Thursday, January 15, 2015

Ես Կարողանում Եմ




Ժամանակը


Ժամանակն այն է ինչ մենք ամենից շատն ենք ուզում, բայց ամենից վատ ենք օգտագործում:

Ժամանակի ընկալումը

Հոգեկանը` որպես իրականություն, բացահայտվել է ժամանակային գործոնի շնորհիվ։ Դեռ Սեևենովը նշել է, որ հոգեկան ցանկացած ակտ պահանջում է «իր ծագման համար որոշակի ժամանակ, և ինչքան շատ, այնքան բարդ է հոգեկան ակտը»։ Հոգեկան կյանքի ամբողջ իրադարձականությունը բնորոշվում է տևողությամբ, հաջորդականությամբ և ռիթմիկ կառուցվածքով։ Ապրվող ժամանակի չափողականությունը և տոպոլոգիան հայտնաբերվում է ցանկացած հոգեկան ակտում` սկսած պարզագույնից։ Ժամանակը շրջակա միջավայրի հետ մարդու ամբողջ արտացոլող վարքային փոխազդեցության ֆունդամենտալ բաղկացուցիչն է։
Ժամանակի ընկալումը տարօրինակ պերցեպցիա է այն իմաստով, որ ունի ավելի շատ կոգնիտիվ, քան ֆիզիկական կամ նեյրոնային հիմք։ Իսկապես, չկան ակնհայտ զգայական ընկալիչներ կամ օրգաններ, որոնք նախատեսված են ժամանակի ընկալման համար, չկան անմիջականորեն դիտվող զգայություններ` դրդված ազդակներով, որոնք կապված են ժամանակի ընկալման հետ։ Այս խնդրի ուսումնասիրմամբ զբաղվող հետազոտող Հերբերտ Վուդրոուն գրել է. «ժամանակը իր չէ, որն, ինչպես խնձոր ընկալվի մեր կողմից անմիջականորեն»։ ժամանակի ընկալման առանձնահատկությունը նրանում է, որ գոյություն ունի ամեն ինչից անկախ, և չկա մեր զգայության օրգանի վրա էներգիայի հատուկ ազդեցություն, որը ստեղծի ժամանակի ընկալման զգայական հիմք։ Այս կերպ, ժամանակի ընկալման խնդրի նկատմամբ ազակային կողմնորոշման մոտեցումն առավելություն չունի, ինչը չի բացառում սուբյեկտային-կողմնորոշիչ դիտարկման անհրաժեշտությունը, այսինքն` տարբեր տեսակի ներքին ճանաչողական մեխանիզմների որոնում, որոնք միջնորդավորում են ժամանակային պերցեպցիայի տարբեր գործընթացները։ Չափազանց կարևոր հարցն այն մասին, թե ինչն է կազմում ժամանակի ընկալման անմիջական զգայական հիմքը, վաղուց տրվում է հոգեբանների կողմից։ Առավել տարածված տեսակետներից մեկի համաձայն` տևողության զգացողությունը հիմնականում պայմանավորված է վիսցերալ զգայունականությամբ և միջնորդավորված օրգանիզմի ներքին` էնդոգեն գործընթացներով։

 

Ինցպես եմ ես ընկալում ժամանակը

Ի՞նչ է ժամանակը, ո՞րն է ներկան։ Այն մեր անցյալի հետևանքն է, թե՞ ապագաի պատճառը։
Ժամանակն անվերջ է այն չունի սկիզբ ու վերջ։ Սակայն մարդիկ կարող են չափել այն տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով, ժամերով, րոպեներով։ Նրանք իմաստ են տվել բառերին՝ անցյալ, ներկա և ապագա։ Ինչ որ երեկ էր այսօր չի լինի, ինչը որ այսօր է չի լինի վաղը։ Ժամանակը անհնար է կանգնեցնել, այն միշտ գոյություն ունի մենք չենք կարող ետ վերադառնալ։
Աշխարհում ամեն ինչ շարժվում է ժամանակի շնորհիվ։ Մարդիկ ծնվում են ապրում և մահանում։ Ամեն ինչ ունի իր ժամանակը, տարվա եղանակները գալիս են ժամանակի շնորհիվ։ Երեխան ծնվում է ժամանակի ընդացքում դառնում պատանի, երիտասարդ ապա միջն տարիքի, իսկ հետո ծեր։ Մեր կյանքում ամեն ինչ սերտ կապված է ժամանակի հետ, մենք չենք անտառ աճեցել մեկ ամսում, ինչպես նաև երեխան չի կարող դառնալ մեծահասակ 1 օրում։
Ժամանակը չի սպասում ոչ ոքի, այն ոսկի է։ Դու երբեք չես կարող ետ բերել կորցրած րոպեն։ Իրականում երբ փորձում ես ժամանակ «սպանել» այն դանդաղորեն սպանում է քեզ։ Ժամանակը կրակ է որում մենք այրվում ենք։ Ժամանակ «սպանելը» սպանություն չէ այլ մարդասպանություն։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ վատնելով ժամանակը վնասում ենք ինքներս մեզ։
Մարդիկ միշտ դժգոհում են ժամանակի պակասից ասելով, թե ոչինչ չեն հասցնում, բայց ժամանակի ճիշտ օգտագործման դեպքում կարելի է հասնել ամեն ինչ։ Մարդը ով համարվում է բնության մասը իրավունք չունի դժգոհել ժամանակից։
Եթե դուք ժամանակին չնստեք գնացք բաց կթողենք այն, նույն բանը կարելի է ասել նաև ժամանակի մասին, այն հնարավոր չէ ետ բերել։ Մենք պետք է սովորենք ինչպես ժամանակը ճիշտ օգտագործել դա է հաջողության գաղտնիքը։

No comments:

Post a Comment