Չեմ կարող ասել որ
շատ եմ կարդացել Մարկեսի ստեղծագործությունները, բայց վստահ եմ, որ հետագայում
կանդրադառնամ նրա արվեստին : Մարկեսը չի գրում պարզ, բայց բավական է միքիչ մտածել
և հեշտությամբ կարելի է հասկանալ ենթատեստը: Գրողը մոգական ռեալիզմի շնորհիվ
հեշտությամբ փոխանցում է ընթարցողին իր մտքերը, կարծիքը և տեսակետը:
Աբսուրդիզմի վառ օրինակ է «Ամենագեղեցիկ
ջրահեղձը» ստեղծագործությունը: Այստեղ գործողությունները ծավալվում են ծովափնյա
գյուղում որտեղ ամեն ինչ միանման է, և հանկարծ մի օր մարդիկ գտնում են ջրահեղձի:
Այստեղ Մարկեսը գործողությունները հասցնում է աբսուրդի, որպեսզի ցույց տա, որ
մարդիկ միշտ ձգտում են դեպի գեղեցիկն ու նորը, անծանոթը: Հերոսները նույնիսկ անուն
են տալիս ջրահեղին՝ Էստեբան:
«Երկնագույն շան աչքերը»՝ տխուր ու թախծոտ
պատմվածք է: Այդ փոքր պատմվածքը մեխծ հետք թողեց իմ հոգում: Ես մտախեցի դրա մասին
ավելի երկար, քան ծախսեցի այն կարդալուց: Գրողի վարպետության շնորհիվ կարողացա լավ
պատկերացնել կերպարներին:
Շատ եմ լսել Մարկեսի ամենահայտնի
ստեղծագործության « 100 ամյա մենության» մասին և երբ հաջորդ
անգամ անդրադառնամ այդ գրողին անպայման
կկարդամ այն:
No comments:
Post a Comment