Իսրայել Օրին 17-18-իդ դարերի հայ ամենանշանավոր գործիչներից մեկն
է : Նա առաջին Հայ դիվանագետն է, որը համարձակ վերանայիեց Հայաստանի ազատագրության
և բանագնացության հին ու անհեռանկար ուղին, դուրս հանելով փակուղուց: Օրին երբեմն իր
գուրծունեությունը ուսունմասիրողների կողմից քննադատվում, իսկ ուրիշները կարծում են,
որ եթե չլիներ Օրին Հայ ժողովրդի ազատագրության հարցն երբեք տեղից չեր շարժվի: Օրիի
գործունեությանը բարձր գնահատական է տվել նաև վաստակաշատ գիտնական Լեոն ասելով՝ «Նա
մի պատահականություն չէր, որ կյանքի ծովը հանկարծակի դուրս է շպրտում ափը՝ այդտեղ էլ
անհայտացնելու համար, այլ մի մարդկային փաստագիր, չափազանց կարևոր Հայ հասարակական
մտքի զարգացման պատմության համար, որովհոտև սահրապարակի մեջ երևան է գալիս իբրև Հայ
հասարակական կաթեգորիայի անդրանիկ ձևավորում»:
Այս նյութում կփորձեմ ծանոթացնել Օրու գործունեության ընդացքին, հաջողություններին
և փորձերին:
Էջմիածնի
Գաղտնի Ժողովը
Իսրայել Օրիի գործունեության առաջին քայլերը սերտորեն կապված են
1678թ. Էջմիածնում գումարված ժողովի հետ, նա է փաստորեն Օրիին դրել դիվանագիտական ուղու
վրա:
Էջմիածնի ժողովը գումարվել է գաղտնի: Նրա նախաձեռնեղն է հանդիսացել
Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը՝ նպատակ ունենալով քննարկել հայ ժողովրդի ազատագրության
հարցը, որպեսզիկարելի լինի փիկության հուսալի ուղիներ փնտրել: Ժողովականները որոշում
են Հակոբ Ջուղայեցու ղեկավարությամբ պատգամավորություն ուղարկել Ռուսաստան և Արևմտյան
Եվրոպա՝ լիազորելով նրան բանակցություններ վարել ընդառաջող երկրների արքունիքների հետ՝
զինական օգնություն ստանալու համար: Պատգամավորության մեջ էր Պռոշյան իշխանական տոհմից
Մելիք Իսրայելը՝ պարոն Օրիի հայրը, որը մեծ գործ կարող էր կատարել տվյալ հարցում: Բայց
նա չկարողացավ իր պարտքը կատարել, այդ պատճառով իր փոխարեն ուղարկեց որդուն՝ Իսրայել
Օրիին: Հակոբ կաթողիկոսը պատգամավորության մյուս անդամների հետ եկավ մինչև Պոլիս, ուր
մահը նրանց ճանապարհորդության և նպատակի խափանման պատճառ դարձավ: Մյուս պատվիրակները
հարկադրված եղան վերադառնալ Հայաստան, բացի Իսրայել Օրիից, ով քաջություն ունեցավ շարունակելու
իր ճանապարհը դեպի Եվրոպա:
Էջմիածնի գազտնի ժողովում վորոշվել է սկզբում դիմել կայսրին և Նորին
Ցարական Մեծությանը: Ընտրել էին Օրիի հորը՝ Իսրայելին, Աղաջան Ցավրին, երրորդ ընկերոջ
հետ միասին, ուղարկել էին Ցարգրադի ճանապարհով: Նրանց հանձնարարվել էր, որ եթե մեծ
թագավորը բարեհաճի զորավիգ հանդիսանալ ազատագրությանը, այդ դեպքում նրանք բոլոր միջոցներով,
