Monday, January 25, 2016

Դանիել Վարուժան «Հացին Երգը»

Դանիել Չպուգքյարյանը ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Դանիել Վարուժյանը  20-րդ դարի նշանավոր արևմտահայ բանաստեղծ է։ Վարուժանի ստեղծագործությունների էությունը ուժի, աշխատանքի և գեզեցիկի փառաբանումն էր:

«Հացին երգը» Ժոզովածուն լույս է տեսել Դանիել Վարուժանի մահվանից տարիներ անց՝ 1921թ-ին: Ժողովածուի մեջ բանաստեղծը գովերգել է գյուղական կյանքն ու բնությունը, աշխատանքի ու հացի արարման խորհուրդը:

Օրինակ՝ «Հասուն արտ» բանաստեղծության մեջ Վարուժանը նկարագրում է հասած արտը իր ողջ գեղեցկությամբ, նմանացնելով արևի շողի, ոսկու ծովի, բոցի և կրակի: Բանաստեղծը արտը նմանեցնում է ոսկու 2 իմաստով, առաջինը՝ ցորենի գույնը, երկրորդը՝ ցորենի կարևորությունն ու թանկարժեքությունը:

« Մի դեղձանիկ թի՛ռ
Ոսկեծուփ ծովից։
Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասուն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ։ »
Այս հատվածում մենք տեսնում ենք վառ ոսկեգույն գույներ, քամուց ծածանվող հասուն արտ, որը շատ նման է ծովի։

Կյանքի վերջի տարիներին Վարուժանը սկսել է ստեղծագործել  ժողովրդական ոճով։ Եվ սակայն «Լուսին » բանաստեղծությունը չի մտնում « Հացին Երգը » շարքի մեջ, սակայն ցանկանում եմ անդրադառնալ այդ բանաստեղծիթյանը։
«Լուսին» բանաստեղծության մեջ Դանիել Վարուժանը նկարագրում է գիշերվա խավարը և լուսինը, որպես միակ լուսավոր կետ:

«-Հյուղակներու խավարին
Կը տանեմ շողը լույսին
Գնա՛, լուսին, դյուր կ;երթաս։

Գոհա՛ր լուսին, ո՞ւր կերթաս….»

No comments:

Post a Comment