Tuesday, May 12, 2015

Քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի պատճառները

XIX դարի առաջին կեսին Միացյալ Նահանգներում զարգացած էին երկու համակարգեր - ստրկությանը հարավում և կապիտալիզմը հյուսիսում: Սրանք երկու բոլորովին տարբեր սոցիալ-տնտեսական համակարգեր էին, որոնք գոյակցում էին նույն պետության տարածքում: Իրավիճակը սրում էր այն փաստը, որ, չնայած կայուն բնակչության աճի և տնտեսական զարգացման, Միացյալ Նահանգները դաշնային երկիր էր: Յուրաքանչյուր նահանգ ապրում է իր քաղաքական և տնտեսական կյանքով, այդ պատճառով ինտեգրման գործընթացը դանդաղ էր ընդանում: Հետևաբար Հարավը՝ որտեղ տարածված էր ստրկությունը և ագրարային տնտեսական համակարգը, և արդյունաբերական Հյուսիսը բաժանվում էին երկու առանձին տնտեսական շրջանների:
ԱՄՆ-ի Հյուսիս էին ձգտում գործարարները և գաղթականների մեծամասնությունը: Այս տարածաշրջանում էին կենտրոնացած ինժեներական ընկերությունները, մետաղամշակումն ու թեթև արդյունաբերությունը: Այստեղ էր  հիմնական աշխատուժը, քանի որ  շատ էին միգրանտները այլ երկրներից, որոնք աշխատում էին գործարաններում և այլ ձեռնարկություններում: Աշխատող ուժը  հյուսիսում բավական էր, ժողովրդագրական իրավիճակը  կայուն, բարձր էր նաև կենսամակարդակը: Հակառակ իրավիճակ էր տիրում հարավում: Ամերիկայի Միացյալ Նահանգները  Մեքսիկական-ամերիկյան պատերազմի ընդացքում ստացել էր հսկայական տարածքներ  հարավում, որտեղ կաին  մեծ քանակությամբ թափուր հողեր: Այդ հողերը սեփականացրել էին կալվածատերերը, և ձեռք էին բերել հսկայական հողատարածքներ: Դա էր պատճառը, որ, ի տարբերություն հյուսիսի, Հարավը դարձել էր ագրարային տարածաշան: Սակայն, Հարավի խնդիրն միայն մեկն էր, բավարար չէր աշխատողների քանակը: Գաղթականների մեծամասնությունը գնում էրն դեպի հյուսիս: Այնպես որ Աֆրիկայից  սկսած XVII դարից, բերում էին սևամորթ- ստրուկների: Հաշվարկները ցույց էին տալիս, որ Հարավի սպիտակ բնակչության 1/4 –ը ստրկատերեր էին:
Հարավը ԱՄՆ-ի ագրարային «կցորդի» էր, որտեղ զբաղվում էին  ծխախոտի , շաքարեղեգի, բամբակի և բրինձր աճեցմամբ: Հյուսիսին անհրաժեշտ էր հումք հարավից, հատկապես բամբակ, իսկ  Հարավին -  մեքենաներ, որոնք արտադրվում էին հյուսիսում: Հենց այդ էր պատճառը , որ  երկար ժամանակ երկու տարբեր տնտեսական շրջաններ կարողանում էին  գոյակցել նույն երկրում:
Չնայած բոլոր տարբերությունների շրջաններում, Հարավում տեղի էին  ունենում նույն սոցիալական փոփոխություններ, որոնք տեղի էին ունենում հյուսիսում: Հյուսիսում կառավարությունը վարում էր ճկուն հարկաբյուջետային քաղաքականությունը, պետական ​​բյուջեից գումար էր հատկացվում  բարեգործության համար, կառավարությունը փորձում էր բարելավել սպիտակ բնակչության կենսամակարդակը: Սակայն, պահպանողական և փակ, Հարավը չեր ցանկանում իրականացնել միջոցներ կանանց կամ սևամորթների ազատության իրավունքի  վերաբերյալ: Աշխարհահայացքում մեծ դեր էր խաղում, այսպես կոչված, «վերնախավը », ովքեր հիմնականում կալվածատերերն էին: Այդ «վերնախավը» մեծ դեր էր խաղում հարավային նահանգների քաղաքականության մեջ, քանի որ շահագռգռված էր, պահպանել իր գերիշխող դիրքը:

Միության Փլուզումը

Քաղաքական և հասարակական կազմակերպությունները, որոնք դեմ էին ստրկությանը, ձևավորեցին Հանրապետական կուսակցությունը 1854թ-ին: 1860թ-ի նախագահական ընտրություններին նրանց թեկնածու Աբրահամ Լինքոլնի հաղթանակը ստրկատերերի համար ազդանշան էր, որ պետք է դուրս գալ միությունից: 1860թ-ի դեկտեմբերի 20-ին օրինակ ծառայեց Հարավային Կարոլինան, որին հետևեցին՝
·         Ալաբաման (1861թ-ի հունվարի 11),
·         Լուիզիանան(1861թ-ի հունվարի 26),
·         Միսիսիպին (1861թ-ի հունվարի 9),
·         Ջորջիան (1861թ-ի հունվարի 19),
·         Ֆլորիդան (1861թ-ի հունվարի 10),
Նման գործողությունների իրավական հիմնավորումն այն էր, որ ԱՄՆ-ի սահմանադրության մեջ չկար կետ, որը կարգելեր առանձին նահանգների դուրս գալ երկրի կազմից, սակայն թույլատվությունը նույնպես բացակայում էր: ԱՄՆ-ի կազմից գուրս եկած վեց նահանգները 1861թ-ի փետրվարին ձևավորեց նոր պետություն՝ Ամերիկայի Դաշնակից Նահանգներ: Մարտի 1-ին իր անկախությունը հայտարարեց նաև Տեխասը, որն արդեն հաջորդ օրը, միացավ ԱԴՆ-ին, իսկ ապրիլ-մայիս ամիսներին, իր օրինակին հետևեցին նաև՝
·         Վիրջինիան (անկախություն- 1861թ-ի ապրիլի 17, միացել է ԱԴՆ-ին 1861թ-ի մայիսի 17-ին),
·         Արկանզասը (անկախություն- 1861թ-ի մայիսի 6, միացել է ԱԴՆ-ին 1861թ-ի մայիսի 18-ին),
·         Թենեսին (անկախություն- 1861թ-ի մայիսի 7, միացել է ԱԴՆ-ին 1861թ-ի հունիսի 2-ին),
·         Հյուսիսային Կարոլինան (անկախություն- 1861թ-ի մայիսի 21, միացել է ԱԴՆ-ին 1861թ-ի մայիսի 21-ին):
Այս 11 նահանգները ընդունեցին Սահմանադրությունը և որպես իրենց նախագահ ընտրեցին Միսիսիպիի նախկին սենատոր Դեվիս Ջեֆերսոնին, որը երկրի այլ ղեկավարների հետ հայտարարեց, որ ստրկության իրենց տարածքում «ընդմիշտ» գոյություն կունենա:



















Դևիս Ջեֆերսոն ԱԴՆ-ի նախագահ

ԱԴՆ-ի մայրաքաղաք դարձավ Ալաբամայում գտնվոզ Մոնտգոմերի քաղաքը, իսկ Վիրջինիայի միանալուց հետո Րիչմոնդը: Այդ նահանգները զբաղեցնում էին ԱՄՆ-ի 40%, բնակչությունը կազմում էր 9,1մլն. այդ թվում նաև՝ ավելի քան 3,6 մլն. սևամորթ: Հոկտեմբերի 7-ին ԱԴՆ-ին միացավ նաև հնդկական տարածքը՝ որտեղի բնակչությունը հավատարիմ չի եղել, ոչ ԱԴՆ-ին, ոչ էլ ԱՄՆ-ի կառավարությանը, ըստ էության հնդիկներին տեղահանում էին Ջորջիայից և այլ հարավային նահանգներից: Սակայն հնդիկները չէին ուզում հրաժարվել ստրկատրիությունից և միացան լիգաին: ԱԴՆ-ի սենատում առկա էր յուրաքանչուր նահանգից երկու ներկայացուցիչ և մեկական ամեն հնդկական համայնքից: Հնդկական համայնքների ներկայացուցրչները սենատում չունեին խոսքի իրավունք:
ԱՄՆ-ի կազմում մնացին 23 նահանգ, այդ թվում նաև ստրկատիրական Դելավերը, Կենտուկին, Միսուրին և Մերիլենդը՝ որոնք կռվի շնորհիվ համաձայնվեցին հավատարիմ մնալ ԱՄՆ-ին: Վիրջինիայի արևմտյան մասի բնակիչները հրաժարվեցին դուրս գալ ԱՄՆ-ի կազմից և ստեղծեցին առանձին կառավարություն, իսկ 1863թ-ի հունիսին միացան ԱՄՆ-ին՝ որպես նոր նահանգ: ԱՄՆ-ի բնակչությունը կազմում էր ավելի քան 22մլն. մարդ, նրա տարածքում էին գտնվում երկրի գրեթե բելոր արդյունաբերական կառույցները, երկաթուղու 70%, բանկային ավանդների 81% և այլն:

Պատերազմի առաջին ժամանակաշրջանը (1861թ-ի ապրիլ – 1863թ-ի ապրիլ )

1861թ-ի ճակատամարտերը

Մարտական գործողությունները սկսվեցին 1861թ-ի ապրիլի 12-ին Չարլստոնում գտնվող Սամերթ բերդի համար, որը 34- ժամյա ռմբակոծությունից հետո ստիպված էր հանձնվել: Ի պատասխան Լինքոլնը հայտարարեց հարավային երկրների ապստամբություն և ռազմածովային շրջափակում, հավաքեց կամավորականների բանակ, իսկ հետո հայտարարեց պարտադիր զորակոչ: Սկզբում առավելությունը հարավի կողմն էր: Մինչև Լինքոլնի երդմնակալությունն այստեղ արդեն բերել էին շատ զենք ու զինամթերք, կազմակերպվում էին զինանոցների և պահեստամասերի բռնագրավունմներ: Այստեղ էին տեղակայված առավել մարտունակ զորամասերը, դրանք լի էին հարյուրավոր սպաներով, որոնք լքել էին դաշնային բանակը, այդ թվում Թոմաս Ջեքսոնը, Ի. Ջոնսթոնը, Ռոբերտ Լին և այլն: Հյուսիսի հիմնական նպատակն էր երկիրի ամբողջական պահպանումը: Հարավինը- անկախության ճանաչումն ու ինքնիշխանությունը: Երկու կողմերի ռազմական ծրագրերը նման էին՝ հարձակվել հակառակորդի մայրաքաղաքի վրա և մասնատել տարածքը:
Առաջին խոշոր ճակատամարտը տեղի է ունեցել Վիրջինիաի Մանասաս երկաթուղային կայարանի մոտ 1861թ-ի հուլիսի 21-ին, երբ հյուսիսային կողմի վատ պատրաստվաած բանակը, անցնելով Բուլ- Րան գետը, հարձակում գործեց Հարավի վրա, սակայն ստիպված էր ետ նահանջել, որը վերածվեց փախուտի: Աշնանն արդեն ԱՄՆ-ն ուներ լավ պատրաստված բանակ, որի հրամանատարն էր գեներալ Ջորջ Բ. Մակկլելանը, նոյեմբերի 1-ից նա դառավ հրամանատար բոլոր բանակներում: Մակկլելանը հանդես եկավ որպես անորակ հրամանատար նա հաճախ էր խուսափում ակտիվ ռազմական գործողություններից: Հոկտոմբերի 21-ին զորքը պարտություն կրեց Բոլս- Բլաֆ կոչվող տարածքում վոչ հոռու ԱՄՆ-ի մայրաքաղաքից: Շատ ավելի հաջող անցավ Կոնֆեդերացիայի ծովային ափերի շրջափակումը: Դրա գործողություններից մեկն էր 1861թ-ի նոյեմբերի 8-ին Բրտանական շոգենավ <<Տրենտ>>-ի գրավումը, որը տանում էր Հարավի գաղտնի պատվիրակներին, այդ գործողությունները ԱՄՆ-ին դրեցին Մեծ Բրիտնիայի հետ պատերազմի եզրին:
