ինչ որ այդ ռազմական և ազատագրական գործին կվերաբերի, ջանասիրաբար հայտարարեն և ստացած
տեղեկություններով ետ վերադառնան: Իսկ եթե Այնպես պատահի, որ մեծ թագավորն այդ գործը
չբարեհաճի վերցնել, այդ դեպքում նրանց պատվիրված է եղել դիմումով և գործով մեկնել Ավստրիական
կայսրի, այսինքն՝ Լեոպոլդի մոտ: Անհրաժեշտ է նկատել, որ 18-րդ դարի սկզբին Հայ քաղաքական
շրջաններում որոշակի քաղաքացիություն էր ստացել այն համոզմունքը, որ արևմուտքի խոստումները
խաբուսիկ են, և Հայ ժողովրդի ազատագրությունը հնարավոր է միայն Ռուսաստանի գործուն
օգնությամբ:
Օրին, մինչև Ռուսաստան գնալը (1701 թ.) Արևմտյան Եվրոպայի երկրներում
մնացել է շուրջ քսան տարի: Հակոբ Ջուղայեցու մահից հետո, երբ ցրվեց պատգամավորությունը,
նա Կ.Պոլսից նավով մեկնել է Վենետիկ և այնտեղ մնացել երեք ամիս: Վենետիկից տեղափոխվել
է Ֆրանսիա և վեց ամիս գտնվել թափառիկ վիճակում: Այդ ընդացքում ծանոթացել է ֆրանսիական
սովորույթներին և տիրապետելով ֆրանսերեն լեզվին, զինվորական ծառայության է մտել ֆրանսիական
բանակում, մասնակցել ֆրանս-անգլիական պատերազմին և 1695 թվականին` Նամյուրն անգլիական
բանակի կողմից շրջապատման ենթարկված ժամանակ, գերի է ընկել: Գերությունից ազատվելուց
հետո տեղափոխվել է Գերմանիայի Հռենոսյան Պֆալց և չորս տարի ծառայել Հովհան-Վիլհելմի
իշխանության մեջ՝ Հայդելբերգ, Մանհայմ և Ֆրանկեթալ քաղաքների մատակարարման կոմիսարի
պաշտոնով:
Օրին Արևմտյան Եվրոպայի երկրներում
ապրած տարիներին, սակայն, հարկադրված է եղել զբաղվել նաև առևտրով: Սյունիքի մելիքները,
ցանկանալով արդարացնել Օրիի առևտրով զբաղվելու իրողությունը որպես քաղաքական ղեկավարին
անպատշաճ զբաղմունք, այն բացատրել են Եվրոպայում նրա ունեցած նյութական ծանր պայմաններով: Օրին շարունակում
է իր ճանապարհը և Փոքր Ասիայով, Թոքաթի, Շապին Կարահիսարի, Բաբերդի վրայով, հասնում
է Էրզրում, այնուհետև՝ Երևան: Օրին իր հետ Հայաստան էր բերել կուրֆյուրստի երեք գրությունը,
որոնցից մեկը հասցեագրված էր Գանձասարի կաթողիկոսին, մյուսը Էջմիածնի կաթողիկոսին,
երրորդը՝ Վրաստանի թագավորին: 1699թ. ապրիլի 4-ին (հին տոմարով) Օրին հասնում է Էջմիածին:
Օրին խուսափում էր կաթողիկոսի հետ հանդիպումից, նկատի ունենալով, որ Էջմիածինը գտնվում
էր Երևանի խանի հսկողության տակ, և վերջինիս գործակալները վխտում էին վանքի շրջակայքում:
Օրին Էջմիածնից շարունակում է իր ճանապարհը դեպի հայրենի Մարտիրոս գյուղը: Երկու օր
մնալով իր ծննդավայրում, շարունակում է ճանապարհը դեպի Սիսիանի Անգեղակոթ գյուղը: Վերջինս
Սյունիքի կենտրոնական գավառներից մեկն էր, իսկ տեղի իշխանավոր Սաֆրազը՝ Սյունիքի աչքի
