Երիտասարդ տեխնիկներ և գյուտարարներր » տարեկան համաժողովը՝նվիրված գյուտարարների և նորարարների օրվան, տեղի կունենաՌուսաստանի Դաշնության Պետդումայում. հունիս 25-ին, 2015թ.
Անցյալ տարվա համաժողովը Ռուսաստանի 43 սուբյեկտներից համախմբեց ավելիքան երկու հարյուր երիտասարդ նորարարների, տեխնիկների և նրանց գիտականղեկավարներին: Լավագույն ծրագրերը պարգևատրվեցին պատվոգրերով ևմրցանակներով: Ներկայացված գյուտերի ոլորտները ձգվում են անվտանգությանհամակարգերի զարգացման տեխնոլոգիաներից մինչև կենսաքիմիան ևգյուղատնտեսությունը:
Այս տարի մրցույթն ուղղված կլինի բավականինլուրջ թեմաների, որոնցից են՝«Բնակարանների և կոմունալ ծառայությունների խնդիրները», «Ռուսաստանիճանապարհները», «էկոլոգիան», «Արկտիկայի հետազոտումը» ««Տիեզերքիհետազոտումը», «Համակարգչային ծրագրեր», «հարմարավետ աշխարհ»:Համաժողովի ծրագիրը ներառում է շրջայց Պետական Դումայի շենքում և պատանիմասնակիցների համար ուղևորություն դեպի «Մոսկվա» տեխնոպոլիս:
Համաժողովին հրավիրվում են աշակերտներ, որոնք զբաղված են տեխնիկական ևնորարարական ստեղծականության, գյուտարարության և ծրագրավորմանխմբակներում ու բաժիններում և հետաքրքիր նյութեր ունեն ներկայացնելու։Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող երեխաների և մանկատներիերեխաների մասնակցությունը:
Համառուսական՝ «Երիտասարդ տեխնիկներ և գյուտարարներ» մրցույթի ևկոնֆերանսի համար մասնակության հայտերի ընդունումն արդեն սկսված է:Դիմումները ընդունվել են մինչև 2015թ. մայիսի18-ը։ Ռուսաստանի դաշնությանյուրաքանչյուր սուբյեկտ կարող է հայտ ներկայացնել՝ կապվելով ՌԴ-իվարչակազմի հետ:
Թարգմանությունը՝ Ալիսա Պետրոսյանի
Աղբյուրը՝ www.nkj.ru
No comments:
Post a Comment