրը պատահաբար վերցրել են դրանք՝կարծելով, թե անվճար հուշանվերներ են:

Երկու անփոխարինելի ճապոնական արտեֆակտներ անհետացել են Քեմբրիջիհամալսարանի կրթական կենտրոնից, քանի որ զբոսաշրջիկները կարծել են, թեդրանք հուշանվերներ են:
Փայտե հուշատախտակն ու պատճենահանած դպրոցական դասագիրքը, որոնքպահվում էին Ճապոնական թանգարանում, առաջին անգամ դուրս էին բերվելերկրից:  
Դրանք անհետացել են Ճապոնիայի օրվա տոնակատարության ընթացքում, որնանցկացվում էր  «Kaetsu» Կրթական և մշակութային կենտրոնում շաբաթ օրը:
Որոնող աշխատողները, ի վերջո, գտել են մեղավորներին, ովքեր սխալվել էին ևվերցրել «անվճար հուշանվերները». զբոսաշրջիկները վերադարձել ենարտեֆակները և ներողություն խնդրել:
Դասագիրքը օգտագործվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Պատերազմի ժամանակ, Օկինավա կղզու բնակիչները ստիպված են եղելօգտագործել ճապոներենը, իսկ երկրի մնացած մասը օգտագործել է ավելի սիրովքան իրենց բարբառը՝ միավորման նպատակով: Նրանք, ովքեր բռնվում էին իրենցմայրենի լեզվով խոսելու մեջ, ստիպված էին իրենց վզից կախել փայտեհուշատախտակ:
Թանգարանի տնօրեն Պիթտր Ռոբերտսը, ասել է. «Ես շատ, շատ հանգիստ եմ.
առաջին անգամ է այս տարիների ընթացքում, երբ արտեֆակտները դուրս են բերվելՃապոնիայից, այսպիսով թանգարանը նույնպես ռիսկի էր դիմում»։
«Շաբաթ օր էր, հենց օրվա վերջը, երբ բոլորը հավաքում էին իրերը, երբ մենքհասկացանք, որ արտեֆակտները կորել են: Մի փայտե հուշատախտակ, որի վրաճապոներեն էր գրված, իսկ մյուսը մաթեմատիկական գիրք էր, որը երեխաներիցմեկը օգտագործել էր դասարաններում: Դուք չէիք կարողանա հասկանալ, որ դրանքարժեքավոր են,  այնպես որ, գուցե ինչ-որ մեկը, պարզապես վերցնել է: Նորությունըտարածվեց և ըստ երևույթին, շուտով հայտնաբերվեց, որ զբոսաշրջիկները կարծելեն, թե դրանք հնարավոր է վերցնել որպես հուշանվեր: Դրանք անփոխարինելի են,եթե կորեին, կկորեին ընդմիշտ: Դրանք շատ, շատ յուրահատուկ իրեր են»:

Այդ արտեֆակտները այժմ վերադարձել են Օկինավայի Խաղաղության հիշատակիթանգարան։

Թարգմանությունը՝ Ալիսա Պետրոսյանի
Աղբյուրը՝ www.telegraph.co.uk

Արիստոտելի սերը: Վեց տեսակի սեր:

Ով ասես` չի փորձել հասկանալ և բացատրել խորհրդավոր զգացմունքի  բնույթը, որը մենք  կոչում ենք «սեր». քիմիկոսներ և փիլիսոփաներ, հոգեբաններ, բանաստեղծներ, երաժիշտներ և կենսաբաններ: Բայց քչերը գիտեն, որ առաջին և առավել տարածված դասակարգումը տվել է Արիստոտելը Ք.ա IV դարում:
Տասնյոթ տարեկան հասակում Արիստոտելը դարձավ փիլիսոփա Պլատոնի ակադեմիայի աշակերտ և մնաց այնտեղ քսան տարի՝մինչև ուսուցչի մահը: Այնուհետև նորաթուխ փիլիսոփան տեղափոխվել է Ասսոս՝ իր ընկեր Հերմիասի մոտ, որտեղ, ըստ ժամանակակիցների հուշագրությունների, հաճախ էր մասնակցում տոնախմբությունների, իսկ կանանց բարձր չէր գնահատում, ինչպես շատ պլատոնականներ, համաձայնելով, ըստ երևույթին,  Դեմոկրիտոսի հետ, ով ասել է. «Թող կինը չտրամաբանի, նա սարսափելի է տրամաբանում»:

Երբ Արիստոտելն սկսեց ինքնուրույն ղեկավարել փիլիսոփայության դպրոց, և իրականացնում էր կանոնավոր դասեր, հանկարծ փոխվեց: Նա լրջացավ,խաղաղվեց։ Հենց այդ ժամանակ Հերմիասը Արիստոտելին ներկայացրեց իր եղբոր աղջկան՝ Պիֆիադային: Այդ հմայիչ աղջկա հետ հանդիպումը շրջեց փիլիսոփայի կյանքը՝ նրա սրտում առաջացնելով մեծ սեր:
Սերը փոխադարձ էր, իսկ Հերմիասը չէր խոչընդոտում նրանց սիրուն՝ համաձայնելով վաստակավոր սրամիտ փիլիսոփաին կնության տալ իր եղբոր աղջկան: Նրանք երջանիկ էին, բայց դա երկար չտևեց: Պիֆիադան շուտ մահացավ, սակայն ողջ կյանքի ընթացքում Արիստոտելը սիրել է իր կնոջը: Եվ իր կտակի մեջ գրել էր, որ այնտեղ, որտեղ թաղեն իրեն, թող տեղափոխեն նաև իր վաղամեռ կնոջ ոսկորները:  
Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ հենց այդ կնոջ հանդեպ զգացմունքներն են ստիպել փիլիսոփային մտածել սիրո մասին և գալ այն եզրակացության, որ այդ պայծառ (իսկ երբեմն էլ՝ ոչ այնքան) զգացումը վեց տեսակի է լինում:
Ագապե- Զոհաբերական սեր
Սիրող անձն այս դեպքում ամեն ինչ անում է այնպես , որ լավ լինի սիրելիի համար: Նա պատրաստ է հրաժարվել իր սովորույթներից, ամբիցիաներից, կարիերայից և ցանկություններից: Նա ի պատասխան ոչինչ չի պահանջում և պատրաստ է ամեն ինչի հանուն իր պաշտամունքի առարկայի: Հետագա հարաբերությունների կանխատեսումը կարող է լինել բավականին դրական, եթե այն մարդը, ում համար կատարվում են զոհաբերությունները, ի վիճակի է գնահատելու նվերը, որը տրվել է նրան ճակատագրով, կամ եթե նրան պետք է ծնողական խնամք և հոգատարություն:
Լյուդուս-  Սեր-Խաղ
Դրա հիմքը սեռական գրավչությունն է զուգընկերների միջև: Նման հարաբերությունները չեն ակնկալում երկար սիրատածում և միմյանց լավ ճանաչելու ցանկություն. «Դուք գրավիչ եք, ես՝ նույնպես, այնպես որ, ինչու ժամանակ կորցնենք», - Այս արտահայտությունը շատ ճշգրիտ ցուցադրում է այս տեսակի սերը: Ուրախ խաղը տևում է այնքան, քանի դեռ մի զուգընկերը սիրում է մյուսին: Հենց խաղը սկսի նրան  ձանձրացրել, և նա ավելի հետաքրքիր բան գտնի,ամեն ինչ կավարտվի։
