Sunday, April 26, 2015

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

  1. ՀՀ տարածքի 84%-ը լեռնային էև միյայն 16%-ն է հարթավայրորոնք առանց բացառությանգգտնվում են 500 մետրից ավել   բարձրության վրաՀՀ տարածքում բացարձակապես բացակայում են դաշտավայրերը:                     
     ՀՀ տարածքում բացարձակ առավելագույն և բացարձակ նվազագույն ջերմաստիճանի տարբերությունը կազմում է 88 աստիճան:
     Ջերմաստիճանների այդպիսի տատանումները առաջին հերթին բացասական ազդեցություն են թողում գյուղատնտեսական արտադրության վրա:  Հայաստանի ռելեֆը բաժանվում է չորս տիպերիԲարդ և խորդուբորդ ռելիեֆի պայմաններում Հայաստանի տնտեսությունը կենտրոնացված է ՀՀ-ի տարածքի մոտ         60ի վրա։ Գյուղատնտեսական արտադրության համար հնարավոր է օգտագործել ամբողջի 46.8%ըՆերկայումս հանրպետության հողային ֆոնդը կազմում է 1391 հազ հեկտար , որից մոտ 36%-ը կազմում են վարելահողերըմոտ 4%-ը բազմամյա տնկարկներն ենմոտ 10%-ը խոտհարկները ՀՀ գյուղատնտեսության վրա ամենավատը կլիման է անդրադառնում, քանի որ, կլիմայի պատճառով հաճախ գյուղացիների բերքը կարկտահարվել կամ ցրտահարվել է, ինչը վերջին տարիներին հաճախ է պատահում ՀՀ-ում:          Մեր հանրապեության գետային ցանցը ունի էրոզիոն հատկություն, գետահովիտների մեծ խոնավություն, որի ը կարող է վերածվել սելավային հոսքի`առաջացնելով մեծ ավերածություններ:
  2. Հայաստանում շատ քիչ են անտառածածկ տարածքները և դրանց հատումներն էլ առաջացնում են շատ լուրջ հետևանքներ: Հայաստանում մեծ մասշտաբների է հասել նաև արդյունաբերական բնօգտագործումը։  1920-ականների 2 տասնյակ փոքր ու միջինձեռնարկությունների փոխարեն  ներկայումս ավելի քան 200 բնակավայրում կան արդյունաբերական  ձեռնարկություններորոնք տեղադրված են մինչև  2000-2100 մ բարձրության լանդշաֆտային տարածքներում։ Բնական պաշարների    օգտագործումն ու դրանից ստացվող համախառն արտադրանքն աճել են  հարյուրապատիկ՝ հիմնականում էքստենսիվ զարգացման ու բնական  պաշարների անխնա շահագործման հաշվինիսկ էկոլոգիական խնդիրները չենկարևորվել։Զգալի բացասական ազդեցություն Է գործում լեռնահանքային  արդյունաբերությունըայդնպատակով տրամադրված հողերի ընդհանուր տարածքը կազմում Է 9, 7 հզհախախտված հողերինը՝                                            8, 275 հզհաթափոնապահեստներին հատկացված հողերինը՝ 1, 425 հզհա.։ Ներկայումս շահագործվող ավելի քան 130 խոշոր ու միջին հզորության հանքերի գերակշիռ մասը բաց է։ Կուտակված արդյունաբերական  թափոնների ծավալը կազմում է մի քանի հարյուր միլիոն մ³։
    Աղտոտված են նաև օդային ու ջրային ավազանները։ Գնալով ավելանում է տրանսպորտի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ավելի քան 850 կմ երկաթուղային ու 13 հզ. ավտոմոբիլային ճանապարհներին ամբողջովին ոչնչացվել են բնական կենսահամակարգերը։
  3. Ընդերքի ռեսուրսները կամ այլ կերպ` օգտակար հանածոները, դասվում են  սպառվող-չվերականգնվող ռեսուրսների շարքին: Ելնելով տնտեսական գնահատման առանձնահատկություններից ռեսուրսների այս խոշոր խումբը բաժանվում է 3 ենթախմբի` վառելիքային, մետաղային (գունավոր և սև), ոչ մետաղային:
    Մյուս վառելիքային ռեսուրսը, որ հայտնաբերվել է ՀՀ տարածքում քարածուխն է, գորշ ածուխը և այրվող թերթաքարը որոնք արդյուաբերական և գործնական նշանակություն չունեն: Հայաստանում արդյունահանում են ածուխերկաթբոքսիտներմոլիբդենոսկիարծաթ,կապարցինկ։ Պատահում են պեմզայիմարմարիտուֆիկրիպեռլիտիբազալտիաղիպաշարները։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
    Հայաստանը հարուստ է նաև բնական հանքային ջրերովԵրկրում կան հարյուրավոր բնականջրհորներ: 10 քաղցրահամ լիճ, 5 անդնախոր ձորեր և մի քանի աղբյուրներ
  4. Շինանյութերի արդյունաբերությունը ՀՀ շրջակա միջավայրին վնաս է հասցնում, որոնք ազդում են շրջակա միջավայրի և հողաբուսական աշխարհի վրա: Շինանյութերի արդյունահաման հետևանքով գյուղատնտեսական շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազ. գյուղատնտեսական հողհանդակ: Այսօրվա դրությամբ Հայաստանում ավելի քան 700 հանքավայրեր են հաշվարկված, որոնցշահագործման համար արդեն 465 պայմանագրեր են կնքվել:
    Հանրապետության տարածքում հայտնաբերված են տարբեր տեսակների բնագույն քարեր,որոնք կարող են օգտագործվել ոսկերչաքարափորգրչական արտադրությունումգեղարվեստական իրերիհուշանվերների և ոսկերչական իրերի արտադրության համար:
    Բնագույն քարերի հումքի բազմաթիվ օբյեկտներից և տարբեր տեսակներից պետականհաշվեկշռով գրանցված են փիրուզիագաթիծիածանվող օբսիդիանիմարմարային օնիքսի ևամեթիստ պարունակող պլագիապորֆիրիտի 14 հանքավայրԲազմանպատակային օգտագործման հումք խմբի` ոչ մետաղային օգտակար հանածոներնօգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում և գյուղատնտեսությունում:
    Սև մետաղներից առավել մեծ պաշարներով է օժտված երկաթը,մանգանի և քրոմի հանքաերևակումները չունեն արդյունաբերական նշանակություն: Լեգիրացնող մետաղներից հանրապետությունում հայտնի է մոլիբդենը, որը ներկայացված է մի  շարք միջին չափի և Քաջարանի յուրահատուկ պաշարներով օժտված հանքավայրերով: Հայտնի են նաև տիտանի, վոլֆրամի, նիկելի և կոբալտի հանքաերևակումներ: Գունավոր մետաղների հանքավայրերից հայտնի են կոմպլեքսային պղինձ-մոլիբդենային, պղինձ-կոլչեդանային, կապարցինկի և բազմամետաղային հանքավայրերը: Պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի հետ միասին ոսկին Հայաստանի Հանրապետության մետաղային հանքավայրերում տիպամորֆ տարր է: Դրա վկայությունն է ինչպես բուն ոսկեհանքային, այնպես էլ տարբեր ֆորմացիաներին պատկանող գունավոր մետաղների հանքավայրերի հանքաքարերումոսկումշտական առկայությունը:  Ոսկու ինքնուրույն արդյունաբերական նշանակություն ունեցող էնդոգեն հանքավայրերը բաժանվում են երկու խմբի՝ ոսկեհանքային հանքավայրեր, որտեղ ոսկին հիմնական կամ հիմնական օգտակար բաղադրամասերից մեկն է և ոսկի պարունակող կոմպլեքսային, որոնց հանքաքարում ոսկին առկա է որպես կորզվող (գործնական հետաքրքրություն ներկայացնող) ուղեկից բաղադրամաս:
    Այս հանածոների արդյունաբերությունը թողնում է հետևանք: Օրինակ` աղտոտում է օդը:Հանքահումքային ռեսուրսների արդյունահանումը միշտ ուղեկցվում է զգալի տարածքների, բնական միջավայրի այլ բաղադրիչների խախտմամբ:   Այդ իսկ պատճառով էլ հանքահումքային ռեսուրսների օգտագործման մեջ կարևոր տեղ է գրավում հողերի վերականգնումը: 
  5. Կարծում եմ պետք է ավելի խնամքով օգտագործել  անտառային և ընդերքային ռեսուրսները: Հայաստանում ջրային ռեսուրսները քիչ են իսկ եղածներն էլ հիմնականում օգտագործվում են որպես խմելու ջուր: Կարծում եմ երկիրը պետք է զարգացնել սպասարկման ոլորտի շնորհիվ օրինակ՝ տուրիզմի:

No comments:

Post a Comment