Ալիսիա Գուրգենի Կիրակոսյան , հայ բանաստեղծուհի է, ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր է (2007)։
Գրել է իսպաներեն, իտալերեն, հետո նաև` հայերեն և անգլերեն։
Ավարտել է Բուենոս Այրեսի ազգային համալսարանիիրավաբանական ֆակուլտետը։ 10 տարի խաղացել էթատրոնում։ 1968-ին փոխադրվել է Լոս Անջելես(ԱՄՆ)։ Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Մեկօրում հինգ ձայն», լույս է տեսել 1966-ին։
Իսկ հայ ընթերցողը նրան ճանաչեց 1967-71 թթ.բանաստեղծ Վահագն Դավթյանի հրաշալի թարգմանությամբ հրատարակված «Արմատ և էություն»բանաստեղծությունների ժողովածուով /թարգմ.իսպաներենից/, 1972թ. Սփյուռքի հայության համարնույն գիրքը վերահրատարակվեց, (1967, իտալ.), «Հայաստանյան ապրումներ» (1970), «Բանաստեղծություններ» (1972) ժողովածունները։ Նրա «Պեդրո Ամոր» (1969) պիեսը ներկայացվել էԲուենոս Այրեսի «Փայրո» թատրոնում։ Ալիսիա Կիրակոսյանի որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն։
Ալիսիա Կիրակոսյանը լինելով հայ բանաստեղծուհի անքան էլ ճանաչված չէ հայաստանում և դրա հինական պատճառ է հանդիսանում այն փաստը որ նա գրեթե չի ստեղծագործել հայերեն լեզվով: Ինչպես արդեն ասացի Ալիսիա Կիրակսյանը չի ստեղծագործել հայերեն և նրա ստեղծագործությունները հիմնականում թարգմանված են, բայց դա ընդհանրապես չի խանգարում ընդերցողին: Նրա ստեղծագործությունները հիմնականում սիրո թեմայով են, կարդալով հասկանում եմ, որ նա սերը համարում է կյանքի իմաստ և գոյության աղբյուր:
► Սերը գոյության հանճարն է միակ.
Սիրո հակառակն ամենևին էլ
Չսիրելը չէ, մահն է պարզապես…
Սիրահարները անմահությունն են վերանորոգում։
No comments:
Post a Comment