Thursday, January 15, 2015

Վերահսկենք Մեր Շրջակա Միջավայրը

1. Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայրի որակը:
   Կարծում եմ մենք ապրում ենք այնպիսի միջավայրում, որն ինքներս ենք ստեղծել։ Սակայն չեմ կարող ասել, որ կարողանում ենք լավ հոգ տանել դրա մասին։ Մարդկային անտարբեր վերաբերմունքի պատճառով վերացման եզրին են անտառները , խմելու ջուրը խնդիր է դարձել, բայց միջոցառումներ չեն կիրառվում, գետերըն ու լճերը ցամաքում են, իսկ մաքուր օդ շնչելն շուտով անհնար կլինի, քանի որ օրեցօր ավելի ու ավելի են շատանում մեքենաները և այսպես շարունակ։
    2. Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով։
 Գոյություն  ունի միջավայրի աղտոտման երեք տեսակ՝ կենսաբանական, քիմիական և ֆիզիկական:
 Սկսենք նրանից, որ  մարդու առողջության վրա ազդում են շրջակա միջավայրում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները օրինակ՝ ջերմաստի կտրուկ աճը : Աղմկոտ միջավայրը նույնպես աղտոտվածություն է, այն նույնպես բացասաբար է անդրադառնում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Այն կարող է մարդկանց մոտ առաջացնել գլխապտույտ, գլխացավ, նաև բացասաբար ազդել լսողության վրա:
 Ինձ վրա բացասաբար է ազդում շրջակա միջավայրի ախտոտվածությունը։ Մթնոլորը ամենաշատ աղտոտող նյութը ածխածնի օքսիդն է` CO-ն: Երկրագնդի մթնոլորտն աղտոտող CO-ի ընդհանուր քանակը հասնում է 75%-ի։ CO-ի պարունակությունը բարձր է խոշոր քաղաքներում, իսկ քաղաքի ներսում էլ` փողոցների խաչմերուկներում ու կանգառներում, որտեղ ավտոմեքենաների կուտակումներ են լինում:
    3.Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն։
 Իմ կարծիքով շրջակա միջավայրի վերահսկողությունը ճիշտ կազմակերպելու համար անհրաժեշտ է և հասարակության և պետության, օգնությունն ու աջակցությունը։ Կարելի է սահմանել տուգանք՝ վստահ եմ, որ դրանից հետո միանգամից կկրճատվի այն մարդկանցթիվը, որոնք աղբը նետում են գետնին կամ մեքենաի պատուհանից դուրս։ Կարելի է նաև տարանջատել աղբը ապա վերամշակել այն, ինչպես անում են շատ զարգացած երկրներում:
   4.Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:
Չգիտեմ կարելի է արդյոք դա շրջակա միջավայրի որակի բարելավում համարել, բայց ես երբեք աղբը գետնին չեմ թափում։

No comments:

Post a Comment