Friday, January 29, 2016

Ամփոփիչ աշխատանք ձևաբանությունից (2)

1.    Լրացրու բաց թողած տառերը՝ որտեղ հարկավոր է.
ամենաէական, անօթևան, ունկնդիր, նորընտիր, իջևանել, հոգևարք, փասիան, Ռաֆայել, տրտմաշուք, սրտմաշուկ, խուրց,  կցկվել։

2.      Վերականգնիր տրված բառերի հնչյունափոխված մասերը.
սրտմաշուկ-սիրտ, այգեպան-այգի, կիզանուտ-կեզ, ընձուղտ-ինձ, ըմպանակ-ումպ, վիպագիր-վեպ, նստացույց-նստել, ըմբռնել, կպչուն-կիպ, չվերթ-չիվ։

3.     Առանձնացրու հոմանիշ զույգերը.
մեղադրյալ, կթղա-գավաթ, բուրյան, ապակե, բագին, եղնիկ, երկչոտ -վեհերոտ, անդրավարտիք-տաբատ, եկեղեցի:

4.    Տրված դարձվածքները համապատասխանեցրու տրված բացատրություններին.
դարձվածքներ՝ 
բարևը մոռանալ, Բաքոսի տաճար, առաջին ծիծեռնակ, ջրի երես հանել
բացատրություններ՝ նախակարապետ, ապշել, ազնիվ մարդ, բացահայտել, թրջել, գինետուն։

5.      Ընդգծիր գոյականները տրված հատվածում։ Քանի՞ գոյական կա։
Մենք Բուենոս Այրեսում հյուրընկալվելու էինք տեղի հայկական համայնքի կողմից։ Մեր ուղեվարը Վահանն էր՝ բարձրահասակ, գեղահոն, փայլփլուն աչքերով մի երիտասարդ։ Գեղեցիկ տղա է ու մերն է։ Շնորհակալ եղա մեր պապերին, որ մեզ համար ծնել են վայելչատես այս հայորդուն։
Ինը գոյական:

6.      Որտեղ հոգնակի թվի սխալ կազմություն կա, ուղղիր։
Խցանահաներ-խցանահաններ, կողմնացույցեր-կողմնացույցներ, մաքսատներ, վերջնագիրներ-վերջնագրեր, հետախույզներ, գրաբերներ, հարացույցներ, կարմրահերներ, օրապահներ, սպիներ, վիպագրեր-վիպագիրներ, բաղաձայներ-բաղաձայններ։

7.      Ընդգծիր դերանունները, կողքին գրիր, թե որ տեսակի դերանունն է։
Ինչու է այդպես՝ գլխի չեմ ընկնում
Եվ գլխի ընկնող կա՞ մեկը տեսնես։

Երբ –հարաբերական, հոգնած օրը կորչում է մթնում,
Հոգնած լեռները ձորերն են մտնում։

Մինչև նրանք-անձնական հասցնեին
Հանգուցյալից պատմել մի հուշ,
Զարթնած հավքը կանչեց քարին.
Ծնվող օրվա ճիչն էր անուշ։

Փակ աչքին ի՞նչ-հարցական, թե ջրվեժի
Ուլունք-ուլունք արցունքի մեջ
Մի ծիածան կպակասի։

Շնորհակալ եմ իմ- բախտից
Եվ քեզանից-անձնական՝ շնորհակալ,
Որ կարող ես իմ տունը գալ
Նորագյուղյան քո դրախտից։

8.    Առանձնացրու անկախ դերբայները։
Տեղ է հասել ու տեսել, որ կնոջ ներկայությունը տղաներին ոգևորել է, նրանց թմրած ջղերը կենդանացրել, և յուրաքանչյուրը կարծում է՝ նրա ուզածն ինքն է։ Եկել են խանութ՝ առևտուր անելու, գիտեն՝ ինչ են առնելու և ինչքան։ Խանութին մոտենալիս պառավներից մեկը, ճանաչելով մեզանից սերվածին, փորձել է խոսքի բռնվել< բայց հանդիպել է նրա խայթող հայացքին ու հետ կանգնել իր մտադրությունից։

9.      Առանձնացրու անորոշ դերբայները։
Անընդհատ հոխորտում էր, ամպագոռգոռ խոսքերով փորձում էր բոլորին ապշեցնել՝ նույնիսկ մի ակնթարթ չմտածելով, որ երկու անպաշտպան կանայք կարող են հակառակ գնալ իր կամքին և դուրս գալ իր իշխանության տակից՝ նպաստելով նրա ինքնաոչնչացմանը։

10.  Առանձնացրու ապակատար ձևաբայերը։
Բայց նրա՝ տարիներ շարունակ վարժված աչքերը շուտով ձեռք էին բերելու առարկաները ականակիր մթնում բորենու պես տեսնելու տարօրինակ ընդունակություն, որը նրան օգնելու էր՝ շրջապատը զգալու և լավ տեսնելու։

11.  Առանձնացրու ածանցավոր բայերը, գրիր՝ որ ածանց է առկա.
ենթադրել, ներգաղթել, հառաչել, իջել, կռթնել, վրդովել, հագցնել, ընկնել, ելել, վերացել։

12.  Ընդգծիր բայերը, յուրաքանչյուրի կողքին գրիր սեռը։
Նա լռեց-չեզոք բայ, հառաչեց-չեզոք բայ՝ հայացքն ուղղելով-ներգործական բայ դեպի անորոշ տարածություն։
Գործ շատ կար. ծրագրեր էի վաճառում-ներգործական բայ, բեմում տարբեր գործեր անում-ներգործական բայ։
Շուտով տղան մեծանում-չեզոք բայ է և դառնում-չեզոք բայ հայտնի արհեստավոր։
Լևոնը փաթաթվեց-չեզոք բայ մոր պարանոցին և սկսեց բարձր ձայնով հեծկլտալ-չեզոք բայ։
Զգացի-ներգործական բայ, որ տղան շատ վրդովվեց-չեզոք բայ իմ այդ խոսքից, և փորձեցի-ներգորճական բայ մեղմել անհաճո իրավիճակը։

13.  Որոշիր, թե դիմավոր բայերից որը որ եղանակով է դրված։
«Եթե թշնամուն վերացնենք-սահմանական եղ.  անպայման կլինի խաղաղություն»,- մտածում էր իշխանը։
Մի թագավոր կամեցավ գեղեցիկ դարպաս շինել և զարդարել – սահմանական եղ. այն զարմանահրաշ նկարներով։
Նա այլևս ոչ մի գիշեր դուրս չէր գա, որպեսզի չհանդիպերսահմանական եղ. այդ խորհրդավոր անծանոթին։
Մի մարդ խանութ ուներ և գիտեր՝ դրանով կվաստակի-սահմանական եղ. իր օրվա ապրուստը։

14.  Ընդգծիր հարկադրական եղանակի բայաձևերը։
Նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի։
Տարիներ հետո նա պիտի դառնա մի ժողովրդի ազնիվ կենսագիր։
Պիտի կրկին դասը սերտեն իրենց սիրո՝ ըստ աստղային այբուբենի։
Եվ պե՞տք է արդյոք քեզ միշտ ունենալ իմ կողքին։

15.  Ընդգծիր հրամայական եղանակի բայաձևերը (նախադասությունները կետադրված չեն).
ա)
Իմ գերեզմանին դուք չմոտենաք
Հարկավոր չեն ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ…

բ)Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի
Իմ վերև թող արև չխնդա։

գ)Ինձ այդպես, քրոջ պես մի գթա…

 դ)Տխուր երեկոն զարկել է վրան
Սիրտս կարոտով կանչում է քեզ եկ։

16.  Ընդգծիր ենթադրական եղանակի բայաձևերը։
ա) Իմ ճամփան անվախճան մի գիշեր
Ինձ շոյող ոչ մի շող չի ժպտա։

բ) Ու չի ելնի մոխրից տխուր հմայքը ձեր տան
Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան։

գ) Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես, կմոռանան քեզ։

դ) Չի զիջել նա իր արմատը վերջին
Արհավիրքների զարկին անխնա։

17. Առանձնացրու անկանոն բայերը.
թեքվել, սառչել, թողնել, մոռանալ, ասել, հյուսել, ցանկալ, գերել, հանգչել, կառչել, ուտել, իջնել, գնալ, լինել, տանջել, մարել։

18. Ընդգծիր մակբայները.
գողեգող, ավանդաբար, այնպես,  լիովին, վաղը, ցմահ, առհավետ, երբևիցե, ամենուրեք, դեսուդեն, ներքև, սարն ի վեր, հանկած, այնուհանդերձ, ստեպ-ստեպ, անընդհատ։

19. Ընդգծիր կապերը.
դիմաց, ըդդեմ, հնուց, միջև, բացառությամբ, արդեն, վերջապես, վերաբերյալ, հօգուտ, դեռ։

20. Ո՞ր նախադասության մեջ շաղկապ կա։
ա)
Մեր երկրին հենց այդպիսի մտավորականներ են անհրաժեշտ։
բ) Օրերը ցրտել են, իսկ Արարատյան դաշտում դեռ բերքահավաք է։
գ) Մահն իսկ չի կարող բաժանել մեզ։
դ) Որքան մոտենում ես, սարն այնքան հեռանում է։

No comments:

Post a Comment