Showing posts with label Էկոլոգիա. Show all posts
Showing posts with label Էկոլոգիա. Show all posts

Monday, May 4, 2015

ՀՀ էներգետիկան

  1.Հայաստանի, այդ թվում նաև բոլոր երկրների համար էներգետիկան ունի մեծ նշանակություն: Էներգետիկան մեզ ապահովում է էլեկտրաէներգիայով, տալիս է տեխնիկայից օգտվելու հնարավորություն: Էներգետիկան ապահովում է մեր կենսագործունեությունը, դարձնելով մեր կյանքը ավելի հարմարավետ և  21-րդ գարում մենք չենք կարող ապրել առանց էներգիայի:
Չնայած նրան, որ էներգետիկան ունի մեծ տնտեսական նշանակություն, Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը գտնվում է ՌԴ-ի վերահսկողության տակ։

2.Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը։  2006 թ. ոչ-ջերմային ներքին էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվում էր ընդհանուր արտադրվող էլեկտրաէներգիայի 76% -ը։ Ատոմայինը՝43% -ը և հիդրոէլեկտրաէներգիան՝ 33%-ը։ 2002 թ. այդ թվերը հետևյալն էին, 56%, 32% և 26%։ Հայաստանը ընդհանուր առմամբ ունի 11 էլեկտրակայաններ և 17 ենթակայաններ։  ՀՀ-ն լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկի` այսօր տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։ 2007- 2011 թվականներին հանրապետությունից արտահանվել է մոտ 4 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ ՀՀ կառավարությունը ոլորտի հետագա զարգացման նպատակով կատարել է մի շարք կարևոր քայլեր և զգալի ներդրումներ: Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990-ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել։ 
3. Էլեկտրաէներգիա ստանալու հետևանքով հայաստանի բնությունը մեծ կորուստներ է կրել: 1930–ական թվականներից սկսած` Սևանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում խախտվեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործման հետևանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչև 32.5 մլրդ խմ: 1980-ական թվականներին Հայաստանի տարածքի 11%-ը ծածկված էր անտառներով, սակայն այսօր այդ ծածկույթը զգալի չափով նվազել է: Հայաստանը փոքր երկիր է և ունի շատ քիչ բնաշխարհ, իսկ էներգետիկա ստանալու պատճառով, այսօր մենք ունենք բնապահպանական մի շարք խնդիրներ:
4. Հայսատանում հնարավոր է ստանալ արևային էներգիա մենք կարող ենք նաև այդ նպատակով օգտագործել քամին: Այդպես մենք կկարողանանք պահպանել բնաշխարհը, և ստանալ էներգիա առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու: 
5. Ես չեմ կարծում, որ մարդիկ կարող են ապրել առանց բնությանը վնաս պատճառելու: Բայց կկարելի է կրճատել վնասի չափը, օրինակ՝ ավելի շատ քայլել, անջատել լույսը երբ այն մեզ պետք չէ և այլն:

Sunday, April 26, 2015

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

  1. ՀՀ տարածքի 84%-ը լեռնային էև միյայն 16%-ն է հարթավայրորոնք առանց բացառությանգգտնվում են 500 մետրից ավել   բարձրության վրաՀՀ տարածքում բացարձակապես բացակայում են դաշտավայրերը:                     
     ՀՀ տարածքում բացարձակ առավելագույն և բացարձակ նվազագույն ջերմաստիճանի տարբերությունը կազմում է 88 աստիճան:
     Ջերմաստիճանների այդպիսի տատանումները առաջին հերթին բացասական ազդեցություն են թողում գյուղատնտեսական արտադրության վրա:  Հայաստանի ռելեֆը բաժանվում է չորս տիպերիԲարդ և խորդուբորդ ռելիեֆի պայմաններում Հայաստանի տնտեսությունը կենտրոնացված է ՀՀ-ի տարածքի մոտ         60ի վրա։ Գյուղատնտեսական արտադրության համար հնարավոր է օգտագործել ամբողջի 46.8%ըՆերկայումս հանրպետության հողային ֆոնդը կազմում է 1391 հազ հեկտար , որից մոտ 36%-ը կազմում են վարելահողերըմոտ 4%-ը բազմամյա տնկարկներն ենմոտ 10%-ը խոտհարկները ՀՀ գյուղատնտեսության վրա ամենավատը կլիման է անդրադառնում, քանի որ, կլիմայի պատճառով հաճախ գյուղացիների բերքը կարկտահարվել կամ ցրտահարվել է, ինչը վերջին տարիներին հաճախ է պատահում ՀՀ-ում:          Մեր հանրապեության գետային ցանցը ունի էրոզիոն հատկություն, գետահովիտների մեծ խոնավություն, որի ը կարող է վերածվել սելավային հոսքի`առաջացնելով մեծ ավերածություններ:
  2. Հայաստանում շատ քիչ են անտառածածկ տարածքները և դրանց հատումներն էլ առաջացնում են շատ լուրջ հետևանքներ: Հայաստանում մեծ մասշտաբների է հասել նաև արդյունաբերական բնօգտագործումը։  1920-ականների 2 տասնյակ փոքր ու միջինձեռնարկությունների փոխարեն  ներկայումս ավելի քան 200 բնակավայրում կան արդյունաբերական  ձեռնարկություններորոնք տեղադրված են մինչև  2000-2100 մ բարձրության լանդշաֆտային տարածքներում։ Բնական պաշարների    օգտագործումն ու դրանից ստացվող համախառն արտադրանքն աճել են  հարյուրապատիկ՝ հիմնականում էքստենսիվ զարգացման ու բնական  պաշարների անխնա շահագործման հաշվինիսկ էկոլոգիական խնդիրները չենկարևորվել։Զգալի բացասական ազդեցություն Է գործում լեռնահանքային  արդյունաբերությունըայդնպատակով տրամադրված հողերի ընդհանուր տարածքը կազմում Է 9, 7 հզհախախտված հողերինը՝                                            8, 275 հզհաթափոնապահեստներին հատկացված հողերինը՝ 1, 425 հզհա.։ Ներկայումս շահագործվող ավելի քան 130 խոշոր ու միջին հզորության հանքերի գերակշիռ մասը բաց է։ Կուտակված արդյունաբերական  թափոնների ծավալը կազմում է մի քանի հարյուր միլիոն մ³։
    Աղտոտված են նաև օդային ու ջրային ավազանները։ Գնալով ավելանում է տրանսպորտի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ավելի քան 850 կմ երկաթուղային ու 13 հզ. ավտոմոբիլային ճանապարհներին ամբողջովին ոչնչացվել են բնական կենսահամակարգերը։
  3. Ընդերքի ռեսուրսները կամ այլ կերպ` օգտակար հանածոները, դասվում են  սպառվող-չվերականգնվող ռեսուրսների շարքին: Ելնելով տնտեսական գնահատման առանձնահատկություններից ռեսուրսների այս խոշոր խումբը բաժանվում է 3 ենթախմբի` վառելիքային, մետաղային (գունավոր և սև), ոչ մետաղային:
    Մյուս վառելիքային ռեսուրսը, որ հայտնաբերվել է ՀՀ տարածքում քարածուխն է, գորշ ածուխը և այրվող թերթաքարը որոնք արդյուաբերական և գործնական նշանակություն չունեն: Հայաստանում արդյունահանում են ածուխերկաթբոքսիտներմոլիբդենոսկիարծաթ,կապարցինկ։ Պատահում են պեմզայիմարմարիտուֆիկրիպեռլիտիբազալտիաղիպաշարները։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
    Հայաստանը հարուստ է նաև բնական հանքային ջրերովԵրկրում կան հարյուրավոր բնականջրհորներ: 10 քաղցրահամ լիճ, 5 անդնախոր ձորեր և մի քանի աղբյուրներ
  4. Շինանյութերի արդյունաբերությունը ՀՀ շրջակա միջավայրին վնաս է հասցնում, որոնք ազդում են շրջակա միջավայրի և հողաբուսական աշխարհի վրա: Շինանյութերի արդյունահաման հետևանքով գյուղատնտեսական շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազ. գյուղատնտեսական հողհանդակ: Այսօրվա դրությամբ Հայաստանում ավելի քան 700 հանքավայրեր են հաշվարկված, որոնցշահագործման համար արդեն 465 պայմանագրեր են կնքվել:
    Հանրապետության տարածքում հայտնաբերված են տարբեր տեսակների բնագույն քարեր,որոնք կարող են օգտագործվել ոսկերչաքարափորգրչական արտադրությունումգեղարվեստական իրերիհուշանվերների և ոսկերչական իրերի արտադրության համար:
    Բնագույն քարերի հումքի բազմաթիվ օբյեկտներից և տարբեր տեսակներից պետականհաշվեկշռով գրանցված են փիրուզիագաթիծիածանվող օբսիդիանիմարմարային օնիքսի ևամեթիստ պարունակող պլագիապորֆիրիտի 14 հանքավայրԲազմանպատակային օգտագործման հումք խմբի` ոչ մետաղային օգտակար հանածոներնօգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում և գյուղատնտեսությունում:
    Սև մետաղներից առավել մեծ պաշարներով է օժտված երկաթը,մանգանի և քրոմի հանքաերևակումները չունեն արդյունաբերական նշանակություն: Լեգիրացնող մետաղներից հանրապետությունում հայտնի է մոլիբդենը, որը ներկայացված է մի  շարք միջին չափի և Քաջարանի յուրահատուկ պաշարներով օժտված հանքավայրերով: Հայտնի են նաև տիտանի, վոլֆրամի, նիկելի և կոբալտի հանքաերևակումներ: Գունավոր մետաղների հանքավայրերից հայտնի են կոմպլեքսային պղինձ-մոլիբդենային, պղինձ-կոլչեդանային, կապարցինկի և բազմամետաղային հանքավայրերը: Պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի հետ միասին ոսկին Հայաստանի Հանրապետության մետաղային հանքավայրերում տիպամորֆ տարր է: Դրա վկայությունն է ինչպես բուն ոսկեհանքային, այնպես էլ տարբեր ֆորմացիաներին պատկանող գունավոր մետաղների հանքավայրերի հանքաքարերումոսկումշտական առկայությունը:  Ոսկու ինքնուրույն արդյունաբերական նշանակություն ունեցող էնդոգեն հանքավայրերը բաժանվում են երկու խմբի՝ ոսկեհանքային հանքավայրեր, որտեղ ոսկին հիմնական կամ հիմնական օգտակար բաղադրամասերից մեկն է և ոսկի պարունակող կոմպլեքսային, որոնց հանքաքարում ոսկին առկա է որպես կորզվող (գործնական հետաքրքրություն ներկայացնող) ուղեկից բաղադրամաս:
    Այս հանածոների արդյունաբերությունը թողնում է հետևանք: Օրինակ` աղտոտում է օդը:Հանքահումքային ռեսուրսների արդյունահանումը միշտ ուղեկցվում է զգալի տարածքների, բնական միջավայրի այլ բաղադրիչների խախտմամբ:   Այդ իսկ պատճառով էլ հանքահումքային ռեսուրսների օգտագործման մեջ կարևոր տեղ է գրավում հողերի վերականգնումը: 
  5. Կարծում եմ պետք է ավելի խնամքով օգտագործել  անտառային և ընդերքային ռեսուրսները: Հայաստանում ջրային ռեսուրսները քիչ են իսկ եղածներն էլ հիմնականում օգտագործվում են որպես խմելու ջուր: Կարծում եմ երկիրը պետք է զարգացնել սպասարկման ոլորտի շնորհիվ օրինակ՝ տուրիզմի:

Էկոտուր

Thursday, January 15, 2015

Էկոհամակարգերի Հիմնախնդիրները

 1.Էկոհամակարգը կենսաբանական համակարգ է որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոհամակարգը համարվում է Էկոլոգիայի հիմնական հասկացություններից ։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը։
Էկոհամակարգի գլխավոր հատկանիշներն են ինքնակարգավորումը և ինքնավերականգնումը։ Երբ մարդը միջամտում է այդ գործընթացներից մեկին, դրանք կարող են խախտվել։ Եթե էկոհամակարգը դադարի ինքնավերականգնվել, այն կսկսի քայքայվել և կվերանա:
2. Մեզ շրջապատում են բնական և արհեստական էկոհամակարգեր։ Դրանցից են ագրոէկոհամակարգերը, որոնք ստեղծված են մարդու միջամտությամբ:  գրաէկոհամակարգի օրինակ է այգիները,որոնք մեզ շրջապատում են:  Ագրոէկոհամակարգերը տալիս են կենսաբանական բարձր արդյունք շնորհիվ մարդու անընդմեջ միջամտության։ Մեզ շրջապատում են նաև բնական էկոհամակարգերը, օրինակ՝ անտառները։
3. Մեր օրերում մարդիկ հաճախ են միջամտում էկոհամակարգի գործունեությանը և այն հիմնականում բացասաբար է ազդում էկոհամակարգերի գործունեության վրա։
Մարդու ներգործության հետևանքով խախտվում է հավասարակշռությունը, և ծագում են էկոլոգիական հիմնախնդիրներ:
4. Ցանկացած կյանք պահանջում է էներգիայի և նյութերի անընդհատ հոսք: Մենք գիտենք, որ էկոհամակարգերում շրջանառվում է էներգիա: Բայց ամեն անգամ մի շղթայից մյուսին անցնելիս մենք ունենում են էներգիայի կորուստ և հարկավոր է լինում նորից էներգիա ստանալ արևից: Եթե էներգիայի հոսքը դադարի ապա էկոհամակարգը կվերանա:
Եթե նվազի  Ֆոսֆորի և Ազոտի հոսքը ապա հետևանքով հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ և կխաղտվի դրանց շրջանառությունը էկոհամակարգերում: