Սթիվեն Էդվին Քինգը ամերիկյան սարսափ/ֆանտաստիկ դրամայի ժանրում ստեղծագործող, գրող է, ինչպես նաև կինոսցենարիստ, կինոդերասան, կինոռեժիսոր: Վաճառած լինելով իր գրքերի ավելի քան 350 միլիոն պատճեն, Քինգն առավել հայտնի է սարսափ պատմվածքներով, որոնցում նա ցուցաբերում է ժանրի պատմության խորը իմացություն։ Նա գրում է նաև գիտաֆանտաստիկ և ֆանտաստիկ պատմվածքներ, ոչ գեղարվեստական աշխատանքներ, պիեսներ։ Նրա պատվածքներից շատերը վերածվել են կոմիքսների, ֆիլմերի և նույնիսկ հեռուստասերիալների։
Չեմ կարող ասել, որ շատ եմ կարդում, կամ գրքերի մեծ սիրահար եմ, բայց բացելով Քինգի գրքերը կարդում եմ անդադար մինչև ավարտը։ Կարծում եմ դա կապված է հետաքրքիր ու յուրօրինակ սյուժեի հետ, անհնար է կռահել թե, որ դեպքին որը կհաջորդի։ Քինգի մասին լսել եմ 7-8 տարեկանում, երբ ծնողներիս հետ նայում էի «Կանաչ Մղոն» ֆիլմը, որը մեծ ազդեցություն թողեց իմ հոգում։ Հետագայում կարդացի նաև նույնանուն ստեղծագործությունը, սակայն չեմ կարող ասել ֆիլմից թե գրքից եմ ավելի ազդված, քանի որ հենց Քինգն էր հանդիսանում ֆիլմի սցենարիստը։ Կարդացել եմ նաև «Գմբեթի տակ» դրամման, գրքում պատմվում է ամերիկյան պոքր քաղաքի մասին, որում ապրողների կյանքը միանգամից փոխվում է այն բանից հետո, երբ քաղաքը հայտնվում է անտեսանելի գմբեթի տակ։ Ուզում եմ առանձնացնել նաև «Ջոյլենդ» վեպը՝ այստեղ գլխավոր հերոսը ուսանող է, ով վորոշում է ամառային արձակուրդներին աշխատել «Ջոյլենդ» անունով զվարճանքների այգում և աշխատանքի ժամանակ լսում է աղջկա ուրվականի մասին՝ ով մահացել էր այգում 4 տար առաջ և սկսում ուսումնասիրել պատմությունը։ Վերջերս ավարտեցի «11/22/63» ստեղծագործությունը, որում հեղինաը ժամանակում ճանապարհորդելու շնորհիվ փորձում էր ինքը հասկանալ և հասկացնել ընթերցողներին, թե ինչ կլիներ աշխարհում եթե 1963թ-ի նոյեմբերի 22-ին չսպանվեր ԱՄՆ-ի նշանավոր նախագահ Քլինթոնը։
Դժվար կլինի առանձնացնել, թե կարդալով Սթիվեն Քինգի գրքերը ինչ եմ սովորել կամ ինչ եմ հասկացել, բայց վստահ կարող եմ ասել, որ նոր գիրք ձեռքս վերցնելուց անհամբեր սպասում եմ, թե այս անգամ ինչից եմ վախենալու, ինչից հուզվելու, ինչից եմ զարմանալու և ի վերջո ինչպիսի անսպասելի ավարտի կարող եմ սպասել գրքի վերջում այս անգամ։
No comments:
Post a Comment