ԱՄՆ և ԱԴՆ

1862թ-ի ճակատամարտերը

1862թ-ին պատերազմի արևմտյան թատրոնում Հյուսիսը հասավ մեծագույն հաջողությունների: Փետրվար-ապրիլ ամիսներին, գեներալ Գրանտի գլխավորությամբ ԱՄՆ-ի զորքերը գրավեցին մի շարք ամրոցներ, հեռացրեցին  Հարավի բանակը Կենտուկիից, հետո դժվար հաղթանակից հետո նրանցից մաքրեցին նաև Թենեսին:Ամռանն արդեն ազատագրվեց Միսսուրին, և Գրանտի զորքերը մտան  Միսիսիպիի և Ալաբամայի հյուսիսային տարածքներ:
1862թ-ի ապրիլի 12 մտել է պատերազմի պատմությամ մեջ մի հայտնի դրվագի շնորհիվ, երբ Հյուսիսից մի խումբ կամավորականներ գողացել էին «Գեներալ» լոկոմոտիվը, այդ դրվագն անվանում են <<Մեծ լեկեմետիվային մրցավազք>>:
Մեծ նշանակություն ուներ 1862թ-ի ապրիլի 25 Նոր Օռլեանի գրավումը, որը համարվում է կարևոր առևտրային և ռազմական կենտրոն: Արևելքում Մակկենանը ում Լիկքոլնը կոչում էր «դանդաղաշարժ » հեռացվել էր գեներալի պաշտոնից և բանակի գլխավորությամբ ուղարկվել Րիչմոնդ: Սկսվեց ասպես կոչված «արշավ թերակղզու վրա»: Մակդաուելը հույս ուներ օգտագործել քանակական առավելությունը և ծանր հրետանիները, որպեսզի ավարտի պատերազմը առանց վնաս հասցնելու խաղաղ բնակչությանը և ստիպված չլինի ազատել սևամորթներին:
Այն ժամանակ երբ Մակդաուելը հարձակում էր պատրաստում Րիչմոնդի վրա արևելքից, այլ գումարտակներ պետք է շարժվեին դեպի Րիչմոնդ հյուսիսից: Գումարտակների քանակը հասնում էր 60.000-ի, սակայն գեներալ Ջեքսոնը 17.000 հոգանոց բանակով կառողացավ հաղթել նրանց և Րիչմոնդին մոտ չթողնել:
Այդ ընդացքում ապրիլի սկզբին ավելի քան 100.000 դաշնային բանակի զինծառայող, որոնք վայրէջք կատարեցին Վիրջինիայի ափին, բայց ճակատային հարվածի փոխարեն Մակկելանը նախընտրեց աստիճանական առաջընթաց, որպեսզի հարվածի հակառակորդին լանջելից և ետեից: Հարավային կողմը դանդաղ նահանջում էր, իսկ Րիչմոնդը պատրաստվում էր Էվակուացիայի: ՅոթՍոճիների ճակատամարտում վիրավորվել էր գեներալ Ջոնսոնը և հրամանատարություննիր վրա վերցրեց Ռոբերտ Լին:
Գեներալ Լին կարեղացավ կանգնեցնել Հյուսիսի բանակը Յոթօրյա բաղումների ժամանակ, և ապա լիովին դուրս բերել նրանց թերակղզուց:
Մակկենանին փողարինեցին գեներալ Պոուպով: Սակայն երկչորդ հրամանատարը պարտվեց արդեն երկրորդ ճակատամարտում՝ որը տեղի ունեցավ Բուլ-Ռանում օգոստոսի 29-30: Լին հասավ Մերիլենդ և մտադրություն ուներ կապը կտրել դաշնային բանակի հետ և մեկուսացնել Վաշինդտոնը: Սեպտեմբերի 15-ին Հարավային բանակը Ջեկսոնի հրամանատարության տակ գրավեցին Հարփերս-Ֆերին գրավելով իր 11.000 կայազորերն ու խոշոր սարքավորումները: Սեպտեմբերի 17-ին Շարպսբերգում Լիի 40.000 բանակի վրա հարձակվեց Մակկենանի 70.000-ը: Այդ  «ամենաարյունարբու օրվա» ժամանակ երկու կողմն էլ կորցրեցին 4.808 մարդ, իսկ 18.578 մարդ վիրավորվեց: Ճակատամարտն ավարտվեց ոչ-ոքի, բայց Լին որոշեց նահանջել: Մակկենանի անվճռականության պատճառով նրանք չհետապնդեցին հակառակորդին, ինչը փրկեց Հարավին պարտությունից: Մակկենանին փոխարինեցին Էմբրոուզ Բերնսայդով:
1862թ-ի դեկտեմբերի 30-ին Լինքոլնը ստորագրեց «ազատության հայտարարություն» ծառաներին ազատելու մասին հաջորդ տարվա հունվարի 1-ից: Այդ հռչակագիրը ինչպես նաև սևամերթներին բանակ ընդունելը միանգամայն փոխեցին պատերազմի նպատակը՝ հիմա խոսքը գնում էր ստրկատիրության վերացման մասին, սակայն ազատ հռչակեցին միայն այն ստրուկներին ոցքեր գտնվում էին հակառակորդ նահանգներում: Ստրկության ճանապարհը դեպի Արևմուտքի «ազատ հողեր» փակում էր 1862թ-ին ընդունված «Տան » օրենքը՝ ապահովել յուրաքանչյուր ընտանիքի 160 ակր հոզատարածքով:
1862թ-ին պատմության մեջ առաջին անգամ օգտագործեցին զրահապատ նավեր մարտի 9-ին Վիրջինիայի ափերի մոտ:
Տարի  Հյուսիսի համար ավարտվեց ձախողումներով: Բրենսայդը նոր հարձակում սկսեց Րիչմոնդի վրա, բայց նրան կանգնեցրեց գեներալ Լիի զորքը դեկտեմբերի 13-ին ֆեդերիկսբերգի ճակատամարտում: Դաշնային բանակը ջախջախված էր, կորցնելով հակառակորդից երկու անգամ շատ մարդ և ունենալով երկու անգամ շատ վիրավոր, Բրենսայդը ևս մեկ անհաջող փորձ ձեռնարկեց հայտնի «ցեխոտ մարտ» անվանվամբ, դրանից հետո նա հեռացվեց իր պաշտոնից:

