Friday, January 23, 2015

1877-1878ԹԹ. ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ և ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԾԱԳՈՒՄԸ:


Ներածություն

   Այս աշխատանքի նպատակն է հնարավորինս մոտիկից ծանոթանալ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմին, դրա  խնդիրներին և ռազմական գործողությունների ընթացքին:
Աշխատանքի մեջ ներկայացվում է նաև հայերի մասնակցությունը ռազմական գործողություններին և նրանց նվաճումները : Հիմնական նպատակն է, ուսումնասիրել  հայ ժողովրդի ճակատագիրը որոշող գեր տերությունների հերթական պայքարը և դրա արդյունքները:

Օգտվել եմ <<Հայկական հարց>> հանրագիտարանից և համացանցում առկա նյութերից:
      1877 թ. Բալկաններում սլավոնական ժողովուրդների ապստամբությունը Թուրքիայի դեմ և  Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների թեժացումը   հանգեցրեց հերթական ռուս-թուրքական պատերազմին: 1875–78 թթ-ին՝ Բոսնիայում և Հերցեգովինայում, 1876 թ-ին Բուլղարիայում թուրքական լծի դեմ ապստամբությունները  Ռուսաստանում առաջ են բերել  լայն շարժում՝ ի պաշտպանություն  ցեղակից  ժողովուրդների: Ցարական կառավարությունը, ձգտելով ուժեղացնել  իր ազդեցությունը Բալկաններում, աջակցել է ապստամբներին: Մեծ Բրիտանիայի թելադրանքով Թուրքիան մերժել է Բոսնիային և Հերցեգովինային ու Բուլղարիային ինքնավարություն տալ, և Ռուսաստանը 1877 թ-ի ապրիլի 12-ին պատերազմ է հայտարարել Թուրքիային
        Ռազմական գործողությունները ծավալվեցին երկու` Բալկանյան և Կովկասյան ճակատներում: Ռուսաստանի կողմից հանդես են եկել Ռումինիան, ապա՝ Սերբիան և Չեռնոգորիան: Հունիսի սկզբին ռուսական զորքերը (145 հզ. մարդ) կենտրոնացել են Դանուբի ձախ ափին` ավելի քան 200-հզ-անոց թուրքական բանակի դեմ: 75-հզ-անոց Կովկասյան բանակի հրամանատարն էր մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը, 65–70-հզ-անոց թուրքական բանակինը՝ Ահմեդ Մուխտար փաշան
     Կովկասյան ռազմաճակատում գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի երևանյան ջոկատը ապրիլի 17-ին գրավել է Բայազետը, մայիսի 5-ին՝ Արդահանը, նոյեմբերի 6-ին գեներալ Հովհաննես Լազարևի  զորքերը նվաճել են Կարսը, ապա շարժվել դեպի Էրզրում: Այս ճակատամարտում ռազմական գործողությունների բեկումը տեղի ունեցավ 1877թ-ի նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, երբ հայ ազգի գեներալ Լազարևի հրամանատարության տակ գործող ռուսական բանակը գրավեց Կարսը:
     Օսմանյան կայսրությունը ծանր պարտություն կրեց ոչ միայն Կովկասյան ճակատում, այլ նաև Բալկաններում: Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը 1877 թ-ի հուլիսից մինչև 1878 թ-ի հունվար ազատագրել են Բուլղարիան, հունվարի 8-ին գրավել են Ադրիանապոլիսը և  ջախջախելով թուրքական զորքը Շիպկայի և Պլևնայի ճակատամարտերում, առաջացել է դեպի Կոստանդնուպոլիս:
Թուրքերն անկարող էին շարունակել պատերազմը և 1878թ-ի հունվարի 19-ին ստիպված էին ռուսների հետ Ադրիանապոլսում զինադադար կնքել:
     Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնական հակառակորդ Անգլիան որոշեց հայերին օգտագործել և թույլ  չտալ Ռուսաստանի կողմից Արևմտյան Հայաստանի նվաճումը: Կոստանդնուպոլսում Անգլիայի դեսպանը սկսեց հորդորել հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանին, որպեսզի վերջինս արևմտահայության անունից հանդես գա Արևմտյան Հայաստանի ինքնավարության պահանջով:
Անգլիացի դեսպանը դիմում էր այդ քայլին, որովհետև անգլիացիները վախենում էին, որ Ռուսաստանը իրենց կմիացնի Արևմտյան Հայաստանում իր գրաված բոլոր տարածքները:
      Տեղի տալով դեսպանի հորդորներին` պատրիարք Ներսես Վարժապետյանը 1887թ. փետրվարի 25-ին հանդիպում ունեցավ ռուսական բանակի գլխավոր հրամանատար Նիկոլայ Ռոմանովի հետ և այս հանդիպման ժամանակ առաջ քաշեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության պահանջը: Պատրիարքի ծրագրերին տեղյակ էր սուլթան Աբդուլ-Համիդ II-ը, որը հավանություն էր տվել այդ ծրագրերին:    Անգլիական ռազմանավերի մուտքը Մարմարա ծով ստիպեց ռուսական կառավարությանը հրաժարվել Կոստանդնուպոլսը գրավելու մտքից: 1878 թ-ի փետրվարի 19-ին ստորագրվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որով Ռուսաստանին են անցել Բեսարաբիայի հարավային մասը, Կովկասում՝ Կարսը, Արդահանը, Բաթումը, Բայազետը և Ալաշկերտը: Պայմանագրի 16-րդ հոդվածով` Թուրքիան պարտավորվել է բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում՝ մինչև ռուսական զորքերի այնտեղից դուրսբերումը: Սակայն Անգլիան և Ավստրո-Հունգարիան հասել են Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը Բեռլինի վեհաժողովում (1878 թ-ի հուլիս), որտեղ Ռուսաստանի համար տեղի են ունեցել ոչ շահավետ փոփոխություններ, որոնք ճակատագրական էին հատկապես հայ ժողովրդի համար:
Այս պայմանագրի 16-րդ հոդվածը վերաբերվում էր արևմտահայերին:
Օսմանյան կողմը պարտավորվում էր Հայաստանում իրականացնել բարեփոխումներ: Հայկական բնակչությունը ապահովել  քրդերի և չերքեզների ավարառությունից»:
     Այս հոդվածով թուրքիան իր պատմության մեջ առաջին անգամ ընդունում էր Հայաստան անունով երկրի գոյությունը:
Թուրքերը բարեփոխումները պետք է իրականացնեին ռուսական զորքի առկայության պայմաներում և կես տարվա ընթացքում:
Սան-ստեֆանոյի պայմանագիրը խիստ անհանգստացրեց Անգլիային:
Այս տերությունը պահանջեց Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայում` հակառակ դեպքում սպասռնալով պատերազմով:
Անգլիայի ճնշման տակ ռուսաստանը տեղի տվեց և համաձայնեց Բեռլինում Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի մասնակցությամբ կոնգրեսի գումարմանը: Բեռլինի կոնգրեսը իր աշխատանքները սկսեց 1878թ-ի հունիսի 13-ին և տևեց ուղիղ մեկ ամիս:                                      Բեռլինում Ռուսաստանը դիվանագիտորեն մեկուսացվեց։ Մասնակից պետությունները (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա) պաշտպանեցին Թուրքիային՝ ընդդեմ Ռուսաստանի։ Ձգտելով եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայերի ծանր կացության վրա ու հասնել Սան Ստեֆանոյի պայմանագրով նախատեսված բարենորոգումների իրականացմանը՝ Կոստանդնուպոլսի հայ քաղաքական շրջանակները Բեռլին են ուղարկել ազգային պատվիրակություն՝ հոգևորական, հասարակական գործիչ Մկրտիչ Խրիմյանի ղեկավարությամբ, որին, սակայն, թույլ չեն տվել մասնակցել վեհաժողովի աշխատանքներին։ Պատվիրակությունը վեհաժողովին ներկայացրել է Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն ու պետություններին հասցեագրված հուշագիր, որոնք նույնպես անուշադրության են մատնվել։ Բեռլինում Հայկական հարցի շուրջ բախվել են 2 տեսակետներ. ռուսական պատվիրակությունը պահանջել է բարենորոգումներն անցկացնել մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից, իսկ անգլիական պատվիրակությունն աշխատել է այդ հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ։ Ի վերջո, վեհաժողովն ընդունել է Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլերեն խմբագրության տարբերակը, որը, որպես 61-րդ հոդված, մտել է Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից։ Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»։ Այսինքն՝ հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա)։ Այդպես Արևմտյան Հայաստանի հարցը հայտնվեց մեծ պետությունների հակասությունների ոլորտում։ Միաժամանակ, Բեռլինի վեհաժողովը շրջադարձային էր Հայկական հարցի պատմության մեջ և խթանել է հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։ Եվրոպական դիվանագիտությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանակները որդեգրել են Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը։ Բեռլինի պայմանագրով՝ Թուրքիային են վերադարձվել Ալաշկերտի հովիտը և Բայազետը։ Բաթումը հայտարարվել է ազատ նավահանգիստ։ Ռուսաստանը դիվանագիտական պարտություն է կրել։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Ռուսական կայսրությանն են միացվել Հայաստանի մի շարք շրջաններ, որոնցից 1878 թվականին կազմվել է Կարսի մարզը, որն իբրև առանձին վարչական միավոր մտել է Կովկասի փոխարքայության մեջ։ Կոնգրեսում Հայկական հարցը քննարկվեց հուլիսի 8-ի նիստում:
Անգլիայի ճնշման տակ հայկական խնդրին վերաբերող շատ ավելի թերի հոդված ընդունվեց:
     Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածով Թուրքիան պարտավորվում էր. «հայաբնակ գավառներում իրականացնել բարեփոխումներ և դրանց ընթացքի մասին ժամանակ առ ժամանակ ծանոթացնել եվրոպական տերություններին:
Հայկական պատվիրակությանը չհաջողվեց մասնակցել կոնգրեսի նիստերին:
Հայկական պատվիարկությունը ստիպված էր բողոքի հեռագիր ուղարկել կոնգրեսի մասնակիցներին և ձեռնունայն հեռանալ:
1878
թ-ի Սան-Ստեֆանոյի պայմանագրով առաջին անգամ միջազգային դիվանագիտության քննարկմանն է դրվում Հայկական հարցը:
Այն սկզբում Արևմտյան Հայաստանում բարեփոխումների իրականացմանը միտված մի խնդիր էր, ապա վերաճեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության և անկախության հարցի:
     Պատերազմի հետևանքով թուրքական լծից ազատագրվել և անկախություն են ձեռք բերել Ռումինիան, Բուլղարիան, Սերբիան ու Չեռնոգորիան:
     Հազարավոր հայեր կամավոր մտել են Հայկական միլիցիայի մեջ, որը կռվում էր ռուսական զորքի կազմում: Ավելի քան 40 հզ. հայեր ընդգրկվել էին ռազմական գործողություններին մասնակցող զորամիավորումներում: Ռուսական բանակների կազմում մարտնչել են հայ 7 գեներալ և շուրջ 500 սպա: Գրաված շրջանների հայ բնակիչները բազմապիսի օգնություն են ցույց տվել ռուսական զորքերին:
    Սակայն ռուսական զորքերի գրաված հայկական տարածքները (բացի նորակազմ Կարսի մարզից) վերադարձվել են Թուրքիային, և Արևմտյան Հայաստանի մեծ մասը մնացել է օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ:




Վերջաբան
Ուսումնասիրելով 1877-1878թթ Ռուս- թուրքական պատերազմը ևս մեկ անգամ համոզվեցի, որ գերտերությունների պայքարի ժամանակ Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ հանդիպեց անարդարության: 1877-1878թթ պատերազմին մասնակցեց շուրջ 40 հզ. Հայ, ռուսական բանակների կազմում մարտնչին 7 հայ  գեներալ և շուրջ 500 սպա: Բայց չնայաց դրան իվերջո հետ վերադարձվեցին գրավված բոլոր հայկական տարածքները բացառությամբ Կարսի մարզից, որն որպես  առանձին վարչական միավոր մտել էր Կովկասի փոխարքայության մեջ: Իսկ Սան-Ստեֆանոյի պայմանագիրը վերացվեց Բեռլինի կոնգրեսով. 16—րդ հոդվածը փոխարինվեց 61-րդ` Բեռլինի կոնգրեսը հայկական հարցը դարձրեց մի խումբ մեծ տերությունների շահերի հետ կապված հարց, նրա լուծումը անհամեմատ  շեղեց ռեալ ճանապարհից ու դարձրեց միանգամայն աննպաստ:




Աղբյուր՝ << Հայկական հարց>> հանրագիտարան
       www.anunner.com

       hy.wikipedia.org

No comments:

Post a Comment