Tuesday, January 26, 2016

Աբու-Լալա-Մահարի

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի   գավառի Ղազարապատ գյուղումորն այժմ կրումէ բանստեղծի անունը՝ Իսահակյան։ 
Քաղաքական գործունեությանը զուգընթաց  զբաղվել է նաև գրականությամբ։
1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստան և հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ:
Վերադարձավ արտասահման 1930թ և ապրեց այնտեղ մինչ 1936թվականը՝ հանդես գալով որպես Խորհրդային միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Ստացել է ԽՍՀՄ Պետական մրցանակ  1946-1957թվականներին Հայաստանի գրողների  միություն նախագահն էր։Մահացել է 1957թհոկտեմբերի 17-ին և Թաղվել  Երևանի պանթեոնում։

Իսահակյանի ստեղծագործություններից  կարդացինք «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Հետաքրքր և խորիմաստ ստեղծագործագործություն էր:
Պոեմում գլխավոր հերոսը հոգնել էր աշխարհում տիրող կեղծիքից և անարդարությունից: Լինելով հարուստ Աբու-Լալա Մահարին բաժանում է իր կարողությունը աղքատներին և հեռանում քարավանի հետ: Հերոսն առհասարակ ատում էր ամեն ինչ ինչ կապված էր մարդու էության հետ չնայած նրան,որ ինքն էլ մարդ էր: Բողոքների հետ մեկ տեղ պոեմում կան հակասական հատվածներ որտեղ Աբու-Լալա Մահարին ասում է, որ սիրում է աշխարհը, մարդկան:

Պոեմն ինձ դուր եկավ բայց Աբու-Լալա Մահարիի կերպարը՝ ոչ: Ես առհասարակ չեմ սիրում մարդկանց ովքեր միայն բողոքում են և չեն փորձում փոխել այն ինչ իրեց դուր չի գալիս: նույն կերպ վարվեց նաև պոեմի հերոսը՝ Աբու-Լալա Մահարին նա ուղակի հեռացավ:

No comments:

Post a Comment