ընկնող մելիքը: Անգեղակոթում տասը մելիքները՝ Հայկազի որդի Փիլիպոսը, Ասատուրի որդի
Սարուխանը, Մելքոնի որդի Սաֆրազը, Պաղտասարի որդի Մելքոն, Նարինբեկի որդի Շահնազարըմ
Պահումի որդի Մելքոն, Պաղտասարի որդի Թադևոսը, Յավրի որդի Աղաջանը, Նավի որդի Հովհաննեսը
և Շահինի որդի Սուքիասը հավաքվում են ժողովի: Ժողովում հիմնականում քննության են առնվել
հայ ժողովրդի ազատագրության հետ կապված հարցեր: Ժողովականները հանձնարարել են Օրիին
բանակցությունների մեջ մտնել ոչ միայն Պֆալցի կուրֆյուրստի, այլև Պետրոս 1-ինի հետ:
Նրան աջակցելու համար գործընկեր է տրվել Ս. Հակոբ վանքի վանահայր Մինաս վարդապետը:
Մելիքները Օրիին են հանձնել իրենց կնիքներով հաստատված և ստորագրված սպիտակ թղթեր՝
դրանք ըստ նպատակահարմարության օգտագործելու համար: Անգեղակոթի ժողովի մասնակիցների
անունից հայտնի է չորս դիմում՝ Պֆալցի կուրֆյուրստին, Ինոկենտիոս XII պապին, Պետրոս I-ին և Ավստրիայի Լեոպոլդ կայսրին:
Օրին Եվրոպայում
1699թ. սեպտեմբերի կեսերին Օրին՝ Մինաս վարդապետի ընկերակցությամբ, վերադարձավ Դյուսելդորֆ և կուրֆյուրստին ներկայացրեց Ղարաբաղի մելիքների խնդրագիրը, իր զեկուցագիրն ու 1699թ. սեպտեմբերի 22-ին կազմված ռազմական արշավի ծրագիրը: Մինչ Դյուսելդորֆ հասնելը Օրին եղել է Վիեննայում և հանդիպում ունեցել ավստրիական արքունիքի կապլան Ներսեսի հետ: Վիեննայից նա Հռոմ է գնացել 1700թ. սկզբներին և հանդիպում ունեցել Ինոկենտիոս պապի հետ:
Դյուսերդոլֆ հասնելուն պես Օրին, հիվանդության պատճառով, միանգամից չկարողացավ ներկայանալ կյուրֆյուստին: Հանդիպումը վեց ամսով հետաձգվեց: Բացի այդ Լեոպոլդ կայսրը, ում դերը գլխավորը պիտի լիներ Հայաստանի ազատագրության հարցում, զբաղված էր իր համար ավելի կարևոր հարցերով (Սպանական ժառանգության, Եվրոպայում ճգնաժամի, սպասվող պատերազմի և այլն): Հանդիպումից հետո Վիլհելմի հանձնարարականով՝ որպես նրա կողմից պատգամավոր, գնաց Տոսքանայի մեծ դուքսին (Ֆլորենցիա) և Հռոմի Պապին ներկայանալու, ծրագիրը ներկայացնելու:
Երկու տեղերում էլ, ինչպես երևում է, արժանացավ լավ ընդունելության, սակայն հաջողության չհասավ: Գլխավոր որոշումը պիտի ընդուներ Լեոպոլդ կայսրը: Կայսրը ընդունեց Օրիին, սակայն արշավանք սկսելու առաջարկը մերժեց: Միևնույն ժամանակ մելիքներին հուսադրական նամակ ուղարկեց, իսկ Օրիին հորդորեց դիմել Ռուսաստանի օգնությանը, քանի որ բոլոր դեպքերում առանց Ռուսաստանի համաձայնության չէր կարող զորք ուղարկել դեպի Կասպից ծովի ափերը:
Օրիի Պֆալցյան ծրագիրը
Պֆալցի կուրֆյուրստին ներկայացված ամենաուշագրավ վավերագիրը Հայաստանի
ազատագրման համար կազմակերպվելիք ռազմական արշավի 36 կետերից կազմված ծրագիր-զեկուցագիրն
էր:
Օրին Հայաստանից Դյուսելդորֆ վերադարձավ 1699թ.-ի սեպտեմբերին և Պֆալցի
կուրֆյուրստին ներկայացրեց Ղարաբաղի մելիքների խնդրագիրը, իր զեկուցագիրնու ռազմական
արշավի ծրագիրը: Ծրագրում ցանկալի է համարվում, որ նախատեսվող ռազմական արշավին անպայման
մասնակցի Ավստրիայի Լեոպոլդ կայսրը, որին գրավոի խնդրանքով դիմել էին Հայաստանի իշխանները:
Համաձայն այս ծրագրի, Հայ ժողովրդի ազատագրությանը զորավիգ պիտի կանգներ նաև պապը,
որին կաթողիկոսություն ընդունելու խոստումով դիմել էին Հայ իշխանները:
Ծրագրում ցանկալի է համարվել, որ ռազմական արշավին մասնակցի նաև Տոսկանայի
դուքս Կոզման, որը Օրիին խոստացել էր «աջակցել բոլոր միջոցներով»: Կուրֆյուրստը արշավանքի
համար կազմակերպվող բանակին պետք է տրամադրեր հազար հեծյալ, հազար դրագուն, հազար գրենադեր
զինվորներ, քսանհինգ թնդանոթ, քսանհինգ ռմբաձիգ, չորս վեց տրամաչափի թնդանոթ, երկու
տասներկու տրամաչափի թնդանոթ, հինգ հարյուր պատրույգավոր հրացան, վառոդ և այլն: Ցանկալի
է համարվել վերցնել նաև Լեոպոլդ կայսեր՝ Հունգարիայում պահվող հուսարների երկուհազարանոց
զորամասը: Կայսրը տալու էր նաև հազար հեծյալ, հազար դրագուն և այնքան հրետանի, որքան
տալու էր կուրֆյուրստը:
Զորաբանակն իր հետ վերցնելու էր հարյուր դրոշակ, որոնց մի երեսին
նկարված էր լինելու Քրիստոսի խաչելությունը, իսկ մյուսին՝ Գրիգոր Լուսավորչի դիմանկարը՝
հայերեն պատշաճ մակագրությամբ:
Վերջնական համաձայնության գալուց հետո անհրաժեշտ էր թույլտվության խնդրանքով դիմել Լեհաստանի թագավորին և Պետրոս Մեծին՝ բանակը նրանց երկրներով անցկացնելու համար: Սննդամթերքի և անասնակերի կարիքը հոգացվելու էր ճանապարհին, գլխավորապես Մոսկվայում, ուր ամեն ինչ առատ էր ու էժան:
Զորաբանակը պետք է շարժվեր 1700 թվականի մայիսի վերջերին՝ անցնելով Բոհեմիայի, Լեհաստանի ու Ռուսաստանի վրայով: Ռուսաստանը և Լեհաստանը բարյացակամ վերաբերմունք պիտի ցույց տային իրենց երկրներով անցնող զորաբանակին: Եվ քանի որ Պետրոս Մեծը հարգանք ու համակրանք ուներ հայերի նկատմամբ, բանակին սիրահոժար կերպով տրամադրելու էր մեծ նավեր, որոնցից յուրաքանչյուրի վրա կտեղավորվեր 1500 այրուձի և գրաստագումակ: Ծրագրում նախատեսվում էր Մոսկվայից Վոլգայի վրայով տեղափոխվել Աստրախան: Այստեղ ուղեկցելու համար բանակին է միանալու էր կազմ ու պատրաստ երկուհազարանոց հայկական մի զորագունդ:
Անհրաժեշտության դեպքում Պետրոս Մեծը կարող էր տալ 20-30 հազարանոց
օգնական մի զորամաս, ցանկանալով օգնել նաև վրաց ժողովրդին՝ թոթափելու օտարերկրյա լուծը,
որը կստողծեր Ռուսաստանում գտնվող վրաց փախստականներին վերադառնալու հնարավորություն:
Բանակը, համաձայն Օրիի պլանի, նավերով Աստրախանից փոխադրվելու է Անդրկովկաս
և ափ է հանվելու անապատ մի վայրում՝ Բաքու քաղաքի մոտակայքում: Այստեղ անհրաժեշտ է
լինելու անմիջապես փակել բոլոր ճանապարները, որպեսզի բանակի ժամանման մասին ժամանակից
շուտ լուր չհասնի հակառակորդին: Բանակի ափիջեցման հաջորդ օրը պետք է սկսվեր զորարշավը,
որի գլխավոր հրամանատարությունը իր վրա էր վերցնելու հենց ինքը՝ Օրին: Զորքն առաջին
հերթին պետք է գրավեր Շամախի քաղաքը, ապա Գանձակը, Լոռին, Ղափանը, Նախիջևանը: Նախիջևանից
դրոշակները պետք է ուղարկվեն Սյունիք՝ Էմիրբեկին, որպեսզի նա բաժանի մելիքներին: Սրանք
հինգհազարանոց զորքով գային և միանային բանակին: Միացյալ այս զորաբանակը շարժվեր Երևան:
Երևանը գրավելուց հետո, զորքը պետք է արշավեր Պարսկաստանի վրա և գրավեր Թավրիզը: Ըստ
որում ռազմական այս գործողությունները պետք է կատարվեին 20-25 օրվա ընթացքում:
Չի կարելի չնկատել, որ իր նպատակին հասնլու համար Օրին դիմել է որոշ
չափազանցությունների և անճշտությունների, բայց այդ ամենն արել է նպատակադրված արդյունքի
հասնելու համար: Բոլոր դեպքերում Օրիի ծրագրում առաջ քաշված հարցերը ռոմանտիկա չէին,
այլ բանակցող կողմին շահագռգռելու միջոց: Երբ Օրիի ծրագիրը չքննարկվեց , նրան վերջնականապես
պարզ դարձավ, որ Եվրոպայում հույսեր չկան Հայաստանն ազատագրելու նախատեսված ծրագիրն
իրականացնելու համար: Այդ ժամանակ է, որ Օրին լիովին համոզվեց, որ հայ ժողովուրդը արևմտաեվրոպական
արքունիքներից սպասելիք չունի, և նրա հեռանկարները կարող է կապվել միայն Ռուսասռանի
հետ, և ուղղություն վերցրեց դեպի Մոսկվա:
Օրին Ռուսաստանում և նրա Մոսկովյան ծրագիրը
Օրին Մինաս վարդապետի և թարգմանիչի հետ Մոսկվա է հասնում 1701թ.-ի
հուլիսի 7-ին և դեսպանին պատշաճող մեծարանքով ընդունվում ցարական արքունիքում: Նրան
հատկացվում է առանձին բնակարան, օրապահիկ և թիկնապահ պահակախումբ:
Օրիի առաջին հանդիպումը ռուսական արքունիքում տեղի է ունեցել կանցլեր
Ֆեոդոր Ալեքսեևիչ Գոլովինի հետ 1701թ.-ի հուլիսի 11-ին: 1701թ. հուլիսի 25-ին Օրին ցարական արքունիք է ներկայացնում ռուսական բանակի դեպի Հայաստան կատարվելիք ռազմական արշավանքի վերջնական հուշագիրը: Այն կազմված է 18 կետից և գրված էր ֆրանսերեն(այն թարգմանվել է ռուսերեն թարգմանիչ Նիկողայոս Սպաթարի կողմից): Ըստ Օրիի Մոսկովյան ծրագրի, ռազմական արշավանքի համար Ռուսաստանում կազմակերպվելու էր 25000 հոգուց բաղկացած մի զորաբանակ, որից 15000-ը հեծյալ, իսկ 10000-ը՝ հետևակ: Ցանկալի է համարվել նախապատվությունը տալ կոզակներից և լեզգիներից կազմված զորամասերին: Բանակն ունենալու էր վեց ռազմադաշտային թնդանթ, երկու հրասանդ, անհրաժեշտ զինամթերք՝ վառոդ, արկեր և այլն: Բանակն իր հետ վերցնելու էր հարյուր դրոշակ, որոնք Հայաստանում բաժանվելու էին կազմակերպվելիք հայկական զորագնդերին: Դրոշակի մի երեսին նկարված էր լինելու Քրիստոսի խաչելությունը, իսկ մյուսում՝ ցարական զինանշանը: Զորախումբը պետք է դեպի Հայաստան շարժվեր 1701թ. հոկտեմբեր ամսվա առաջին օրերին: Ըստ այդ ծրագրի, բանակը բաժանվելու էր երկու մասի. մի մասը՝ 15000 զինվորներով, ուղեվորվելու էր ցամաքային ճանապարհով՝ Թերեք-Դերբենդ ուղեգծով, իսկ մյուս զորախումբը՝ 10000 զինվորներով, որից 5000-ը հետևակ, իսկ 5000-ը հեծյալ, ճանապարհվելու էր ծովով:
Ըստ պլանի, ծովով ուղարկվող բանակը ափ էր իջնելու Նիզվոայի նավահանգստում, ապա ցամաքային ճանապարհով շարժվելու էր դեպի Շամախի: Այդ տարածությունը զորքը պետք է անցներ 3 օրվա ընթացքում: Շամախում ռուսական բանակին պետք է միանար 10000 հոգուց բաղկացած հայկական մի զորամաս:
Նախատեսված էր բանակը Նիզովայում ափ իջնելուն պես հեծյալ հետախույզ զինվորների փոքր ջոկատներ ուղարկել քաղաքից դուրս եկող բոլոր ճանապարհները փակելու համար, որպեսզի հակառակորդին հայտնի դառնալուց առաջ թագավորական բանակը կարողանար արագ հավաքվել և մարտական վիճակի բերվել:
Շամախին գրաված ռուսական զորքերին գալու էր միանալու մյուս 15000-անոց բանակը, որը Անդրկովկաս էր ուղարկվելու Թերեքի և Դերբենդի վրայով: Շամախում կենտրոնացած զորաբանակը բաժանվելու էր չորս զորագնդի, որոնք արշավելու էին Գանձակի, Լոռու, Ղափանի և Նախիջևանի վրա: Նախատեսվում էր, որ ռազմական գործողությունների հաջող ավարտից հետո բոլոր զորամասերը հավաքվելու են Նախիջևանում: Ռուս և հայ զորամասերի միավորումից հետո միացյալ դաշնակից ուժերը սկսելու էին Հայաստանի ազատագրական պլանի իրականացումը: Առաջին հարվածը լինելու էր Երևանի բերդի վրա:
Մոսկովյան ծրագրում ոչ մի խոսք չկա հայ ժողովրդի դավանափոխության՝ կաթոլիկություն ընդունելու մասին, մի հարց, որը շեշտադրված էր Դյուսելդորֆյան (Պֆալցյան) ծրագրում:
Վերջաբան
Օրին առաջիններից էր ով սկսեց հաստատուն քայլեր կատարել դեպի Արևմուտք
և Ռուսաստան: Չնայած նրան որ նրա ծրագրերը հաջողության չհասան և իր կանքի ընդացքում
նա չտեսավ անկախ Հայաստանը: Նա կատարեց առաջին քայլերը դեպի ազատագրում: Իսրայել Օրու
շնորհիվ ավելի հաստատուն դարձավն հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները, իսկ նրա
մահից հետո իր գործը շարունակեց Մինաս վարդապետը:
Աղբյուրներ՝
Ա.Գ. Աբրահամյան «Իսրայել Օրի», 1978թ.
No comments:
Post a Comment