Պատերազմի երկրորդ ժամանակաշրջանը (1863թ-ի մայիսից – 1865թ-ի ապրիլ)

1863թ-ի ճակատամարտերը

1863թ-ի հունվարին դաշնային բանակի հրամանատար նշանակվեց Ջոզեֆ Հուկերը: Նա վերսկսեց Րիչմոնդը գրավելու փորձը այս անգամ օգտագործելով մարտավարության տեխնիկան: 1863թ-ի մայիսի սկզբը նշանավոր է Չենսերոսվիլի ճակատամարտով՝ որի ժամանակ Հյուսիսի 130 հազարանոց բանակը պարտություն կրեց Հարավի 60 հազարանոց բանակի կոզմից գեներալ Լիի գլխավորությամբ: Կորուստները հետևյալն էին՝ Հյուսիս- 17.275, Հարավ- 12.821 զոհված և վիրավոր: Այդ ճակատամարտում մահացու վիրավորվում է գեներալ Ջեքսոնը <<Քարե պատ>> անունով ճակատամարտի ժամանակ:Հյուսիսը կրկին նահանջեց, իսկ Լին շրջանցելով Վաշինգտոնը մտավ Պենսիլվանիա:
Այդ իրավիճակում կարևոր դեր խաղաց 3-օրյա ճակատամարտի արդյունքը հուլիսի սկզբին Գատսբերգի համար: Արյունարբու պայքրից հետո Լիի զորքերի գործունեությունը կանգնեցվեց և նրանց տարան Վիրջինիա, այսպիսով մաքրվեց ԱՄՆ-ի տարածքը: Նույն օրը արևմտյան թատրոնում Գրանտը մի քանի ձախողումներից հետո հուլիսի 4-ին կարողացավ գրավել Վիկսբուրգի ամրոցը:Հուլիսի 8-ին գեներալ Բենկսի զինվորները գրավեցին Լուիզիանան: Դրա շնորհիվ նրանք կարող էր վերահսկել Միսիսիպին, իսկ Կոֆեդերացիան բաժանված էր 2 մասի:
Չնայած 2 սարսափելի պարտության Հարավը չեր հանձնվում: Սեպտեմբերին գեներալ Բրեգ Բրեգստոնի բանակը պարտության մատնեց Օհաիոի ծովակալ Ռոզենկրանսի բանակին Չիկամուգի ճակատամարտում և շրջափակեց նրա մնացորդները Չատանուգա քաղաքում: Սակայն գեներալ Ուլիս Գրանտը կարողացավ ազատագրել քաղաքը՝ ջաղջախելով գեներալ Բրեգի բանակը Չատանուգիի մոտ: Չատանուգիի համար մարտերում առաջին անգամ Այուսիսի կողմից օգտագործվեց փշալարը մարտերում:

