- ՀՀ տարածքի 84%-ը լեռնային է, և միյայն 16%-ն է հարթավայր, որոնք առանց բացառությանգգտնվում են 500 մետրից ավել բարձրության վրա: ՀՀ տարածքում բացարձակապես բացակայում են դաշտավայրերը:
ՀՀ տարածքում բացարձակ առավելագույն և բացարձակ նվազագույն ջերմաստիճանի տարբերությունը կազմում է 88 աստիճան:Ջերմաստիճանների այդպիսի տատանումները առաջին հերթին բացասական ազդեցություն են թողում գյուղատնտեսական արտադրության վրա: Հայաստանի ռելեֆը բաժանվում է չորս տիպերի: Բարդ և խորդուբորդ ռելիեֆի պայմաններում Հայաստանի տնտեսությունը կենտրոնացված է ՀՀ-ի տարածքի մոտ 60% ի վրա։ Գյուղատնտեսական արտադրության համար հնարավոր է օգտագործել ամբողջի 46.8%ը: Ներկայումս հանրպետության հողային ֆոնդը կազմում է 1391 հազ հեկտար , որից մոտ 36%-ը կազմում են վարելահողերը, մոտ 4%-ը բազմամյա տնկարկներն են, մոտ 10%-ը խոտհարկները: ՀՀ գյուղատնտեսության վրա ամենավատը կլիման է անդրադառնում, քանի որ, կլիմայի պատճառով հաճախ գյուղացիների բերքը կարկտահարվել կամ ցրտահարվել է, ինչը վերջին տարիներին հաճախ է պատահում ՀՀ-ում: Մեր հանրապեության գետային ցանցը ունի էրոզիոն հատկություն, գետահովիտների մեծ խոնավություն, որի ը կարող է վերածվել սելավային հոսքի`առաջացնելով մեծ ավերածություններ: - Հայաստանում շատ քիչ են անտառածածկ տարածքները և դրանց հատումներն էլ առաջացնում են շատ լուրջ հետևանքներ: Հայաստանում մեծ մասշտաբների է հասել նաև արդյունաբերական բնօգտագործումը։ 1920-ականների 2 տասնյակ փոքր ու միջինձեռնարկությունների փոխարեն ներկայումս ավելի քան 200 բնակավայրում կան արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք տեղադրված են մինչև 2000-2100 մ բարձրության լանդշաֆտային տարածքներում։ Բնական պաշարների օգտագործումն ու դրանից ստացվող համախառն արտադրանքն աճել են հարյուրապատիկ՝ հիմնականում էքստենսիվ զարգացման ու բնական պաշարների անխնա շահագործման հաշվին, իսկ էկոլոգիական խնդիրները չենկարևորվել։Զգալի բացասական ազդեցություն Է գործում լեռնահանքային արդյունաբերությունը. այդնպատակով տրամադրված հողերի ընդհանուր տարածքը կազմում Է 9, 7 հզ. հա, խախտված հողերինը՝ 8, 275 հզ. հա, թափոնապահեստներին հատկացված հողերինը՝ 1, 425 հզ. հա.։ Ներկայումս շահագործվող ավելի քան 130 խոշոր ու միջին հզորության հանքերի գերակշիռ մասը բաց է։ Կուտակված արդյունաբերական թափոնների ծավալը կազմում է մի քանի հարյուր միլիոն մ³։Աղտոտված են նաև օդային ու ջրային ավազանները։ Գնալով ավելանում է տրանսպորտի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ավելի քան 850 կմ երկաթուղային ու 13 հզ. ավտոմոբիլային ճանապարհներին ամբողջովին ոչնչացվել են բնական կենսահամակարգերը։
- Ընդերքի ռեսուրսները կամ այլ կերպ` օգտակար հանածոները, դասվում են սպառվող-չվերականգնվող ռեսուրսների շարքին: Ելնելով տնտեսական գնահատման առանձնահատկություններից ռեսուրսների այս խոշոր խումբը բաժանվում է 3 ենթախմբի` վառելիքային, մետաղային (գունավոր և սև), ոչ մետաղային:Մյուս վառելիքային ռեսուրսը, որ հայտնաբերվել է ՀՀ տարածքում քարածուխն է, գորշ ածուխը և այրվող թերթաքարը որոնք արդյուաբերական և գործնական նշանակություն չունեն: Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ,կապար, ցինկ։ Պատահում են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղիպաշարները։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:Հայաստանը հարուստ է նաև բնական հանքային ջրերով: Երկրում կան հարյուրավոր բնականջրհորներ: 10 քաղցրահամ լիճ, 5 անդնախոր ձորեր և մի քանի աղբյուրներ:
- Շինանյութերի արդյունաբերությունը ՀՀ շրջակա միջավայրին վնաս է հասցնում, որոնք ազդում են շրջակա միջավայրի և հողաբուսական աշխարհի վրա: Շինանյութերի արդյունահաման հետևանքով գյուղատնտեսական շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազ. գյուղատնտեսական հողհանդակ: Այսօրվա դրությամբ Հայաստանում ավելի քան 700 հանքավայրեր են հաշվարկված, որոնցշահագործման համար արդեն 465 պայմանագրեր են կնքվել:Հանրապետության տարածքում հայտնաբերված են տարբեր տեսակների բնագույն քարեր,որոնք կարող են օգտագործվել ոսկերչաքարափորգրչական արտադրությունումգեղարվեստական իրերի, հուշանվերների և ոսկերչական իրերի արտադրության համար:Բնագույն քարերի հումքի բազմաթիվ օբյեկտներից և տարբեր տեսակներից պետականհաշվեկշռով գրանցված են փիրուզի, ագաթի, ծիածանվող օբսիդիանի, մարմարային օնիքսի ևամեթիստ պարունակող պլագիապորֆիրիտի 14 հանքավայր: Բազմանպատակային օգտագործման հումք խմբի` ոչ մետաղային օգտակար հանածոներնօգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում և գյուղատնտեսությունում:Սև մետաղներից առավել մեծ պաշարներով է օժտված երկաթը,մանգանի և քրոմի հանքաերևակումները չունեն արդյունաբերական նշանակություն: Լեգիրացնող մետաղներից հանրապետությունում հայտնի է մոլիբդենը, որը ներկայացված է մի շարք միջին չափի և Քաջարանի յուրահատուկ պաշարներով օժտված հանքավայրերով: Հայտնի են նաև տիտանի, վոլֆրամի, նիկելի և կոբալտի հանքաերևակումներ: Գունավոր մետաղների հանքավայրերից հայտնի են կոմպլեքսային պղինձ-մոլիբդենային, պղինձ-կոլչեդանային, կապարցինկի և բազմամետաղային հանքավայրերը: Պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի հետ միասին ոսկին Հայաստանի Հանրապետության մետաղային հանքավայրերում տիպամորֆ տարր է: Դրա վկայությունն է ինչպես բուն ոսկեհանքային, այնպես էլ տարբեր ֆորմացիաներին պատկանող գունավոր մետաղների հանքավայրերի հանքաքարերումոսկումշտական առկայությունը: Ոսկու ինքնուրույն արդյունաբերական նշանակություն ունեցող էնդոգեն հանքավայրերը բաժանվում են երկու խմբի՝ ոսկեհանքային հանքավայրեր, որտեղ ոսկին հիմնական կամ հիմնական օգտակար բաղադրամասերից մեկն է և ոսկի պարունակող կոմպլեքսային, որոնց հանքաքարում ոսկին առկա է որպես կորզվող (գործնական հետաքրքրություն ներկայացնող) ուղեկից բաղադրամաս:Այս հանածոների արդյունաբերությունը թողնում է հետևանք: Օրինակ` աղտոտում է օդը:Հանքահումքային ռեսուրսների արդյունահանումը միշտ ուղեկցվում է զգալի տարածքների, բնական միջավայրի այլ բաղադրիչների խախտմամբ: Այդ իսկ պատճառով էլ հանքահումքային ռեսուրսների օգտագործման մեջ կարևոր տեղ է գրավում հողերի վերականգնումը:
- Կարծում եմ պետք է ավելի խնամքով օգտագործել անտառային և ընդերքային ռեսուրսները: Հայաստանում ջրային ռեսուրսները քիչ են իսկ եղածներն էլ հիմնականում օգտագործվում են որպես խմելու ջուր: Կարծում եմ երկիրը պետք է զարգացնել սպասարկման ոլորտի շնորհիվ օրինակ՝ տուրիզմի:
Sunday, April 26, 2015
Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում
Labels:
Էկոլոգիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment