Friday, January 29, 2016

Ամփոփիչ աշխատանք ձևաբանությունից (1)


(Յուրաքանչյուր առաջադրանքի համար նախատեսվում է 0.5 միավոր։ Անգամ անուշադրության սխալի դեպքում տվյալ առաջադրանքի համար միավոր չի տրվում)

1.      Լրացրու բաց թողած տառերը՝ որտեղ հարկավոր է.
միջօրեական, դողէրոցք, ամանորյա, թրըխկ, ակնդետ, ոսկորել, գերլարել, ժողովածույում, վայրկյան, փակցնել, ծեծկռտուք, հափշտակել, դեղձանիկ, ճրագալույց, փար-, փայծաղ, սպանախ, ամբարձիչ, Մանվել։

2.      Վերականգնիր տրված բառերի հնչյունափոխված մասերը.
Թռչնաբուծարան - թռչուն, ցուցափեղկ - ցույց, նկարագրություն - գիր, թերագնահատել - գին, մանկապատանեկան - մանուկ, տղամարդկային - տղամարդ, ջրածնային - ջրածին, ուղենշային - ուղի, ուսուցչություն - ուսուցիչ, գրչատուփ- գրիչ։
 
3.      Եղած բառերից կազմիր հոմանիշների զույգեր, ընդգծիր շարքում հոմանիշ չունեցող բառերը.
այրական- առնական, կանացի, խափշիկ, բարդ –խրթին, խաբուսիկ-թվացյալ, ավանդազրույց-լեգենդ, , վաղնջական- ասպնջական,  թանկություն, սղություն, քրանձավային, խարտյաշ,

4.      Ընդգծիր համանուն չունեցող բառերը .
կապեր, գնդեր, ստեր, խոսեր, անձուկ, հանդերձ, կույս,  կուռ, գառ, աղոտ։

5.      Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր. քանի՞ բառ հականիշ չունի։
 նզովք, գոց, բնավ, անձուկ, օրհնություն, ճապաղ-ընդարձակ, վտիտ, փակ, պարպել-դատարկել, միշտ, նվաղ, սեղմ, ստերջ, մարմնեղ, բեղմնավոր, փութկոտ, դյուրին, խրթին, խոսուն, ծանրաշարժ, փոքրոգի, համր։

6.      Գրիր տրված բառերի բացատրությունը.
միամորիկ-մինուճար, քնքար, քենակալ-բաջանաղ, խափշիկ-սևամորթ, մախաղ-տոպրակ, մաքառել-պայքարել, անտունի-ժողովրդական երգի տեսակ, դրվատել-գովել։

7.      Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին.
գլուխը լցնել, թևերը փռել, աստծու կրակ, արյունը ջուր դառնալ, առաջին ջութակ
խիստ վախենալ, չարաճճի, դրդել մի արարքի, գլխավոր դեմք, պաշտպանել։

8.      Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը (օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ))
թրաշուշան, դաշունահարված, պարագիծ, շքերթ, տնանկ։
9.      Նշիր տրված բառերի խոսքիմասային պատկանելությունը
գարուն, քառասնամյա, ընդվզում, թվական, համայն, վեցուկես, պարզ, հմայք, այստեղ, իննսունիններորդ, աշխատանքային, իրենք, բարի, քանիերորդ, մի։

10.  Կազմիր տրված գոյականների հոգնակին.
սրճեփներ, գրաշարեր, ջրաչափներ, հացատուն-հացատներ, սպունգներ, որմնադիրներ, դաշտամուկ-դաշտամկներ, շարասյուներ, միլիոնատերներ։

11.  Որոշիր տրված բառերի հոլովումները.
վանահայր, սառցալեռ, մականուն, սեր, անկյուն, հանգիստ, աղջիկ, գիշեր, օղի, կալվածատեր, Վահանենք։
 
12.  Հոլովական սխալ ձևերն ուղղիր.
կայսերի, դուստրի-դստեր, մանկան, կաղինի-կաղնու, հորեղբորոջ-հորեղբոր, պապու-պապի, վայրկյանվա։

13.  Ընդգծիր հոդ ունեցող բառերը, նշիր, թե որ հոդն է կիրառված
1) Շնորհիր կրկին ողորմությունդ լքվածիս անօգ…
2) Հայրենիքիս ջուրը ամենաքաղցրն է։
3) Կարծես շատ է քիչ աշխարհիս հողը,
Որ մարդիկ մեռնում ու հող են դառնում…

14.  Ընդգծիր որոշիչ հոդ ունեցող բառերը
ծվեն, պարեն, աշտեն, հյուլեն, պատճեն, ոստրեն, քերծեն, ցորեն, գեհեն, երեն։

15.  Որտեղ գրության սխալ կա, ուղղիր
քսաներեքերրորդ, տասներկու, 60-երորդ, 1-ին, X-րդ։

16.  Ընդգծիր հոլովվող դերանունները
դուք, սա, համայն, ամենքը, ինքը, ինչ, ով, միմյանց, դրանք, այստեղ, այսպես, ոչ մեկը, ոմն, իրենք, յուրաքանչյուր ոք։

17.  Ուղղիր սխալները
1)Բանախոսի մոտ ելույթ էին ունեցել երկու տեղացի նկարիչներ, ոմն արվեստագետ Ֆրանսիայից և այլոք։
2) Ոչ ոք չփորձեց օգնել ինձ
3) Ոչ ոքից այնքան չէր զգուշանում, որքան իր անձնական թիկնապահից։
4)Չգիտեմ՝ որդ կարող է գլուխ հանել այդ խճճված գործից։

18.   Դերանունների դիմաց գրիր դրանց տեսակը.
 ամեն, ողջ, յուրաքանչյուր, մյուս, սույն-ցուցական,                                                      ինչպիսի-հարցական,հարաբերական,  միևնույն, որչափ-հարցական, իրար-փոխադարձ, ոչ մի-ժխտական, ինչ-որ-անորոշ, ոմն-անորոշ, նույնպես։

19.  Ո՞ր հատվածում հարաբերական դերանուն չկա.
 1) Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում։
2) Էլ չեմ հավատում այդ ջինջ աչքերին
Եվ խորունկ ձայնիդ նվագին քնքուշ,
Որ հնչում էր միշտ այնքան մտերիմ։
3) Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Որն է լավ, որը՝ վատ։

4) Երնեկ նրան, ով իր գործով
Կապրի հավերժ, անդադար։


20.  Ընդգծիր հոգնակի չունեցող դերանունները.
 սա, ովևէ, որտեղ, դու, ինչ, ով, յուրաքանչյուրը, ոչ ոք, ոմն, երբ, նա։

No comments:

Post a Comment