Tuesday, February 24, 2015

Առաջին աշխարհամարտին մասնակցած երկրները

Առաջին համաշխարային պատրազմը տեղի է ունեցել 1914-1918 թթ.:Որին մասնակցել է 54 երկիր:


Մի կողմից մասնակցում էր քառյամկ միությունը`Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Բուլղարիան, Թուրքիան (Օսմանյան կայսրություն): Իսկ մյուսը Անտանտ միությունն էր`Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ դաշնակցային երկրների (Իտալիա, Ռումինիա եւ շատ ուրիշներ):
Անտանտ (Եռյակ միություն)
Ֆրանսիա
·         Լուծել 1870 թ. Գերմանիայից կրած պարտության վրեժը
·         Պահպանել եվրոպական գերտերության կարգավիճակը
Մեծ Բրիտանիա
·         Պահպանել իր գաղութները
·         Խլել Գերմանիայից նրա ազդեցության ոլորտները
Ռուսաստան
·         Վերջնականապես հաստատվել Բալկաններում և Անդրկովկասում
·         Խլել Օսմանյան Թուրքիայից Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։
Սերբիա
Ավելի ուշ` Ճապոնիա, ԱՄՆ, Իտալիա,Ռումինիյա և այլն:
Քառյակ դաշինք
Գերմանիա -
·         Ձեռք բերել նոր գաղութներ
·         Հաստատել իր գերիշխանությունը Եվրոպայում
Օսմանյան կայսրություն
·         Իրագործել իր վաղեմի ծրագիրը՝ ստեղծել Մեծ Թուրանը
Ավստրո-Հունգարիա
·         Նվաճել և իրեն ենթարկեցնել ողջ Բալկանյան թերակղզին

Իտալիա (պատերազմի կեսից դուրս եկավ Քառյակ դաշինքից և մտավ Անտանտի մեջ)
·         Ընդլայնել գաղութների տարածքը
Բուլղարիա (պատերազմի կեսից մտավ Քառյակ դաշինքի մեջ)
·         -Ամրացնել իր դիրքերը Եվրոպայում:
Բացի նշված քաղաքական նպատակներից, հետապնդում էին նաև այլ՝ տնտեսական, լոկալ, ռազմական նպատակներ։ Պատերազմի մեջ մտնել էին ստիպում նաև դաշնային պարտավորությունները։ Մյուս՝ փոքր պետությունները, չունենալով իրագործելի հավանականություններ, հարեցին այս կամ այն կողմին ինքնապաշտպանության նպատակով։
Ճապոնիայում և ԱՄՆ-ում ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել( այս երկրները ունեցել են միյայն մարդկային կորուստներ), այդ պատճառով ել տվյալ երկու երկրներիը ավելի արագ ոտքի կանգնեցին և ավելի արագ զարգացան:
Մասնակից երկրների ցանկ
Անդորա, Բելգիա, Բրազիլիա, Չինաստան, Կոստա Ռիկա, Կուբա, Չեխոսլովակիա, Ֆրանսիա, Հունաստան, Գուատեմալա, Հաիտի, Հոնդուրաս, Իտալիա, Ճապոնիա, Կորեա, Թայվան, Լիբերիա, Մոնտենեգռո, Նեպալ, Նիկարագուա, Պանամա, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Թայլանդ, Մեծ Բրիտանիա, Կանադա, Հնդկաստան, Գրելանդիա, Նոր Զելանդիա, Մալթա, Հարավային Աֆրիկա, Զիմբաբվե, ԱՄՆ, Պուեռտո Ռիկո, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան Թուրքիա, Բուլգարիա, Գերմանիա։
Հղումները`

No comments:

Post a Comment