ԷՐՈՍ -  Զգայական Սեր
Այն հիմնված է նախ և առաջ հավատարմության և միայն դրանից հետոֆիզիկական ցանկության վրա: Սեր-էրոս ասելով  ենթադրվում է, որ բացի սեռականցանկություններից, զուգընկերներն ունեն միմյանց նկատմամբ նուրբ զգացմունքներ, հետաքրքրվում են միմյանց կյանքով, մտքերով ու զգացմունքներով:Այս տեսակի սերը կարող է երկար կյանք ունենալ:
Մոլուցք-  սեր-կախվածություն
Որպես կանոն, հիմնված է կրքի և նախանձի վրա: Ավելի շուտ, դա ոչ թե սեր էզուգընկերոջ նկատմամբ, այլ ցածր ինքնագնահատականի արդյունք: Սիրողըկարծում է, որ միայն ինքը իրավունք ունի շփվելու իրեն մտերիմ անձի հետ:Հարաբերությունները հիշեցնում են «ամերիկյան բլրակներ» ատրակցիոնը. Մեկ տղան է սառում զուգընկերուհու նկատմամբ, և սա աշխատում է գրավել նրա ուշադրությունը, մեկ՝ հակառակը: Այդպիսի սերը կարող է տևել այնքան ժամանակ,քանի դեռ «զգացմունքների զեղումը» չի հոգնեցրել զուգընկերներից մեկին:
Պրագմա - ռացիոնալ սեր
Մարդ ընտրում է զուգընկերոջը՝ առաջնորդվելով «շահավետ է, շահավետ չէ»սկզբունքով։ Սերն այս դեպքում բացարձակապես ոչ մի դեր չի խաղում: Եթե ​​ծանոթոթանալիս երիտասարդ աղջիկը (կինը) հետաքրքրվում է, թե ինչ մակնիշի է ձեր մեքենան, թե ինչ չափëի է ձեր  բնակարանը, արդյոք դուք ամառանոց ունեք,զգուշացե՛ք: Սակայն, եթե դուք պատրաստ եք համակերպվելու այդ իրավիճակին,ձեր միությունը կարող է տևել երկար տարիներ: Այստեղ  ընդամենը մի բացասական բան կա. անկեղծ զգացմունքների և սիրո մի սպասեք: Եվ փորձեք հնարավորինսավելի շատ գումար վաստակել: Ի վերջո, եթե մի օր Ֆինանսները սպառվեն, նրանցհետ միասին ձեր կյանքից կհեռանա նաև սերը:
Ստրոգե-  սեր-ընկերություն

