Sunday, March 1, 2015

Թումանյանի հեքիաթները

Կարդալով Թումանյանի հեքիաթները յուրաքանչյուր մարդ յուրովի է հասկանում դրանք։ Թումանյանը հիմնականում անուններ չէր տալիս կերպարներին, հենց դրա օգնությամբ հնարավորություն տալով յուրաքանչյուր հեքիաթում տեսնել ինքներս մեզ։ Թումանյան սկսում ենք կարդալ վաղ մանկուց, սակայն կարող ենք ամեն տարի կարդալով նույն հեքիաթը յուրովի հասկանալ։
Թումանյանը աբսուրդի է հասցնում կերպարների արարքները, ավելի մատչելի է դարձնելով ընթերցողին։ Օրինակ՝ «Բարեկենդան» հեքիաթում աբսուրդի էր հասնում տղամարդու և կնոջ հիմարությունը։ Անուսինը, որ գնում է կնոջ կորցրած եղն ու բրինձը հետ բերելու, այսպիսի զավեշտալի իրավիճակում է հայտնվում. 
«— Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։
— Բա ի՞նչպես անեմ։
— Ինչպես պետք է անես, ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։
— Հա՜, էդ լավ ես ասում։»
«— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞... չես ամաչո՞ւմ... Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում...
— Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում։
— Դե արի տար։»

«Անխելք մարդը» հեքիաթում տեսնում ենք անխելք մարդ, խոսող գայլ և ծառ, հեքիաթում մարդը հանդիպում է Աստծուն և այլն։Կարդալով Թումանյանի հեքիաթները յուրաքանչյուր մարդ յուրովի է հասկանում դրանք։ Թումանյանը հիմնականում անուններ չէր տալիս կերպարներին, հենց դրա օգնությամբ հնարավորություն տալով յուրաքանչյուր հեքիաթում տեսնել ինքներս մեզ։ Թումանյան սկսում ենք կարդալ վաղ մանկուց, սակայն կարող ենք ամեն տարի կարդալով նույն հեքիաթը յուրովի հասկանալ։
Թումանյանը աբսուրդի է հասցնում կերպարների արարքները, ավելի մատչելի է դարձնելով ընթերցողին։ Օրինակ՝ «Բարեկենդան» հեքիաթում աբսուրդի էր հասնում տղամարդու և կնոջ հիմարությունը։ 
«— Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։
— Բա ի՞նչպես անեմ։
— Ինչպես պետք է անես, ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։
— Հա՜, էդ լավ ես ասում։»
«— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞... չես ամաչո՞ւմ... Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում...
— Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում։
— Դե արի տար։»

«Անխելք մարդը» հեքիաթում տեսնում ենք ծայրաստիճան անխելք մարդ, խոսող գայլ և ծառ, հեքիաթում մարդը հանդիպում է Աստծուն և այլն։ Իսկ ի՞նչ էր ուզում այդ մարդը։ Ի՞նչ էր հասկանում՝ «բախտ» ասելով։ 
«Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին, աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն, ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց՝ աղջկանն ասա իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա, քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը, ծառն ասաց, դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի, չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

No comments:

Post a Comment