Զբոսաշրջիկները վերցրել ենթանկարժեք Ճապոնականարտեֆակտը կարծելով, թեդրանք հուշանվերներ են
Անփոխարինելիարտեֆակտները, որոնք դուրս ենբերվել Ճապոնիայից առաջինանգամ, Քեմբրիջի համալսարանիկողմից, անհետացել են , երբ զբոսաշրջիկնրը պատահաբար վերցրել են դրանք՝կարծելով, թե անվճար հուշանվերներ են:
Երկու անփոխարինելի ճապոնական արտեֆակտներ անհետացել են Քեմբրիջիհամալսարանի կրթական կենտրոնից, քանի որ զբոսաշրջիկները կարծել են, թեդրանք հուշանվերներ են:
Փայտե հուշատախտակն ու պատճենահանած դպրոցական դասագիրքը, որոնքպահվում էին Ճապոնական թանգարանում, առաջին անգամ դուրս էին բերվելերկրից:
Դրանք անհետացել են Ճապոնիայի օրվա տոնակատարության ընթացքում, որնանցկացվում էր «Kaetsu» Կրթական և մշակութային կենտրոնում շաբաթ օրը:
Որոնող աշխատողները, ի վերջո, գտել են մեղավորներին, ովքեր սխալվել էին ևվերցրել «անվճար հուշանվերները». զբոսաշրջիկները վերադարձել ենարտեֆակները և ներողություն խնդրել:
Դասագիրքը օգտագործվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Պատերազմի ժամանակ, Օկինավա կղզու բնակիչները ստիպված են եղելօգտագործել ճապոներենը, իսկ երկրի մնացած մասը օգտագործել է ավելի սիրովքան իրենց բարբառը՝ միավորման նպատակով: Նրանք, ովքեր բռնվում էին իրենցմայրենի լեզվով խոսելու մեջ, ստիպված էին իրենց վզից կախել փայտեհուշատախտակ:
Թանգարանի տնօրեն Պիթտր Ռոբերտսը, ասել է. «Ես շատ, շատ հանգիստ եմ.
առաջին անգամ է այս տարիների ընթացքում, երբ արտեֆակտները դուրս են բերվելՃապոնիայից, այսպիսով թանգարանը նույնպես ռիսկի էր դիմում»։
«Շաբաթ օր էր, հենց օրվա վերջը, երբ բոլորը հավաքում էին իրերը, երբ մենքհասկացանք, որ արտեֆակտները կորել են: Մի փայտե հուշատախտակ, որի վրաճապոներեն էր գրված, իսկ մյուսը մաթեմատիկական գիրք էր, որը երեխաներիցմեկը օգտագործել էր դասարաններում: Դուք չէիք կարողանա հասկանալ, որ դրանքարժեքավոր են, այնպես որ, գուցե ինչ-որ մեկը, պարզապես վերցնել է: Նորությունըտարածվեց և ըստ երևույթին, շուտով հայտնաբերվեց, որ զբոսաշրջիկները կարծելեն, թե դրանք հնարավոր է վերցնել որպես հուշանվեր: Դրանք անփոխարինելի են,եթե կորեին, կկորեին ընդմիշտ: Դրանք շատ, շատ յուրահատուկ իրեր են»:
Այդ արտեֆակտները այժմ վերադարձել են Օկինավայի Խաղաղության հիշատակիթանգարան։
Թարգմանությունը՝ Ալիսա Պետրոսյանի
Աղբյուրը՝ www.telegraph.co.uk
No comments:
Post a Comment