Ով ասես` չի փորձել հասկանալ և բացատրել խորհրդավոր զգացմունքի բնույթը, որը մենք կոչում ենք «սեր». քիմիկոսներ և փիլիսոփաներ, հոգեբաններ, բանաստեղծներ, երաժիշտներ և կենսաբաններ: Բայց քչերը գիտեն, որ առաջին և առավել տարածված դասակարգումը տվել է Արիստոտելը Ք.ա IV դարում:
Տասնյոթ տարեկան հասակում Արիստոտելը դարձավ փիլիսոփա Պլատոնի ակադեմիայի աշակերտ և մնաց այնտեղ քսան տարի՝մինչև ուսուցչի մահը: Այնուհետև նորաթուխ փիլիսոփան տեղափոխվել է Ասսոս՝ իր ընկեր Հերմիասի մոտ, որտեղ, ըստ ժամանակակիցների հուշագրությունների, հաճախ էր մասնակցում տոնախմբությունների, իսկ կանանց բարձր չէր գնահատում, ինչպես շատ պլատոնականներ, համաձայնելով, ըստ երևույթին, Դեմոկրիտոսի հետ, ով ասել է. «Թող կինը չտրամաբանի, նա սարսափելի է տրամաբանում»:
Երբ Արիստոտելն սկսեց ինքնուրույն ղեկավարել փիլիսոփայության դպրոց, և իրականացնում էր կանոնավոր դասեր, հանկարծ փոխվեց: Նա լրջացավ,խաղաղվեց։ Հենց այդ ժամանակ Հերմիասը Արիստոտելին ներկայացրեց իր եղբոր աղջկան՝ Պիֆիադային: Այդ հմայիչ աղջկա հետ հանդիպումը շրջեց փիլիսոփայի կյանքը՝ նրա սրտում առաջացնելով մեծ սեր:
Սերը փոխադարձ էր, իսկ Հերմիասը չէր խոչընդոտում նրանց սիրուն՝ համաձայնելով վաստակավոր սրամիտ փիլիսոփաին կնության տալ իր եղբոր աղջկան: Նրանք երջանիկ էին, բայց դա երկար չտևեց: Պիֆիադան շուտ մահացավ, սակայն ողջ կյանքի ընթացքում Արիստոտելը սիրել է իր կնոջը: Եվ իր կտակի մեջ գրել էր, որ այնտեղ, որտեղ թաղեն իրեն, թող տեղափոխեն նաև իր վաղամեռ կնոջ ոսկորները:
Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ հենց այդ կնոջ հանդեպ զգացմունքներն են ստիպել փիլիսոփային մտածել սիրո մասին և գալ այն եզրակացության, որ այդ պայծառ (իսկ երբեմն էլ՝ ոչ այնքան) զգացումը վեց տեսակի է լինում:
Ագապե- Զոհաբերական սեր
Սիրող անձն այս դեպքում ամեն ինչ անում է այնպես , որ լավ լինի սիրելիի համար: Նա պատրաստ է հրաժարվել իր սովորույթներից, ամբիցիաներից, կարիերայից և ցանկություններից: Նա ի պատասխան ոչինչ չի պահանջում և պատրաստ է ամեն ինչի հանուն իր պաշտամունքի առարկայի: Հետագա հարաբերությունների կանխատեսումը կարող է լինել բավականին դրական, եթե այն մարդը, ում համար կատարվում են զոհաբերությունները, ի վիճակի է գնահատելու նվերը, որը տրվել է նրան ճակատագրով, կամ եթե նրան պետք է ծնողական խնամք և հոգատարություն:
Լյուդուս- Սեր-Խաղ
Դրա հիմքը սեռական գրավչությունն է զուգընկերների միջև: Նման հարաբերությունները չեն ակնկալում երկար սիրատածում և միմյանց լավ ճանաչելու ցանկություն. «Դուք գրավիչ եք, ես՝ նույնպես, այնպես որ, ինչու ժամանակ կորցնենք», - Այս արտահայտությունը շատ ճշգրիտ ցուցադրում է այս տեսակի սերը: Ուրախ խաղը տևում է այնքան, քանի դեռ մի զուգընկերը սիրում է մյուսին: Հենց խաղը սկսի նրան ձանձրացրել, և նա ավելի հետաքրքիր բան գտնի,ամեն ինչ կավարտվի։
ԷՐՈՍ - Զգայական Սեր
Այն հիմնված է նախ և առաջ հավատարմության և միայն դրանից հետոֆիզիկական ցանկության վրա: Սեր-էրոս ասելով ենթադրվում է, որ բացի սեռականցանկություններից, զուգընկերներն ունեն միմյանց նկատմամբ նուրբ զգացմունքներ, հետաքրքրվում են միմյանց կյանքով, մտքերով ու զգացմունքներով:Այս տեսակի սերը կարող է երկար կյանք ունենալ:
Մոլուցք- սեր-կախվածություն
Որպես կանոն, հիմնված է կրքի և նախանձի վրա: Ավելի շուտ, դա ոչ թե սեր էզուգընկերոջ նկատմամբ, այլ ցածր ինքնագնահատականի արդյունք: Սիրողըկարծում է, որ միայն ինքը իրավունք ունի շփվելու իրեն մտերիմ անձի հետ:Հարաբերությունները հիշեցնում են «ամերիկյան բլրակներ» ատրակցիոնը. Մեկ տղան է սառում զուգընկերուհու նկատմամբ, և սա աշխատում է գրավել նրա ուշադրությունը, մեկ՝ հակառակը: Այդպիսի սերը կարող է տևել այնքան ժամանակ,քանի դեռ «զգացմունքների զեղումը» չի հոգնեցրել զուգընկերներից մեկին:
Պրագմա - ռացիոնալ սեր
Մարդ ընտրում է զուգընկերոջը՝ առաջնորդվելով «շահավետ է, շահավետ չէ»սկզբունքով։ Սերն այս դեպքում բացարձակապես ոչ մի դեր չի խաղում: Եթե ծանոթոթանալիս երիտասարդ աղջիկը (կինը) հետաքրքրվում է, թե ինչ մակնիշի է ձեր մեքենան, թե ինչ չափëի է ձեր բնակարանը, արդյոք դուք ամառանոց ունեք,զգուշացե՛ք: Սակայն, եթե դուք պատրաստ եք համակերպվելու այդ իրավիճակին,ձեր միությունը կարող է տևել երկար տարիներ: Այստեղ ընդամենը մի բացասական բան կա. անկեղծ զգացմունքների և սիրո մի սպասեք: Եվ փորձեք հնարավորինսավելի շատ գումար վաստակել: Ի վերջո, եթե մի օր Ֆինանսները սպառվեն, նրանցհետ միասին ձեր կյանքից կհեռանա նաև սերը:
Ստրոգե- սեր-ընկերություն
Զուգընկերները կարող են պատմել միմյանց նույնիսկ ամենասերտ գաղտնիքները:Նրանք գիտեն, որ միշտ կգտնեն աջակցություն և փոխըմբռնում ի դեմս իր սիրելիի:Ցավոք, որոշ ժամանակ անց նրանցից մեկը կարող է ձանձրանալ, երբ դուք գիտեք ամեն ինչ իրար մասին, հարաբերությունները դադարում են հետաքրքիր լինելուց:Այսպիսով՝ ինչպես կարելի է վարվել: Անընդհատ զարգանալ: Այսպիսով ամեն օր զուգնկերը ինչ-որ նոր բան կտեսնի ձեր մեջ:
Թարգմանությունը՝ Ալիսա Պետրոսյանի
Աղբյուրը՝ www.hasmikghazaryan.blogspot.com
No comments:
Post a Comment