Sunday, April 26, 2015

Արիստոտելի սերը: Վեց տեսակի սեր:

Ով ասես` չի փորձել հասկանալ և բացատրել խորհրդավոր զգացմունքի  բնույթը, որը մենք  կոչում ենք «սեր». քիմիկոսներ և փիլիսոփաներ, հոգեբաններ, բանաստեղծներ, երաժիշտներ և կենսաբաններ: Բայց քչերը գիտեն, որ առաջին և առավել տարածված դասակարգումը տվել է Արիստոտելը Ք.ա IV դարում:
Տասնյոթ տարեկան հասակում Արիստոտելը դարձավ փիլիսոփա Պլատոնի ակադեմիայի աշակերտ և մնաց այնտեղ քսան տարի՝մինչև ուսուցչի մահը: Այնուհետև նորաթուխ փիլիսոփան տեղափոխվել է Ասսոս՝ իր ընկեր Հերմիասի մոտ, որտեղ, ըստ ժամանակակիցների հուշագրությունների, հաճախ էր մասնակցում տոնախմբությունների, իսկ կանանց բարձր չէր գնահատում, ինչպես շատ պլատոնականներ, համաձայնելով, ըստ երևույթին,  Դեմոկրիտոսի հետ, ով ասել է. «Թող կինը չտրամաբանի, նա սարսափելի է տրամաբանում»:

Երբ Արիստոտելն սկսեց ինքնուրույն ղեկավարել փիլիսոփայության դպրոց, և իրականացնում էր կանոնավոր դասեր, հանկարծ փոխվեց: Նա լրջացավ,խաղաղվեց։ Հենց այդ ժամանակ Հերմիասը Արիստոտելին ներկայացրեց իր եղբոր աղջկան՝ Պիֆիադային: Այդ հմայիչ աղջկա հետ հանդիպումը շրջեց փիլիսոփայի կյանքը՝ նրա սրտում առաջացնելով մեծ սեր:
Սերը փոխադարձ էր, իսկ Հերմիասը չէր խոչընդոտում նրանց սիրուն՝ համաձայնելով վաստակավոր սրամիտ փիլիսոփաին կնության տալ իր եղբոր աղջկան: Նրանք երջանիկ էին, բայց դա երկար չտևեց: Պիֆիադան շուտ մահացավ, սակայն ողջ կյանքի ընթացքում Արիստոտելը սիրել է իր կնոջը: Եվ իր կտակի մեջ գրել էր, որ այնտեղ, որտեղ թաղեն իրեն, թող տեղափոխեն նաև իր վաղամեռ կնոջ ոսկորները:  
Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ հենց այդ կնոջ հանդեպ զգացմունքներն են ստիպել փիլիսոփային մտածել սիրո մասին և գալ այն եզրակացության, որ այդ պայծառ (իսկ երբեմն էլ՝ ոչ այնքան) զգացումը վեց տեսակի է լինում:
Ագապե- Զոհաբերական սեր
Սիրող անձն այս դեպքում ամեն ինչ անում է այնպես , որ լավ լինի սիրելիի համար: Նա պատրաստ է հրաժարվել իր սովորույթներից, ամբիցիաներից, կարիերայից և ցանկություններից: Նա ի պատասխան ոչինչ չի պահանջում և պատրաստ է ամեն ինչի հանուն իր պաշտամունքի առարկայի: Հետագա հարաբերությունների կանխատեսումը կարող է լինել բավականին դրական, եթե այն մարդը, ում համար կատարվում են զոհաբերությունները, ի վիճակի է գնահատելու նվերը, որը տրվել է նրան ճակատագրով, կամ եթե նրան պետք է ծնողական խնամք և հոգատարություն:
Լյուդուս-  Սեր-Խաղ
Դրա հիմքը սեռական գրավչությունն է զուգընկերների միջև: Նման հարաբերությունները չեն ակնկալում երկար սիրատածում և միմյանց լավ ճանաչելու ցանկություն. «Դուք գրավիչ եք, ես՝ նույնպես, այնպես որ, ինչու ժամանակ կորցնենք», - Այս արտահայտությունը շատ ճշգրիտ ցուցադրում է այս տեսակի սերը: Ուրախ խաղը տևում է այնքան, քանի դեռ մի զուգընկերը սիրում է մյուսին: Հենց խաղը սկսի նրան  ձանձրացրել, և նա ավելի հետաքրքիր բան գտնի,ամեն ինչ կավարտվի։
ԷՐՈՍ -  Զգայական Սեր
Այն հիմնված է նախ և առաջ հավատարմության և միայն դրանից հետոֆիզիկական ցանկության վրա: Սեր-էրոս ասելով  ենթադրվում է, որ բացի սեռականցանկություններից, զուգընկերներն ունեն միմյանց նկատմամբ նուրբ զգացմունքներ, հետաքրքրվում են միմյանց կյանքով, մտքերով ու զգացմունքներով:Այս տեսակի սերը կարող է երկար կյանք ունենալ:
Մոլուցք-  սեր-կախվածություն
Որպես կանոն, հիմնված է կրքի և նախանձի վրա: Ավելի շուտ, դա ոչ թե սեր էզուգընկերոջ նկատմամբ, այլ ցածր ինքնագնահատականի արդյունք: Սիրողըկարծում է, որ միայն ինքը իրավունք ունի շփվելու իրեն մտերիմ անձի հետ:Հարաբերությունները հիշեցնում են «ամերիկյան բլրակներ» ատրակցիոնը. Մեկ տղան է սառում զուգընկերուհու նկատմամբ, և սա աշխատում է գրավել նրա ուշադրությունը, մեկ՝ հակառակը: Այդպիսի սերը կարող է տևել այնքան ժամանակ,քանի դեռ «զգացմունքների զեղումը» չի հոգնեցրել զուգընկերներից մեկին:
Պրագմա - ռացիոնալ սեր
Մարդ ընտրում է զուգընկերոջը՝ առաջնորդվելով «շահավետ է, շահավետ չէ»սկզբունքով։ Սերն այս դեպքում բացարձակապես ոչ մի դեր չի խաղում: Եթե ​​ծանոթոթանալիս երիտասարդ աղջիկը (կինը) հետաքրքրվում է, թե ինչ մակնիշի է ձեր մեքենան, թե ինչ չափëի է ձեր  բնակարանը, արդյոք դուք ամառանոց ունեք,զգուշացե՛ք: Սակայն, եթե դուք պատրաստ եք համակերպվելու այդ իրավիճակին,ձեր միությունը կարող է տևել երկար տարիներ: Այստեղ  ընդամենը մի բացասական բան կա. անկեղծ զգացմունքների և սիրո մի սպասեք: Եվ փորձեք հնարավորինսավելի շատ գումար վաստակել: Ի վերջո, եթե մի օր Ֆինանսները սպառվեն, նրանցհետ միասին ձեր կյանքից կհեռանա նաև սերը:
Ստրոգե-  սեր-ընկերություն

Զուգընկերները կարող են պատմել միմյանց նույնիսկ ամենասերտ գաղտնիքները:Նրանք գիտեն, որ միշտ կգտնեն աջակցություն և փոխըմբռնում ի դեմս իր սիրելիի:Ցավոք, որոշ ժամանակ անց նրանցից մեկը կարող է ձանձրանալ, երբ դուք գիտեք ամեն ինչ իրար մասին, հարաբերությունները դադարում  են հետաքրքիր լինելուց:Այսպիսով՝ ինչպես կարելի է վարվել: Անընդհատ զարգանալ: Այսպիսով ամեն օր զուգնկերը ինչ-որ նոր բան կտեսնի ձեր մեջ:

Թարգմանությունը՝ Ալիսա Պետրոսյանի

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

  1. ՀՀ տարածքի 84%-ը լեռնային է, և միյայն 16%-ն է հարթավայր, որոնք առանց բացառությանգգտնվում են 500 մետրից ավել   բարձրության վրա: ՀՀ տարածքում բացարձակապես բացակայում են դաշտավայրերը:                     
     ՀՀ տարածքում բացարձակ առավելագույն և բացարձակ նվազագույն ջերմաստիճանի տարբերությունը կազմում է 88 աստիճան:
     Ջերմաստիճանների այդպիսի տատանումները առաջին հերթին բացասական ազդեցություն են թողում գյուղատնտեսական արտադրության վրա:  Հայաստանի ռելեֆը բաժանվում է չորս տիպերի: Բարդ և խորդուբորդ ռելիեֆի պայմաններում Հայաստանի տնտեսությունը կենտրոնացված է ՀՀ-ի տարածքի մոտ         60% ի վրա։ Գյուղատնտեսական արտադրության համար հնարավոր է օգտագործել ամբողջի 46.8%ը: Ներկայումս հանրպետության հողային ֆոնդը կազմում է 1391 հազ հեկտար , որից մոտ 36%-ը կազմում են վարելահողերը, մոտ 4%-ը բազմամյա տնկարկներն են, մոտ 10%-ը խոտհարկները:  ՀՀ գյուղատնտեսության վրա ամենավատը կլիման է անդրադառնում, քանի որ, կլիմայի պատճառով հաճախ գյուղացիների բերքը կարկտահարվել կամ ցրտահարվել է, ինչը վերջին տարիներին հաճախ է պատահում ՀՀ-ում:          Մեր հանրապեության գետային ցանցը ունի էրոզիոն հատկություն, գետահովիտների մեծ խոնավություն, որի ը կարող է վերածվել սելավային հոսքի`առաջացնելով մեծ ավերածություններ:
  2. Հայաստանում շատ քիչ են անտառածածկ տարածքները և դրանց հատումներն էլ առաջացնում են շատ լուրջ հետևանքներ: Հայաստանում մեծ մասշտաբների է հասել նաև արդյունաբերական բնօգտագործումը։  1920-ականների 2 տասնյակ փոքր ու միջինձեռնարկությունների փոխարեն  ներկայումս ավելի քան 200 բնակավայրում կան արդյունաբերական  ձեռնարկություններ, որոնք տեղադրված են մինչև  2000-2100 մ բարձրության լանդշաֆտային տարածքներում։ Բնական պաշարների    օգտագործումն ու դրանից ստացվող համախառն արտադրանքն աճել են  հարյուրապատիկ՝ հիմնականում էքստենսիվ զարգացման ու բնական  պաշարների անխնա շահագործման հաշվին, իսկ էկոլոգիական խնդիրները չենկարևորվել։Զգալի բացասական ազդեցություն Է գործում լեռնահանքային  արդյունաբերությունը. այդնպատակով տրամադրված հողերի ընդհանուր տարածքը կազմում Է 9, 7 հզ. հա, խախտված հողերինը՝                                            8, 275 հզ. հա, թափոնապահեստներին հատկացված հողերինը՝ 1, 425 հզ. հա.։ Ներկայումս շահագործվող ավելի քան 130 խոշոր ու միջին հզորության հանքերի գերակշիռ մասը բաց է։ Կուտակված արդյունաբերական  թափոնների ծավալը կազմում է մի քանի հարյուր միլիոն մ³։
    Աղտոտված են նաև օդային ու ջրային ավազանները։ Գնալով ավելանում է տրանսպորտի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ավելի քան 850 կմ երկաթուղային ու 13 հզ. ավտոմոբիլային ճանապարհներին ամբողջովին ոչնչացվել են բնական կենսահամակարգերը։
  3. Ընդերքի ռեսուրսները կամ այլ կերպ` օգտակար հանածոները, դասվում են  սպառվող-չվերականգնվող ռեսուրսների շարքին: Ելնելով տնտեսական գնահատման առանձնահատկություններից ռեսուրսների այս խոշոր խումբը բաժանվում է 3 ենթախմբի` վառելիքային, մետաղային (գունավոր և սև), ոչ մետաղային:
    Մյուս վառելիքային ռեսուրսը, որ հայտնաբերվել է ՀՀ տարածքում քարածուխն է, գորշ ածուխը և այրվող թերթաքարը որոնք արդյուաբերական և գործնական նշանակություն չունեն: Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ,կապար, ցինկ։ Պատահում են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղիպաշարները։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
    Հայաստանը հարուստ է նաև բնական հանքային ջրերով: Երկրում կան հարյուրավոր բնականջրհորներ: 10 քաղցրահամ լիճ, 5 անդնախոր ձորեր և մի քանի աղբյուրներ: 
  4. Շինանյութերի արդյունաբերությունը ՀՀ շրջակա միջավայրին վնաս է հասցնում, որոնք ազդում են շրջակա միջավայրի և հողաբուսական աշխարհի վրա: Շինանյութերի արդյունահաման հետևանքով գյուղատնտեսական շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազ. գյուղատնտեսական հողհանդակ: Այսօրվա դրությամբ Հայաստանում ավելի քան 700 հանքավայրեր են հաշվարկված, որոնցշահագործման համար արդեն 465 պայմանագրեր են կնքվել:
    Հանրապետության տարածքում հայտնաբերված են տարբեր տեսակների բնագույն քարեր,որոնք կարող են օգտագործվել ոսկերչաքարափորգրչական արտադրությունումգեղարվեստական իրերի, հուշանվերների և ոսկերչական իրերի արտադրության համար:
    Բնագույն քարերի հումքի բազմաթիվ օբյեկտներից և տարբեր տեսակներից պետականհաշվեկշռով գրանցված են փիրուզի, ագաթի, ծիածանվող օբսիդիանի, մարմարային օնիքսի ևամեթիստ պարունակող պլագիապորֆիրիտի 14 հանքավայր: Բազմանպատակային օգտագործման հումք խմբի` ոչ մետաղային օգտակար հանածոներնօգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում և գյուղատնտեսությունում:
    Սև մետաղներից առավել մեծ պաշարներով է օժտված երկաթը,մանգանի և քրոմի հանքաերևակումները չունեն արդյունաբերական նշանակություն: Լեգիրացնող մետաղներից հանրապետությունում հայտնի է մոլիբդենը, որը ներկայացված է մի  շարք միջին չափի և Քաջարանի յուրահատուկ պաշարներով օժտված հանքավայրերով: Հայտնի են նաև տիտանի, վոլֆրամի, նիկելի և կոբալտի հանքաերևակումներ: Գունավոր մետաղների հանքավայրերից հայտնի են կոմպլեքսային պղինձ-մոլիբդենային, պղինձ-կոլչեդանային, կապարցինկի և բազմամետաղային հանքավայրերը: Պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի հետ միասին ոսկին Հայաստանի Հանրապետության մետաղային հանքավայրերում տիպամորֆ տարր է: Դրա վկայությունն է ինչպես բուն ոսկեհանքային, այնպես էլ տարբեր ֆորմացիաներին պատկանող գունավոր մետաղների հանքավայրերի հանքաքարերումոսկումշտական առկայությունը:  Ոսկու ինքնուրույն արդյունաբերական նշանակություն ունեցող էնդոգեն հանքավայրերը բաժանվում են երկու խմբի՝ ոսկեհանքային հանքավայրեր, որտեղ ոսկին հիմնական կամ հիմնական օգտակար բաղադրամասերից մեկն է և ոսկի պարունակող կոմպլեքսային, որոնց հանքաքարում ոսկին առկա է որպես կորզվող (գործնական հետաքրքրություն ներկայացնող) ուղեկից բաղադրամաս:
    Այս հանածոների արդյունաբերությունը թողնում է հետևանք: Օրինակ` աղտոտում է օդը:Հանքահումքային ռեսուրսների արդյունահանումը միշտ ուղեկցվում է զգալի տարածքների, բնական միջավայրի այլ բաղադրիչների խախտմամբ:   Այդ իսկ պատճառով էլ հանքահումքային ռեսուրսների օգտագործման մեջ կարևոր տեղ է գրավում հողերի վերականգնումը: 
  5. Կարծում եմ պետք է ավելի խնամքով օգտագործել  անտառային և ընդերքային ռեսուրսները: Հայաստանում ջրային ռեսուրսները քիչ են իսկ եղածներն էլ հիմնականում օգտագործվում են որպես խմելու ջուր: Կարծում եմ երկիրը պետք է զարգացնել սպասարկման ոլորտի շնորհիվ օրինակ՝ տուրիզմի:

Էկոտուր

Thursday, April 9, 2015

Առաջադրանք 5:

GeoGebra ծրագրով գծեք միավոր շրջանագիծ: Օգտվելով գծագրից հինգ տարբեր անկյունների համար գտեք դրանց սինուսը և կոսինուսը: Գտած անկյունների համար ստուգեք եռանկյունաչափական հիմնական նույնությունը:


Sin45=0,71
Cos45=0,71


 














Sin30=0,5
Cos30=0,87














Sin60=0,87
Cos60=0,5














Sin35=0,57
Cos35=0.82















Sin15=0.26
Cos15=0.97















Sin2α+cos2 α=1
Sin230+cos230=1
1-sin230=cos230
1-0.25=0.75
Cos2=0.75

Cos=0.87