Saturday, January 9, 2016

Բանահյուսություն

Բանահյուսություն, ժաղավրդական ֆոլկլոր , այս կամ այն ժողովրդի կերտած բանավոր ստեղծագործությունների ամբողջությունը։ Բանահյուսության մեջ ժողովուրդն արտացոլել է իր պատմության առավել կարևոր դեպքերը, իր դարավոր փորձն ու իմաստությունը, ձգտումներն ու իդեալները։ Ըստ էության, բանահյուսությունը (ֆոլկլորը) ժողովրդի կյանքի և աշխարհզգացողության հայելին է։ Ժողովրդական բանահյուսության երկերն ստեղծվել և դարերով պահպանվել են բանավոր, հաղորդվել սերնդից սերունդ։ Դրանք շատ հաճախ բանասացի կողմից կատարվել, նույնիսկ ստեղծվել են ուղղակի լսարանի առջև, երբեմն երգի և նվագի ուղեկցությամբ։ Բանահյուսական ստեղծագործությունները ժամանակի ընթացքում փոփոխվել, զարգացվել և հարստացվել են բազմաթիվ անանուն հեղինակների կողմից։ Այդ է պատճառը, որ բանահյուսական երկերը սովորաբար մի շարք տարբերակներ են ունենում։ Ժողովրդական բանահյուսության տեսակները բազմազան են` առակհեքիաթհանելուկասացվածք,առասպելավանդավեպասքավանդությունվիպերգություն (էպոս), աշխատանքային, սիրո երգեր և այլն։ Այս ժանրերից յուրաքանչյուրն ունեցել է բովանդակության, կառուցվածքի, պատկերավորության կայուն յուրահատկություն։ Բացի այդ` յուրաքանչյուր ազգի բանահյուսության մեջ եղել են ուրույն ժանրային ձևեր, օրինակ` ռուսական բիլինանչաստուշկան, ուկրաինական դուման և այլն։ Հայ հին բանահյուսության մեջ եղել են բազմազան տեսակներ`զրույց, առասպել, ավանդավեպ, վիպասանք և այլն։ Բանահյուսության շատ թեմաներ, սյուժեներ ու կերպարներ մշակվել և ընդհանրացվել են տարբեր գրողների կողմից։ Բավական է նշել միայն Հովհ. Թումանյանի և Ավ. Իսահակյանի բալլադները, հեքիաթներն ու պոեմները, որոնք ստեղծվել են ժողովրդական աղբյուրների հիման վրա։

No comments:

Post a Comment