Sunday, June 14, 2015

Հայի կերպարն՝ ըստ իս

Յուրաքանչյուր ազգ ունի հենց իրեն հատուկ հատկանիշներ, և մենք հայերս բացառություն չենք: Ոչ ոք իդեալական չէ և լավ կողմերի հետ մեկ տեղ մենք ունենք նաև վատ բնավորության գծեր:
Սկսենք նրանից, որ մենք միասնական չենք, չենք կարողանում խմբում աշխատել: Մեզ մոտ ավելի լավ է ստացվում հույսը միայն մեր վրա դնել, քան վստահել ուրիշներին: Մենք մեզ քննադատներ ենք համարում: Կարծում ենք, որ իրավունք ունենք քննադատել բոլորին, բայց երբ հերթը հասնում է մեզ մենք վրդովվում ենք երբ մեզ են քննադատում: Չմոռանանք նաև այն փաստը, որ մենք նախանձ ենք, և հաճախ փորձում ենք արդարացնել ինքներս մեզ ասելով, որ դա «բարի» նախանձ է: Չափից դուրս միամիտ ենք:
Մի՛ կարծեք, որ ես միայն բացասականն եմ տեսնում, ինչպես ասեցի սկզբում մենք ունենք ինչպես վատ միևնույն ժամանակ նաև լավ հատկանիշներ: Ես որպես բացասական հատկանիշ  նշեցի, որ մենք հայերս միամիամիտ ենք, բայց միևնույն ժամանակ մենք նվիրվող ենք և հավատարիմ: Մենք աշխատասեր ենք, հնարամիտ, շնորհալի, պատրաստ ենք ամեն ինչի հանուն մեր ընտանիքի:
Դերենիկ Դեմիրճյանը իր «Հայը» ստեղծագործության մեջ շատ լավ է տվել հայի կերպարի նկարագրությունը:«Ահա նայիր այս բեռնակրին. ինչ է սա, իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ՝ ճկվում է, մեջքը կոտրում: Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակում: Վրե՞ժ ունի, ինչ է, իրենից հանելու: Ու՞մ դեմ է չարացել, որ իրեն է պատժում: Որքան ուժ, որքան աշխատասիրություն: Ապա, տար տունդ ծառա:»: 
Մեզ հեշտությամբ կարելի է կառավարել, մտափոխել և խաբել: « Դանդալոշ է և խոնարհ՝ իր Սասունցի Դավթի նման է և անասանելի ըմբոստ, հարվածող է նրա պես։ (Քծնում է, ստրկանում օտարի ոտի տակ, ինչպես իր Ձենով Օհանը, բայց) երբ վրա է հասնում գերագույն վտանգը՝ հերոսանում է հանկարծ և ծարավում վիշապի նման։»     

No comments:

Post a Comment