Monday, June 8, 2015

Միջազգային կազմակերպությունները և դրանց դերը համաշխարհային քաղաքականության մեջ:

Ներածություն
Միջազգային կազմակերպությունները միջազգային հարցերը կարգավորելու ոլորտում դասվում են առավել առաջադեմ խմբին: Միջազգային կազմակերպությունների գործունեության և մասնակիցների թվի աճը համարվում է ամենաուշագրավ երևույթներից մեկը ժամանակակից միջազգային հարաբերությունների զարգացման մեջ:
Այսպիսով աշխատանքիս նպատակն է ծանոթանալ միջազգային կազմակերպություններին, դրանց գործառույթներին և հասկանալ, թե ինչ դեր ունեն միջազգային կազմակերպությունները ժամանակակից աշխարհում քաղաքականության մեջ:

Միջազգային հարաբերությունների զարգացումը արտաքին քաղաքականության գործնական իրագործումն է՝ որը շատ մեծ կախում ունի միջազգային ըներություններից և կազմակերպություններից: Միջազգային կազմակերպությունները միջկառավարական և ոչ կառավարական բնույթր մշտական միություններ են, որոնք ստեղծվում են միջազգային պայմանագրերի շնորհիվ, որպեսզի հեշտացնեն միջազգային խնդիրների լուծումը:
Նմանատիպ կազմակերպություններ ստեղծելու մասին դեռևս սկսել են մտածել հնագույն ժամանակներից: Սակայն առաջին միջազգային կազմակերպությունները հիմնվեցին միայն 19-րդ դարում: Առաջին միջազգային կազմակերպությունը դարձավ Համընհանուր Փոստային միությունը՝ որը բացվեց 1875թ-ին: Հնարավորինս ավելի արագ սկսեցին բացվել միջազգային կազմակերպություններ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո: Ներկա պայմաններում աշխարհում հա շութջ 300 միջազկառավարական կազմակերպություն և 2500 հասարակական:
Միջազգային կազմակերպությունները դրանք պետական միավորումներ են միջազգային իրավունքի և միջազգային պայմանագրի հիման վրա, որոնք համագործակցում են՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, տեխնիկական, իրավական և այլ ոլորտներում, որտեղ կա այդ համակարգի անհրաժեշտությունը:
Միջազգային կազմակերպությունները բաժանվում են մի քանի տեսակների: Միջպետական- ստեղծվում են բազմազան միջազգային պայմանագրերի հիման վրա: Օրինակ՝ ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլն: Լինում են նաև ոչկառավարական դա իր հերթին լինում է՝ ազգային, Ֆիզիկական անձանց պատկանող, Քաղաքային, Հետազոտական ինստիտուտների պատկանող և այլն: Նրանք բաժանվում են նաև համաշխարհային և տարածաշրջանային խմբերի:
Չնայած որոշ տարբերությունների միջազգային միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունները ակտիվ համագործակցում են: Այդպիսի համագործակցություննը հիմնականում խորհրդատվական է լինում:
Քաղաքական, տնտեսական, ռազմակն և այլ խնդիրներ լուծելու համար ներկայումս տեղի է ունենում մոտ 1000 միջազգային կոնֆերանսներ: Որպես ինստիտուտ դա իհայտ է եկել 19-րդ դարի կեսին: Փորձագետների կարծիքով 21-րդ դարկ կեսերին տեղի կունենա տարեկան մոտ 50.000 միջազգային կոնֆերանս: Կոնֆերանսներն չեն համարվում միջազգային կազմակերպություններ, դա հաճախ անվանում են բազմակողմ կամ խորհրդատվական դիվանագիտություն:
Ամեն մի կոնֆերանս ունի խիստ կոնկրետ նպատակներ: Շատ հաճախ միջպետական հանձնաժողովները գումարվում են միջազգային պայմանագրերի բարելավնամ և ընդունման նպատակով:
Վերջին տարիներին միջազգային հարաբերություններում ավելի մեծ դեր են սկսել խաղալ միջազգային կազմակերպությունները:
Ամենամեծ դերը միջազգային համակարգում խաղում է Միավորված Ազգերի կազմակերպությունը, որը ստեղծվել է 1945թ-ին, որպիսզի պահպանի և ամրապնդի խաղախությունը ազգերի միջև զարգացնելով բազմակողմանի համագործակցություն: ՄԱԿ-ի գլխավոր անդամներն են Գլխավոր Ասամբլեան և Անվտանգության խորհուրդը: Գլխավոր Ասամբլեան՝ իր մեջ ներառում է ՄԱԿ-ի անդամ երկրների բոլոր ներկայացուցիչներին, քննարկում է իր իրավասության մեջ գտնվող խնդիրներ: Նա կարող է առաջարկություններ անել անվտանգության խորհրդին և մասնակից պետություններին: Հիմնականում նիստը տեղի է ունենում տարին մեկ անգամ իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են արտահերթ և հտուկ նիստեր:
Անվտանգության խորհուրդը աշխատում է մշտական հիմունքներով և պատասխանատու է խաղախության պահպանման համար այն բախկացած է 5 մշտական՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, ՌԴ և 10 փոփոխական պետություններից որոնք ընտրվում են 2 տարի ժակետով Անվտանգության խորհրդի կողմից: Որոշումներն ընդունվում են միայն այն դեպքում երբ համաձայն են ՄԱԿ-ի բոլոր անդամները: Աշխարհին սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում Անվտանգության խորհուրդը ունի մեծ իշղանությու և կարող է անհրաժեշտության դեպքում դիմել զենքի ուժին: ՄԱԿ-ի գլխավոր մարմիններից են նաև Տնտեսական և Սոցիալական խորհուրդները, Խնամակալության խորհուրդը, Միջազգային Արդարադատության դատարանը և Քարտուղարությունը:
ՄԱԿ-ի շրջանակներում կան մի շարք կազմակերպություններ որոնք գործում են անկախ: Դրանք իրենց մեջ ներառում են Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը, Արժույթի Միջազգային հիմնադրամը և այլն:

Վերջաբան
Վերլուծելով միջազգային կազմակերպություններն ու նրանց գործառույթները, գալիս եմ այն եզրակացության, որ ժամանակակից աշխարհում դժվար կիներ համեմատաբար խաղաղ ապրելը եթե չլինեին միջազգային կազմամերպություններ, քանի որ նրանք օգնում են և օժանդակում որ միջազգային խնդիրներն ու կոնֆլիկտները լուծվեն քննարկումների շնորհիվ, այլ ոչ թե զենքի և պատերազմի: Միջազգային կազմակերպությունների առաջացումն ու աճը արագացնում է ինտեգրացիայի և փոխկապակցվածության պրոցեսը, իսկ արագ գլոբալացումը հետագայում կբերի միջազգային կազմակերպությունների շատացմանը:

Թարգմանությունը՝ Ալիսա Պետրոսյանի



No comments:

Post a Comment