Sunday, January 25, 2015

Կռիվ ինքդ քեզ հետ

Կարծում եմ բոլորիս կյանքում էլ եղել են այնպիսի դեպքոր երբ ստիպված ենք եղել որոշում կայացնել: Սակայն ի վերջո կայացրած որոշումն այնքան էլ ճիշտ չի թվացել, դա ունի պարզ բացատրություն՝ կամ վորոշել ենք սրտով, կամ ուղեղով:                
Չնայած նրան ,որ իմ կարծիքով կյանքի կարևոր իրավիճակներում ճիշտ է սառը դատել և երկրորդել զգացմունքները , չի կարելի նաև լիովին մոռանալ դրանց մասին, քանի որ այն մարդը ով չունի զգացմունքներ կամ ոչինչ չի զգում ինքն  իրեն լիարժեք մարդ չի կարող համարել:                                                                                           
Իմ փորձից ելնելով վստահ կարող եմ ասել ,որ այն ժամանակ երբ լսում եմ բանականությանս երբեք չեմ սխալվում: Սակայն պետք է ձգտել կատարելության և զղչալ երբ սխալվում ես, քանի որ սխալների օգնությամբ մենք ավելի հասուն ենք դառնում:
 Ի վերջո ուզում եմ նշել , երջանիկ է այն մարդը ով ինքն իր հետ հաշտ է ապրում, ով կայացնում է վորոշումներ կարևորելով և զգացմունքները , և բանականությունը:

No comments:

Post a Comment