Զուգընկերները կարող են պատմել միմյանց նույնիսկ ամենասերտ գաղտնիքները:Նրանք գիտեն, որ միշտ կգտնեն աջակցություն և փոխըմբռնում ի դեմս իր սիրելիի:Ցավոք, որոշ ժամանակ անց նրանցից մեկը կարող է ձանձրանալ, երբ դուք գիտեք ամեն ինչ իրար մասին, հարաբերությունները դադարում  են հետաքրքիր լինելուց:Այսպիսով՝ ինչպես կարելի է վարվել: Անընդհատ զարգանալ: Այսպիսով ամեն օր զուգնկերը ինչ-որ նոր բան կտեսնի ձեր մեջ:

Թարգմանությունը՝ Ալիսա Պետրոսյանի

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

  1. ՀՀ տարածքի 84%-ը լեռնային է, և միյայն 16%-ն է հարթավայր, որոնք առանց բացառությանգգտնվում են 500 մետրից ավել   բարձրության վրա: ՀՀ տարածքում բացարձակապես բացակայում են դաշտավայրերը:                     
     ՀՀ տարածքում բացարձակ առավելագույն և բացարձակ նվազագույն ջերմաստիճանի տարբերությունը կազմում է 88 աստիճան:
     Ջերմաստիճանների այդպիսի տատանումները առաջին հերթին բացասական ազդեցություն են թողում գյուղատնտեսական արտադրության վրա:  Հայաստանի ռելեֆը բաժանվում է չորս տիպերի: Բարդ և խորդուբորդ ռելիեֆի պայմաններում Հայաստանի տնտեսությունը կենտրոնացված է ՀՀ-ի տարածքի մոտ         60% ի վրա։ Գյուղատնտեսական արտադրության համար հնարավոր է օգտագործել ամբողջի 46.8%ը: Ներկայումս հանրպետության հողային ֆոնդը կազմում է 1391 հազ հեկտար , որից մոտ 36%-ը կազմում են վարելահողերը, մոտ 4%-ը բազմամյա տնկարկներն են, մոտ 10%-ը խոտհարկները:  ՀՀ գյուղատնտեսության վրա ամենավատը կլիման է անդրադառնում, քանի որ, կլիմայի պատճառով հաճախ գյուղացիների բերքը կարկտահարվել կամ ցրտահարվել է, ինչը վերջին տարիներին հաճախ է պատահում ՀՀ-ում:          Մեր հանրապեության գետային ցանցը ունի էրոզիոն հատկություն, գետահովիտների մեծ խոնավություն, որի ը կարող է վերածվել սելավային հոսքի`առաջացնելով մեծ ավերածություններ:
  2. Հայաստանում շատ քիչ են անտառածածկ տարածքները և դրանց հատումներն էլ առաջացնում են շատ լուրջ հետևանքներ: Հայաստանում մեծ մասշտաբների է հասել նաև արդյունաբերական բնօգտագործումը։  1920-ականների 2 տասնյակ փոքր ու միջինձեռնարկությունների փոխարեն  ներկայումս ավելի քան 200 բնակավայրում կան արդյունաբերական  ձեռնարկություններ, որոնք տեղադրված են մինչև  2000-2100 մ բարձրության լանդշաֆտային տարածքներում։ Բնական պաշարների    օգտագործումն ու դրանից ստացվող համախառն արտադրանքն աճել են  հարյուրապատիկ՝ հիմնականում էքստենսիվ զարգացման ու բնական  պաշարների անխնա շահագործման հաշվին, իսկ էկոլոգիական խնդիրները չենկարևորվել։Զգալի բացասական ազդեցություն Է գործում լեռնահանքային  արդյունաբերությունը. այդնպատակով տրամադրված հողերի ընդհանուր տարածքը կազմում Է 9, 7 հզ. հա, խախտված հողերինը՝                                            8, 275 հզ. հա, թափոնապահեստներին հատկացված հողերինը՝ 1, 425 հզ. հա.։ Ներկայումս շահագործվող ավելի քան 130 խոշոր ու միջին հզորության հանքերի գերակշիռ մասը բաց է։ Կուտակված արդյունաբերական  թափոնների ծավալը կազմում է մի քանի հարյուր միլիոն մ³։
    Աղտոտված են նաև օդային ու ջրային ավազանները։ Գնալով ավելանում է տրանսպորտի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ավելի քան 850 կմ երկաթուղային ու 13 հզ. ավտոմոբիլային ճանապարհներին ամբողջովին ոչնչացվել են բնական կենսահամակարգերը։
  3. Ընդերքի ռեսուրսները կամ այլ կերպ` օգտակար հանածոները, դասվում են  սպառվող-չվերականգնվող ռեսուրսների շարքին: Ելնելով տնտեսական գնահատման առանձնահատկություններից ռեսուրսների այս խոշոր խումբը բաժանվում է 3 ենթախմբի` վառելիքային, մետաղային (գունավոր և սև), ոչ մետաղային:
    Մյուս վառելիքային ռեսուրսը, որ հայտնաբերվել է ՀՀ տարածքում քարածուխն է, գորշ ածուխը և այրվող թերթաքարը որոնք արդյուաբերական և գործնական նշանակություն չունեն: Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ,կապար, ցինկ։ Պատահում են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղիպաշարները։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
    Հայաստանը հարուստ է նաև բնական հանքային ջրերով: Երկրում կան հարյուրավոր բնականջրհորներ: 10 քաղցրահամ լիճ, 5 անդնախոր ձորեր և մի քանի աղբյուրներ: 
  4. Շինանյութերի արդյունաբերությունը ՀՀ շրջակա միջավայրին վնաս է հասցնում, որոնք ազդում են շրջակա միջավայրի և հողաբուսական աշխարհի վրա: Շինանյութերի արդյունահաման հետևանքով գյուղատնտեսական շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազ. գյուղատնտեսական հողհանդակ: Այսօրվա դրությամբ Հայաստանում ավելի քան 700 հանքավայրեր են հաշվարկված, որոնցշահագործման համար արդեն 465 պայմանագրեր են կնքվել:
    Հանրապետության տարածքում հայտնաբերված են տարբեր տեսակների բնագույն քարեր,որոնք կարող են օգտագործվել ոսկերչաքարափորգրչական արտադրությունումգեղարվեստական իրերի, հուշանվերների և ոսկերչական իրերի արտադրության համար:
    Բնագույն քարերի հումքի բազմաթիվ օբյեկտներից և տարբեր տեսակներից պետականհաշվեկշռով գրանցված են փիրուզի, ագաթի, ծիածանվող օբսիդիանի, մարմարային օնիքսի ևամեթիստ պարունակող պլագիապորֆիրիտի 14 հանքավայր: Բազմանպատակային օգտագործման հումք խմբի` ոչ մետաղային օգտակար հանածոներնօգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում և գյուղատնտեսությունում:
    Սև մետաղներից առավել մեծ պաշարներով է օժտված երկաթը,մանգանի և քրոմի հանքաերևակումները չունեն արդյունաբերական նշանակություն: Լեգիրացնող մետաղներից հանրապետությունում հայտնի է մոլիբդենը, որը ներկայացված է մի  շարք միջին չափի և Քաջարանի յուրահատուկ պաշարներով օժտված հանքավայրերով: Հայտնի են նաև տիտանի, վոլֆրամի, նիկելի և կոբալտի հանքաերևակումներ: Գունավոր մետաղների հանքավայրերից հայտնի են կոմպլեքսային պղինձ-մոլիբդենային, պղինձ-կոլչեդանային, կապարցինկի և բազմամետաղային հանքավայրերը: Պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի հետ միասին ոսկին Հայաստանի Հանրապետության մետաղային հանքավայրերում տիպամորֆ տարր է: Դրա վկայությունն է ինչպես բուն ոսկեհանքային, այնպես էլ տարբեր ֆորմացիաներին պատկանող գունավոր մետաղների հանքավայրերի հանքաքարերումոսկումշտական առկայությունը:  Ոսկու ինքնուրույն արդյունաբերական նշանակություն ունեցող էնդոգեն հանքավայրերը բաժանվում են երկու խմբի՝ ոսկեհանքային հանքավայրեր, որտեղ ոսկին հիմնական կամ հիմնական օգտակար բաղադրամասերից մեկն է և ոսկի պարունակող կոմպլեքսային, որոնց հանքաքարում ոսկին առկա է որպես կորզվող (գործնական հետաքրքրություն ներկայացնող) ուղեկից բաղադրամաս:
    Այս հանածոների արդյունաբերությունը թողնում է հետևանք: Օրինակ` աղտոտում է օդը:Հանքահումքային ռեսուրսների արդյունահանումը միշտ ուղեկցվում է զգալի տարածքների, բնական միջավայրի այլ բաղադրիչների խախտմամբ:   Այդ իսկ պատճառով էլ հանքահումքային ռեսուրսների օգտագործման մեջ կարևոր տեղ է գրավում հողերի վերականգնումը: 
  5. Կարծում եմ պետք է ավելի խնամքով օգտագործել  անտառային և ընդերքային ռեսուրսները: Հայաստանում ջրային ռեսուրսները քիչ են իսկ եղածներն էլ հիմնականում օգտագործվում են որպես խմելու ջուր: Կարծում եմ երկիրը պետք է զարգացնել սպասարկման ոլորտի շնորհիվ օրինակ՝ տուրիզմի: