Tuesday, May 10, 2016

«Պատմությունը ազգերի ու ժողովուրդների ճանապարհին նստած սֆինքս է, որ անցած ուղիներիդ դասը չի հարցնում – փորձում է իրենից՝ այսօրից անցնելու, գալիքին ոտք դնելու կամքդ»:
                                                                                               Հրանտ Մաթևոսյան


Հրանտ Մաթևոսյանը 1962 թ-ին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, 1967 թ-ին՝ Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: 1996–2001 թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:
Մաթևոսյանը գրական աշխարհ է մտել՝ իր հետ բերելով մանուկ օրերի վառ տպավորություններ և կյանքի զարմանալի ճանաչողություն: Նրա առաջին գործը՝ «Ահնիձոր» ակնարկը, որտեղ արծարծել է կենսական կարևոր խնդիրներ, տպագրվել է 1961 թ-ին: Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967 թ-ին: Շարունակելով հայ գրականության համար ավանդական դարձած գյուղի թեման՝ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ժողովածուների վիպակներում ու պատմվածքներում գրողը ներկայացել է նոր ասելիքով և ոճով. նա հայրենի հողը համարում է ոչ միայն կեցության, այլև բարոյական մնայուն արժեքների, սերնդակցական հաստատուն կապերի, հայրենիքի ըմբռնման հիմք ու հենարան:
Կենդանիների կերպավորման, մարդու և կենդանու «դաշինքի» ու հավատարմության, անհատի և բնության կապի նոր որակ են Մաթևոսյանի «Ալխո», «Նարինջ զամբիկը», «Կանաչ դաշտը» պատմվածքների, «Գոմեշը» վիպակի հերոսները:
«Օգոստոս» ժողովածուի մեջ եթե Ծմակուտը՝ գրողի ստեղծած գեղարվեստական պայմանական միջավայրը, անաղարտ բնաշխարհ է՝ հակադրված քաղաքակիրթ կոչվող անբարո աշխարհին, ապա «Տերը» վիպակում այն այլևս նախկինը չէ. մարդիկ խորթացել են բնությունից, դարձել անհայրենիք ընչաքաղցներ, ավերում ու ամայացնում են երկիրը: Եվ այդ մարդկանց դեմ պայքարում երկրի տիրոջ իր մտածողությամբ ողբերգականորեն մենակ է վեպի գլխավոր հերոսը՝ Ռոստոմը: «Անձրևած ամպեր» վիպակում նույնպես հեղինակը մտահոգված է ներդաշնակ կեցությանն սպառնացող երևույթներով ու բարոյական անկումներով:
Մաթևոսյանի արձակը հարուստ է մանկությունից պատանեկություն ոտք դնող երեխաների հրաշալի կերպարներով: «Մեր վազքը» մանկապատանեկան ժողովածուի մեջ նույնպես հեղինակը հավատարիմ է կյանքի արժեքների գնահատման իր սկզբունքին և աշխատանքով գեղեցիկն արարելու բարոյախոսությանը: 
Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: «Քո տոհմը» ժողովածուն 1984 թ-ին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի:
Մաթևոսյանը 1996 թ-ին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
2004 թ-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:

Շահան Շահնուր


«Ճշմարիտ հայրենասերը ան է, որ իր մարմնեղեն հայրենիքը կսիրե անչափ, որչափ կսիրե իր ոգեկան հայրենիքը:Զանոնք իրարմե չի զատեր… Մտավորականը ըլլալով ոգիի մարդ, փորձությունը կունենա իր նախընտրությունը տալու ոգեկան հայրենիքին ի վնաս մարնեղենին»:
                                     Շահան Շահնուր
Շահան Շահնուր կամ Արմեն Լյուբեն  հայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից։
Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում։ 1921 թվականին բարձր առաջադիմությամբ ավարտել է վարժարանը։ Սովորելու տարիներին հիմնավոր կարդում է հայ ու օտար(հատկապես ֆրանսիական) գրականություն։ Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով և վարժարանը ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ։ 1922 թվականին հաստատվել է Փարիզում, զբաղվել լուսանկարչությամբ և սկսել առաջին գրական փորձերը։ Աշխատակցել է «Արև», «Ապագա», «Անահիտ» պարբերականներին, Թեոդիկի «Ամենուն տարեցույցին»։
1929 թվականին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ «Նահանջը առանց երգի»՝ ահազանգելով սփյուռքահայերի ուծացման ու այլասերման վտանգի մասին։ Այս գործը, որտեղ դեպքերն ու հարաբերություններն ունեն հիմնավորված հասարակական հենք, այսօր էլ մնում են այժմեական։ 1928-1932 թվականներին սովորել է Փարիզի համալսարանի գրականության բաժնում։ Ծանր հիվանդության պատճառով նա հեռանում է Փարիզից և հաստատվում Ֆրանսիայի հարավում։ 1933 թվականին Շահնուրը հրատարակել է «Հարալեզներուն դավաճանությունը» պատմվածքների ժողովածուն։ Այս երկու գործով նա դասվել է հայ ռեալիստական արձակի վարպետների շարքը։
Որոշ ժամանակ նա ստեղծագործել է ֆրանսերեն՝ Արմեն Լյուբեն ստորագրությամբ, 1956 թվականից հայերեն տպագրել է հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներ ու մանրապատումներ։ 1939 թվականին նա «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ»–ում ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրություն» հիվանդանոցային հուշերը։ Ֆրանսերեն հրատարակվել են «Պրպտումներ անտեղի», «Գաղտագողի անցորդ» , «Սուրբ համբերություն», «Բարձրավանդակ» ժողովածուները։ 50-ական թթ. վերջերից հայերեն լույս են տեսել «Թերթիկս կիրակնօրյա թիվը» պատմվածքների ժողովածուն, «Զույգ մը կարմիր տետրակներ», «Կրակը կողքիս» գրքերը, որոնցում ամփոփված են Շահան Շահնուրի հին ու նոր հոդվածները, հրապարակախոսությունները։ 1963 թվականին նշվում է նրա 60-ամյակը, և ավելի է տարածվում նրա համբավը։ Առողջական վիճակի վատացման պատճառով 1973 թվականին ավարտվում է Շահան Շահնուրի տառապալից և արգասավոր կյանքը։

Նաիրի Զարյան

Նաիրի Զարյան՝  հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ։ Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ։

Նաիրի Զարյանը ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 31-ին, Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Խառակոնիս գյուղում։ Ծանր է եղել նրա մանկությունը։ 1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում էԱրևելյան Հայաստան, ապաստան է գտնում Երևանի և Դիլիջանի որբանոցներում։ Որբանոցներում նա մնում է մինչև 1921 թվականը և այնտեղ էլ ստանում միջնակարգ կրթություն։ Ավարտել էԵրևանի թեմական դպրոցը, 1927 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուտետը, 1933 թվականին՝ Լենինգրադի արվեստագիտության պետական ակադեմիայի գրական բաժնի ասպիրանտուրան։ 1951-1958 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգմավոր, Խաղաղության պաշտպանության հայկական կոմիտեի նախագահ։
1926-ին լույս է տեսել Զարյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ջրանցքի կապույտ երկրում»։ Քաղաքացիական պատերազմին ու Հայաստանում տեղի ունեցող սոցիալական վերափոխումներին են նվիրված «Հրանուշը», «Նոյեմբերյան օրերին», «Ռուշանի քարափը», «Սաքո Միկինյան» պոեմները, «Հացավան» վեպը։
1920-1930-ական թվականներին Նաիրի Զարյանը եղել է մի շարք պարբերականների պատասխանատու քարտուղար և խմբագիր։ Դրանցից կարելի է հիշատակել «Գրական դիրքերում», «Գրական սերունդ» ամսագրերը։
Գրական առաջին քայլերը արել է որբանոցում, 1918 թվականին տպագրվել է առաջին բանաստեղծությունը, իսկ 1969-ին՝ վերջին գիրքը։ Զարյանին հռչակ բերեցին նրա մի շարք լավագույն բանաստեղծությունները, «Ռուշանի քարափը» պոեմը և «Հացավան» վեպը, իսկ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում, օգնեցին ապրել ու հաղթել թշնամուն։
Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են «Աղբյուրի մոտ» և «Փորձադաշտ»  կատակերգությունները, որոնք գրված են ետպատերազմյան տարիներին։ Նրա ճանաչված գործերից է նաև «Հայերեն» բանաստեղծությունը գրված հայրենասիրական զգացումով։
1944-1946 թվականներին եղել է Հայաստանի գրողնորի միության վարչության նախագահը։ Հետագայում ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի անդամ, վարել հանրային եռանդուն գործունեություն։ Նրա կյանքում հիշարժան էրԵղիշե Չարենցի հետ հանդիպումը, որն էլ նրա Հայաստան Եղիազարյան անունը փոխեց զրնգուն ու հնչեղ Նաիրի Զարյանի։
Հայկական թատրոնը բեմադրել է նրա «Արա Գեղեցիկ», «Այրող դիմակ», «Աղբյուրի մոտ», «Փորձադաշտ», «Արտավազդ և Կլեոպատրա» դրամաները։ 1980 թվականին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատոնըբեմադրել է Զարյանի «Հացավանը»
։

Համո Սահյան

Aquote1.png
Հայաստա՜ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծառի մի բույն եմ հիշում,

Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ թեքված մի սյուն եմ հիշում։
Aquote2.png
Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզԼոր գյուղում։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։
Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։
Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։

Համո Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թվականին։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը՝ սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։

Monday, May 9, 2016

Վիլիամ Սարոյան

«Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»:
Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվելու ընթերցանությամբ, նաև ստեղծագործել է. գրել է փոքրիկ պատմվածքներ: Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933 թ-ին տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա...», լույս է տեսել 1934 թ-ին և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին: 

1939 թ-ին «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակների, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին:
Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում («Փոքրիկ երեխաներ», 1937 թ., «Ողջույն քեզ, սեր», 1938 թ., «Անունս Արամ է», 1940 թ., «Սիրելիս», 1944 թ., և այլն): Դրանք բնական և ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են. Սարոյանն ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար ողջ աշխարհում»:
Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Սարոյանի հերոսները, հատկապես մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները, համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ: 
Սարեյանի հայտնի ստեղծագործություններից են « Գեղոցիկ Սպիտակ ձիու ամառը», «Իմ սիրտը լեռներում է» պատմվածքները: Սարոյանի գրական լեզուն մատչելի է, հասկանալի, կլանող: Սկսելով կարդալ հնարավշոր չէ պոկվել մինչ պատմվածքի ավարտը: Սարոյանի սեղշագործությունները հետաքրոիր ու հասկանալի են ոչ միայն մեծահասակների ասյլ նաև երեխաների համար: Կարծում եմ Սարոյանի ստեղծագործությունները սիրված են, քանի որ յուրաքնչյուր հերոսում կարոող ես տեսնել ընկերոջտ, հարևանիտ, բարեկամիտ կամ ինքտ քեզ, նրա հերոսները վերցված են իրական կյանքից, նրանց մեջ միֆական կամ անիրական ոչինչ չկա:

Հայոց լեզու թեստ 3 2013-14


Ա մակարդակ 
Թեստ 3
1-4 
2-2
3-2
4-2
5-4
6-3
7-4
8-4
9-3
10-1
11-2
12-4
13-
14-
15-1
16-3
17-3
18-
19-1
20-3
21-2
22-1
23-
24-3
25-
26-3
27-4
28-4
29-4
30-1
31-
32-3
33-2     3
34-3
35-7 8
36-7
37-
38-5
39-2,3,4,5,6,7
40-3,7,9
41-1,2,4
42-3,4 5,6
43-1,2,4,5
44-2,4
45-

Friday, April 29, 2016

Goodbye High School

Honestly I’ve never been as excited for something to end, as I’m now. I'm a kind of person who hates letting go, but now, I'm so ready now. Believe it or not but it's almost the end and I can see the diploma in my hands, but I don't feel sad (as people told me I would), I’m happier than I've ever been. I remember myself 3 years ago this time, even then I was ready to take my diploma, and go to university. You may think “why?” I’ll tell you why. I’ve known where I want to continue my education after leaving high school,I've even known what I'm going to do after I get my bachelor's degree. I'm not saying that I won't miss High School at all, what I'm saying is that I thought this moment would be more special, but unfortunately it's not. It's just an end, and the worst thing about this “end” is the fact that I'm looking forward to this phase of my life to end.

I've been studying in this High School for two years, and it has given me a lot as a person, as a human being. Now I have more friends, then ever before, I've been part of different forums, now I definitely know more than I knew before. But dame I'm so happy there's just one month left.

At the end of this weirdly structured essay I would like to tell  he people who will be kind enough to read this. This is not a “Hate” essay this is an hones “Goodbye High School” one, well at least how I imagined it to be.

Friday, January 29, 2016

Ամփոփիչ աշխատանք ձևաբանությունից (2)

1.    Լրացրու բաց թողած տառերը՝ որտեղ հարկավոր է.
ամենաէական, անօթևան, ունկնդիր, նորընտիր, իջևանել, հոգևարք, փասիան, Ռաֆայել, տրտմաշուք, սրտմաշուկ, խուրց,  կցկվել։

2.      Վերականգնիր տրված բառերի հնչյունափոխված մասերը.
սրտմաշուկ-սիրտ, այգեպան-այգի, կիզանուտ-կեզ, ընձուղտ-ինձ, ըմպանակ-ումպ, վիպագիր-վեպ, նստացույց-նստել, ըմբռնել, կպչուն-կիպ, չվերթ-չիվ։

3.     Առանձնացրու հոմանիշ զույգերը.
մեղադրյալ, կթղա-գավաթ, բուրյան, ապակե, բագին, եղնիկ, երկչոտ -վեհերոտ, անդրավարտիք-տաբատ, եկեղեցի:

4.    Տրված դարձվածքները համապատասխանեցրու տրված բացատրություններին.
դարձվածքներ՝ 
բարևը մոռանալ, Բաքոսի տաճար, առաջին ծիծեռնակ, ջրի երես հանել
բացատրություններ՝ նախակարապետ, ապշել, ազնիվ մարդ, բացահայտել, թրջել, գինետուն։

5.      Ընդգծիր գոյականները տրված հատվածում։ Քանի՞ գոյական կա։
Մենք Բուենոս Այրեսում հյուրընկալվելու էինք տեղի հայկական համայնքի կողմից։ Մեր ուղեվարը Վահանն էր՝ բարձրահասակ, գեղահոն, փայլփլուն աչքերով մի երիտասարդ։ Գեղեցիկ տղա է ու մերն է։ Շնորհակալ եղա մեր պապերին, որ մեզ համար ծնել են վայելչատես այս հայորդուն։
Ինը գոյական:

6.      Որտեղ հոգնակի թվի սխալ կազմություն կա, ուղղիր։
Խցանահաներ-խցանահաններ, կողմնացույցեր-կողմնացույցներ, մաքսատներ, վերջնագիրներ-վերջնագրեր, հետախույզներ, գրաբերներ, հարացույցներ, կարմրահերներ, օրապահներ, սպիներ, վիպագրեր-վիպագիրներ, բաղաձայներ-բաղաձայններ։

7.      Ընդգծիր դերանունները, կողքին գրիր, թե որ տեսակի դերանունն է։
Ինչու է այդպես՝ գլխի չեմ ընկնում
Եվ գլխի ընկնող կա՞ մեկը տեսնես։

Երբ –հարաբերական, հոգնած օրը կորչում է մթնում,
Հոգնած լեռները ձորերն են մտնում։

Մինչև նրանք-անձնական հասցնեին
Հանգուցյալից պատմել մի հուշ,
Զարթնած հավքը կանչեց քարին.
Ծնվող օրվա ճիչն էր անուշ։

Փակ աչքին ի՞նչ-հարցական, թե ջրվեժի
Ուլունք-ուլունք արցունքի մեջ
Մի ծիածան կպակասի։

Շնորհակալ եմ իմ- բախտից
Եվ քեզանից-անձնական՝ շնորհակալ,
Որ կարող ես իմ տունը գալ
Նորագյուղյան քո դրախտից։

8.    Առանձնացրու անկախ դերբայները։
Տեղ է հասել ու տեսել, որ կնոջ ներկայությունը տղաներին ոգևորել է, նրանց թմրած ջղերը կենդանացրել, և յուրաքանչյուրը կարծում է՝ նրա ուզածն ինքն է։ Եկել են խանութ՝ առևտուր անելու, գիտեն՝ ինչ են առնելու և ինչքան։ Խանութին մոտենալիս պառավներից մեկը, ճանաչելով մեզանից սերվածին, փորձել է խոսքի բռնվել< բայց հանդիպել է նրա խայթող հայացքին ու հետ կանգնել իր մտադրությունից։

9.      Առանձնացրու անորոշ դերբայները։
Անընդհատ հոխորտում էր, ամպագոռգոռ խոսքերով փորձում էր բոլորին ապշեցնել՝ նույնիսկ մի ակնթարթ չմտածելով, որ երկու անպաշտպան կանայք կարող են հակառակ գնալ իր կամքին և դուրս գալ իր իշխանության տակից՝ նպաստելով նրա ինքնաոչնչացմանը։

10.  Առանձնացրու ապակատար ձևաբայերը։
Բայց նրա՝ տարիներ շարունակ վարժված աչքերը շուտով ձեռք էին բերելու առարկաները ականակիր մթնում բորենու պես տեսնելու տարօրինակ ընդունակություն, որը նրան օգնելու էր՝ շրջապատը զգալու և լավ տեսնելու։

11.  Առանձնացրու ածանցավոր բայերը, գրիր՝ որ ածանց է առկա.
ենթադրել, ներգաղթել, հառաչել, իջել, կռթնել, վրդովել, հագցնել, ընկնել, ելել, վերացել։

12.  Ընդգծիր բայերը, յուրաքանչյուրի կողքին գրիր սեռը։
Նա լռեց-չեզոք բայ, հառաչեց-չեզոք բայ՝ հայացքն ուղղելով-ներգործական բայ դեպի անորոշ տարածություն։
Գործ շատ կար. ծրագրեր էի վաճառում-ներգործական բայ, բեմում տարբեր գործեր անում-ներգործական բայ։
Շուտով տղան մեծանում-չեզոք բայ է և դառնում-չեզոք բայ հայտնի արհեստավոր։
Լևոնը փաթաթվեց-չեզոք բայ մոր պարանոցին և սկսեց բարձր ձայնով հեծկլտալ-չեզոք բայ։
Զգացի-ներգործական բայ, որ տղան շատ վրդովվեց-չեզոք բայ իմ այդ խոսքից, և փորձեցի-ներգորճական բայ մեղմել անհաճո իրավիճակը։

13.  Որոշիր, թե դիմավոր բայերից որը որ եղանակով է դրված։
«Եթե թշնամուն վերացնենք-սահմանական եղ.  անպայման կլինի խաղաղություն»,- մտածում էր իշխանը։
Մի թագավոր կամեցավ գեղեցիկ դարպաս շինել և զարդարել – սահմանական եղ. այն զարմանահրաշ նկարներով։
Նա այլևս ոչ մի գիշեր դուրս չէր գա, որպեսզի չհանդիպերսահմանական եղ. այդ խորհրդավոր անծանոթին։
Մի մարդ խանութ ուներ և գիտեր՝ դրանով կվաստակի-սահմանական եղ. իր օրվա ապրուստը։

14.  Ընդգծիր հարկադրական եղանակի բայաձևերը։
Նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի։
Տարիներ հետո նա պիտի դառնա մի ժողովրդի ազնիվ կենսագիր։
Պիտի կրկին դասը սերտեն իրենց սիրո՝ ըստ աստղային այբուբենի։
Եվ պե՞տք է արդյոք քեզ միշտ ունենալ իմ կողքին։

15.  Ընդգծիր հրամայական եղանակի բայաձևերը (նախադասությունները կետադրված չեն).
ա)
Իմ գերեզմանին դուք չմոտենաք
Հարկավոր չեն ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ…

բ)Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի
Իմ վերև թող արև չխնդա։

գ)Ինձ այդպես, քրոջ պես մի գթա…

 դ)Տխուր երեկոն զարկել է վրան
Սիրտս կարոտով կանչում է քեզ եկ։

16.  Ընդգծիր ենթադրական եղանակի բայաձևերը։
ա) Իմ ճամփան անվախճան մի գիշեր
Ինձ շոյող ոչ մի շող չի ժպտա։

բ) Ու չի ելնի մոխրից տխուր հմայքը ձեր տան
Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան։

գ) Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես, կմոռանան քեզ։

դ) Չի զիջել նա իր արմատը վերջին
Արհավիրքների զարկին անխնա։

17. Առանձնացրու անկանոն բայերը.
թեքվել, սառչել, թողնել, մոռանալ, ասել, հյուսել, ցանկալ, գերել, հանգչել, կառչել, ուտել, իջնել, գնալ, լինել, տանջել, մարել։

18. Ընդգծիր մակբայները.
գողեգող, ավանդաբար, այնպես,  լիովին, վաղը, ցմահ, առհավետ, երբևիցե, ամենուրեք, դեսուդեն, ներքև, սարն ի վեր, հանկած, այնուհանդերձ, ստեպ-ստեպ, անընդհատ։

19. Ընդգծիր կապերը.
դիմաց, ըդդեմ, հնուց, միջև, բացառությամբ, արդեն, վերջապես, վերաբերյալ, հօգուտ, դեռ։

20. Ո՞ր նախադասության մեջ շաղկապ կա։
ա)
Մեր երկրին հենց այդպիսի մտավորականներ են անհրաժեշտ։
բ) Օրերը ցրտել են, իսկ Արարատյան դաշտում դեռ բերքահավաք է։
գ) Մահն իսկ չի կարող բաժանել մեզ։
դ) Որքան մոտենում ես, սարն այնքան հեռանում է։

Ամփոփիչ աշխատանք ձևաբանությունից (1)


(Յուրաքանչյուր առաջադրանքի համար նախատեսվում է 0.5 միավոր։ Անգամ անուշադրության սխալի դեպքում տվյալ առաջադրանքի համար միավոր չի տրվում)

1.      Լրացրու բաց թողած տառերը՝ որտեղ հարկավոր է.
միջօրեական, դողէրոցք, ամանորյա, թրըխկ, ակնդետ, ոսկորել, գերլարել, ժողովածույում, վայրկյան, փակցնել, ծեծկռտուք, հափշտակել, դեղձանիկ, ճրագալույց, փար-, փայծաղ, սպանախ, ամբարձիչ, Մանվել։

2.      Վերականգնիր տրված բառերի հնչյունափոխված մասերը.
Թռչնաբուծարան - թռչուն, ցուցափեղկ - ցույց, նկարագրություն - գիր, թերագնահատել - գին, մանկապատանեկան - մանուկ, տղամարդկային - տղամարդ, ջրածնային - ջրածին, ուղենշային - ուղի, ուսուցչություն - ուսուցիչ, գրչատուփ- գրիչ։
 
3.      Եղած բառերից կազմիր հոմանիշների զույգեր, ընդգծիր շարքում հոմանիշ չունեցող բառերը.
այրական- առնական, կանացի, խափշիկ, բարդ –խրթին, խաբուսիկ-թվացյալ, ավանդազրույց-լեգենդ, , վաղնջական- ասպնջական,  թանկություն, սղություն, քրանձավային, խարտյաշ,

4.      Ընդգծիր համանուն չունեցող բառերը .
կապեր, գնդեր, ստեր, խոսեր, անձուկ, հանդերձ, կույս,  կուռ, գառ, աղոտ։

5.      Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր. քանի՞ բառ հականիշ չունի։
 նզովք, գոց, բնավ, անձուկ, օրհնություն, ճապաղ-ընդարձակ, վտիտ, փակ, պարպել-դատարկել, միշտ, նվաղ, սեղմ, ստերջ, մարմնեղ, բեղմնավոր, փութկոտ, դյուրին, խրթին, խոսուն, ծանրաշարժ, փոքրոգի, համր։

6.      Գրիր տրված բառերի բացատրությունը.
միամորիկ-մինուճար, քնքար, քենակալ-բաջանաղ, խափշիկ-սևամորթ, մախաղ-տոպրակ, մաքառել-պայքարել, անտունի-ժողովրդական երգի տեսակ, դրվատել-գովել։

7.      Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին.
գլուխը լցնել, թևերը փռել, աստծու կրակ, արյունը ջուր դառնալ, առաջին ջութակ
խիստ վախենալ, չարաճճի, դրդել մի արարքի, գլխավոր դեմք, պաշտպանել։

8.      Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը (օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ))
թրաշուշան, դաշունահարված, պարագիծ, շքերթ, տնանկ։
9.      Նշիր տրված բառերի խոսքիմասային պատկանելությունը
գարուն, քառասնամյա, ընդվզում, թվական, համայն, վեցուկես, պարզ, հմայք, այստեղ, իննսունիններորդ, աշխատանքային, իրենք, բարի, քանիերորդ, մի։

10.  Կազմիր տրված գոյականների հոգնակին.
սրճեփներ, գրաշարեր, ջրաչափներ, հացատուն-հացատներ, սպունգներ, որմնադիրներ, դաշտամուկ-դաշտամկներ, շարասյուներ, միլիոնատերներ։

11.  Որոշիր տրված բառերի հոլովումները.
վանահայր, սառցալեռ, մականուն, սեր, անկյուն, հանգիստ, աղջիկ, գիշեր, օղի, կալվածատեր, Վահանենք։
 
12.  Հոլովական սխալ ձևերն ուղղիր.
կայսերի, դուստրի-դստեր, մանկան, կաղինի-կաղնու, հորեղբորոջ-հորեղբոր, պապու-պապի, վայրկյանվա։

13.  Ընդգծիր հոդ ունեցող բառերը, նշիր, թե որ հոդն է կիրառված
1) Շնորհիր կրկին ողորմությունդ լքվածիս անօգ…
2) Հայրենիքիս ջուրը ամենաքաղցրն է։
3) Կարծես շատ է քիչ աշխարհիս հողը,
Որ մարդիկ մեռնում ու հող են դառնում…

14.  Ընդգծիր որոշիչ հոդ ունեցող բառերը
ծվեն, պարեն, աշտեն, հյուլեն, պատճեն, ոստրեն, քերծեն, ցորեն, գեհեն, երեն։

15.  Որտեղ գրության սխալ կա, ուղղիր
քսաներեքերրորդ, տասներկու, 60-երորդ, 1-ին, X-րդ։

16.  Ընդգծիր հոլովվող դերանունները
դուք, սա, համայն, ամենքը, ինքը, ինչ, ով, միմյանց, դրանք, այստեղ, այսպես, ոչ մեկը, ոմն, իրենք, յուրաքանչյուր ոք։

17.  Ուղղիր սխալները
1)Բանախոսի մոտ ելույթ էին ունեցել երկու տեղացի նկարիչներ, ոմն արվեստագետ Ֆրանսիայից և այլոք։
2) Ոչ ոք չփորձեց օգնել ինձ
3) Ոչ ոքից այնքան չէր զգուշանում, որքան իր անձնական թիկնապահից։
4)Չգիտեմ՝ որդ կարող է գլուխ հանել այդ խճճված գործից։

18.   Դերանունների դիմաց գրիր դրանց տեսակը.
 ամեն, ողջ, յուրաքանչյուր, մյուս, սույն-ցուցական,                                                      ինչպիսի-հարցական,հարաբերական,  միևնույն, որչափ-հարցական, իրար-փոխադարձ, ոչ մի-ժխտական, ինչ-որ-անորոշ, ոմն-անորոշ, նույնպես։

19.  Ո՞ր հատվածում հարաբերական դերանուն չկա.
 1) Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում։
2) Էլ չեմ հավատում այդ ջինջ աչքերին
Եվ խորունկ ձայնիդ նվագին քնքուշ,
Որ հնչում էր միշտ այնքան մտերիմ։
3) Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Որն է լավ, որը՝ վատ։

4) Երնեկ նրան, ով իր գործով
Կապրի հավերժ, անդադար։


20.  Ընդգծիր հոգնակի չունեցող դերանունները.
 սա, ովևէ, որտեղ, դու, ինչ, ով, յուրաքանչյուրը, ոչ ոք, ոմն, երբ, նա։

Գնահատվող աշխատանք հայոց լեզվից (հնչյունաբանություն)


1. Լրացրու բաց թողած տառը կամ կրկնակ բաղաձայնը՝ որտեղ հարկավոր է. (4մ., ամեն 2 սխալի համար հանվում է 1 միավոր )

Ձայնավորներ
(է-ե) ամենաէական, հնէաբան, երբևիցե, պատնեշ, որևէ, միջօրե, առէջաթել, վայրէջք, գոմեշ,
 (օ-ո)անօրեն, աշխարհազոր, մեղմորեն, օրորել, տնօրեն, գիշերուզօր, հանապազորդ, վաղորդայն, հանապազօր
(ը)խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա, կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց, օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ, ինքնըստինքյան, ճեպընթաց, լուսնկա,մերթընդմերթ
և
թեթևոտն, ագեվազ, սերկևիլ, հետևակ, հոգեվիճակ, հևք, կարևոր, կարեվեր, գերեվարել, ուղեվճար, հևիհև

յ
տույժ, ատամնաբույժ, հեռակայել, Սերգեյի, Արմինեի, արքայորդի, սկեսրայր, Նաիրի, խնայել, աղյուսակ, հետիոտն, ջղային
բ-պ-փ
Հռիփսիմե, Եղիսաբեթ, Սիրարփի, Ամբերդ, Բաբկեն, Մեհրաբ, Դարբինյան, Մեսրոպյան, Թոփչյան
դ-տ-թ
անհաղորդ, անհողդողդ, մակարդուկ, արդուկ, շողոքորթ, զարթուցիչ, բիրտ, Թադևոս, թակարդ, սանդղահարթակ, կարմրախայտ, ճտքակոշիկ, որթակոտոր, գրտնակ, նշդարենի, Ալաշկերտ, Վարդգես, Սեդրակ

զ-ս
հրկեզ,վարս, բզկտել,մզկիթ, վզկապ, վազքուղի, մարդախույս, հարցախույզ
ղ-խ
Աղթամար, բողկ, նախշուն, կեղտոտ, դժոխք, կողպեք, ընձուղտ, տաղտկալի, կաղկանձել, հախճապակիտախտակամած, թախծոտ, դշխուհի, ուղտափուշ, գաղթական
ձ-ծ-ց
կաթնահունց, անձկալի, գլուխկոնծի, խավարամած, թխվածք, հանդիպակաց, ճրագալույց, մտացածին, պախուրց, հինավուրց, կցկտուր,
ջ-ճ-չ
անզիջում, մինչև, զղջալ, ստերջ, թրջոց, աջհամբույր, խառնիճաղանջ, քուրջ, գեղջուկ, բաղարջ, կնճիթ, թնջուկ, զիջել, գոճի, խոճկոր, խռչակ, զեղչել, ակնակապիճ
հ
հեթեթալ, Հովհաննես, ընդառաջ, ջրօրհնեք, ընդամենը, հեղհեղուկ, տարաշխարհիկ, հեղեղատ, ապաշխարել, նախագահ, հայթայթել, արհամարհել, գերաշնորհ, ընդհանուր, միաշար
կրկնակ բաղաձայն
տարադրամ, տարրական, տարամետ, բնօրրան, ընդդիմակաց, ուղղակի, ուղարկել, հելլենական, բուդդայական, հովասուն, Աքիլլես, հովվերգություն, հիսունինն-, Ժաննա, Էմմա։
գ-կ-ք
ճրագալույց, ոգելից, գոգավոր, քրքիջ, ճգնարան, Չինգիզ խան, Սյունիք, Վախթանգ, Սարգսյան, սլացիկ, աքցան, աքսոր, քողտիկ,տաքուկ, ծեծկռտուք, խուսափուկ, բանուկ,
1

2. Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով (1 մ., 4 սխալի դեպքում միավոր չես ստանում)
Ոտք ոտքի, կրակ ու բոց, ծափողջույն, գալ լցվել, տնետուն, ներս առնել, կիսով չափ, կուժկոտրուկ, հասարակական-քաղաքական, սերնդեսերունդ, հուշ-երեկո, ծուռտիկ-մուռտիկ, դեփ-դեղին, ռուս-հայկական, գաղափարական -քաղաքական, բառգիրք, երկու երրորդ, քչից-շատից, մեջք մեջքի, քաշել մոտեցնել, Տեր-Ավագյան, Սայաթ-Նովա, Սանկտ Պետերբուրգ, ոլոր-մոլոր, յոթից ութ, մրցույթ-փառատոնյոթգլխանի, հույն-թուրքական, դեմ հանդիման, հյուսիս-արևելք, հինգհարկանի, կաս-կարմիր, հարավարևմտյան, քուլա-քուլա, ելնող-մտնող
0
3. Որտեղ հարկավոր է՝ գրիր մեծատառով (1 մ., 4 սխալի դեպքում միավոր չես ստանում)

Շիրակի լեռնաշղթա, Շպիցբերգենի արշիպելագ, Շամիրամի կախովի այգիներ, Շվեդիայի Թագավորություն, Պայծառակերպության տոն, Չուկոտյան ծով, Չինական պարիսպ, Պանամայի ջրանցք, Վանա լիճ, Համայնքների պալատ, Պարագվայի Հանրապետություն, Ալպյալ լեռներ, Պրժևալսկու ձի, Ռիցա լիճ, Պիրենեյան թերակղզի, Ոսկան Երևանցի, Ռուբինյան հարստություն, Սաննիկովի նեղուց, Ասեղի հրվանդան, Ուրարտուի թագավորություն, Վռամշապուհ արքա, Տիգրան Մեծ, Վարդանաց պողոտա, Արևմտյան Եվրոպա։
 1
4. Ընդգծիր այն բառերը, որոնց շեշտը վերջին վանկի վրա չէ (1 մ. , 4 սխալի դեպքում միավոր չես ստանում)

Մեղրածոր, լիաբուռն, շուռ գալ, շորերդ, հարսանիք, սառը, գրեթե, առաջ նայել, երանգավառ, տասներորդ, դափնետերև, խելքի գալ, մառախուղ, աստղ, Ջեմմա, ֆիզիկայից, գամփռ, որերորդ, նույնպես, գանձարկղ, գուցե, մառախուղ։
 0
5. Վերականգնիր հնչյունափոխված մասերը (3 մ., ամեն 4 սխալի համար հանվում է 1 միավոր։ Կան բառեր, որոնցում մեկից ավելի հնչյունափոխություն կա)։
Կղզյակ- կղզի, պատանյակ- պատանի, որդյակ- որդի, ալյակ-ալի, վարչություն-վարիչական, դահճապետ- դահիճ-ա-պետ, կրթություն-կիրթ, խճուղի-խիճ+ուղի, մտավորական-միտ, փոթորկոտ- փոթորիկ, ուրվական-ուրու, կատվաձագկ-կտու+;ձագ , ընդեղեն- ունդ, ընչացք- ունչ, ընչաքաղց-ինչ-ա-քաղց, չվացուցակ-չու+ցույց , սառցաբեկոր- սառույց-ա- բեկոր, շնիկ-շուն, գլխավոր-գլուխ, ձվածեղ-ձու, ըմպանակ-ումպ, քննախույզ-քնին,, ուղղամիտ- ուղիղ; միտ, անթացուպ-անութ, նշաձող- նիշ;ձող, լրագիր-լուր-ա-գիր, թթվածին-թթու; ծին, չվացուցակչու+ցույց, բազմանշանակ-բազում+նիշանակություն , ձնագնդի- ձյուն;գունդ, անընչասեր- ինչ; սեր, դստրիկ-դուստ(ը)ր, գիսաստղ-գես; ատղ, վիպասան-վեպ, մատենադարան-մատյան, նվիրական-նվեր, իջևանատուն-էջ, գրչատուփ-գիրիչ;տուփ, երկրագունդ-երկիր;գունդ, միջնաբերդ-մեջ+ին; բերդ, բարեգթություն- բարի; գութ, առաքելություն-առաքյալ, պտտվել-պտույտ, սիգաճեմ-սեգ;, բազկաթոռ-բազուկ;աթոռ, տետրեր-տետ(ը)ր, պտտաձող-պտույտ;ձող, կապուտակ-կապույտ, աղավնափետուր-աղավնի;փետուր, մահճակալ-մահիճ, հավիտենական-հավետ, լուսավոր-լույս, վարագուրել-վարագույր, բուսակեր-բույս , առօրեական-առօրյա, թունավոր-թույն, կուսակցական-կույս, երկվություն-երկու, վայրկենական-վայրկյան, շրջադարձ-շուրջ;դարձ ։
0

2