Ալեքսանդր Շիրվանզադե հայ գրող, դրամատուրգ, Հայաստանի ժողովրդական գրող (1930), Անդրկովկասի կուլտուրայի վաստակավոր գործիչ: Ծնվել է 1858 թվականին դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և, ընտանիքին օգնելու նպատակով, մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։ Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ Նա գրել է.«Չեմ կարող թաքցնել, ինձ թվում է, որ հայոց գրականությունը պետք է մի նոր նշանավոր գործ տամ» ։ Այդ վեպը եղավ «Քաոս»-ը (1898)։
Վեպը սկսվում է Մարկոս աղա Ալիմյանի մահվան տեսարանով: Նա գրել էր մի կտակ, որի համաձայն հարստությունը մնում է ավագ որդուն` Սմբատին, իսկ միջնեկ որդին` Միքայելը կարող է բաժին ստանալ, եթե դառնար կարգին մարդ և ամուսնանա հայ աղջկա հետ։ Կտակի երկրորդ կարևոր հատվածն այն էր, որ Սմբատի երեխաները իրավունք ունեն հարստությունը ժառանգել միայն այն դեպքում, երբ Սմբատը բաժանվի ռուս կնոջից։
Նրա մեծ որդին՝ Սմբատը տարված էր ազատագրական գաղափարներով և հրաժարվել էր հարստությունից, Միքայելը բուրժուական «ոսկի երիտասարդության» ներկայացուցիչ էր, գիշերասեր և փչացած մի անձնավորություն։ Սակայն հեղինակը, վերափոխելով նրա կերպարը, դարձնում է նրան կարգին մարդ։
«Քաոս»-ն ըստ ինս հայ գրականության լավագույն ստեղծագործություններից է, այն եզակի վեպը, որը կարդալուց հաճույք եմ ստանում: Վեպն իհարկե բարոյականության մասին է: Սմբատի փողամոլության, Միքաելի փոխակերպման և այլ հերոսների ճիշտ ու սխալ արարքների մասին է: Սակայն ես չեմ կարծում, որ կարող եմ դատել, քանզի չգիտեմ իրականում ինչ է բարոյականությունը, ով է այդ բառի կամ բարոյական նորմերի հեղինակը:
Որպես եզրափակում կուզեի ևս մեկ անգամ նշել, որ կարծում եմ յուրաքնչյուրը պիտի կարդա այս հիանալի վեպը:

No comments:
Post a Comment