  1864թ-ի ճակատամարտերը

Պատերազմի ընդացքում տեղի ունեցավ ռազմավարական շրջադարձ: Աշավի պլանը մշակել էր գեներալ Գրանտը 1864թ-ին: Դլխավոր հարվածով զբաղվում էր գեներալ Ուիլիամ Շերմոնի 100- հազարանոց բանակը, սկսելով ներխուժում դեպի Ջորջիա: Ումենալով ծանր կորուստներ և ոչնչացնելով ճանապարին գրեթե ամեն ինչ, նրանք շարժվում էին առաջ և սեպտեմբերի 2-ին հասան Ատլանտա: Հենց ինքը Գրանտն էր ղեկավարում այն բանակը, որը կռվում էր Լիի զորքերի դեմ արևելյան թատրոնում: 1864թ-ի մայիսի 4-ին Գրանտի 118-հազ բանակը մտնելով անտառ հանդիպեց Հարավի 60-հազ զորքին և սկսեց արյունարբու ճակատամարտը անտառր խորքում: Գրանտը ճակատմարտում կորցրեց 18.000 զինվօր իսկ Հարավը- 8.000, բայց Գրանտը շարունակեց գրոհը և Սպտսիլվանիան գրավելու փորձ կատարեց, որպեսզի շրջանցի հյուսիս-Վիրջինիական բանակը Րիչմոնդից: Մարտի 8-19 ժամանակահատվածում տեղի ունեցավ Սպոտսիլվանիայի ճակատամարտը՝ որում Գրանտը կորցրեց 18.000 մարդ, սակայն չկարողացավ կոտրլ Կոնֆեդերացիայի պաշտպանությունը: Երկու շաբատ անց տեղի ունեցավ Քոլդ-Հարբորի ճակատամարտը, որը իր տեսակով վերածվում է խրամատային պատերազմի: Չկարեղանալով հազթել Հարավին Գրանտը որոշեց շրրջանցել և դուրս եկավ Պիտերսբուրգի մոտ և սկսեց պաշարումըէ որը տևեց 1 տարի:
Վերակազմավորելով զորամասերը նոյեմբերի 15-ին Շերմոնը սկսեց իր հայտնի <<Երթ դեպի ծով>> արշավը՝ որը հասցիեց իրեն մինչև Սավաննա: 1864թ-ի դեկտեմբերի 22-ին նրանք գրավեցին այն: Ռազմական հաջողությունները ազդեցին 1864թ-ի նախագահական ընտրությունների արդյունքի վրա: Լնկոլնը՝ ով առաջարկում էր հաշտության 
պայմանագիր կնքել, միավորել ԱՄՆ-ն և վերացնել ստրությունը վերընտրվեց:

1865թ-ի քարոզարշավը

Փետրվարի 1-ին Շերմոնի բանակը մտավ Սավաննաի հյուսիսից և միացավ Գրանտին: Հարավային Կարոլինայով առաջընդացը զգալի վնաս հասցրեց, որը ավարտվեց փետրվարի 18-ին Չարլստոնի գրավմամբ: Միության բանակները մեկ ամիս անց հանդիպեցին Հյուսիսային Կարոլինայում: 1865թ-ի գաինանը Գրանտի բանակը հասնում էր 115.000-ի: Լիի մոտ մնացել էր ընդամենը 54.000 և Ֆայֆ- Ֆոքսի անհաջող պարտությունից հետո նա որոշեց դուրս գալ Պիտերսբերգից, իսկ ապրիլի 2-ին Էվակուացրեց Րիչմոնդը: Հարավի բանակի մնացորդները 1865թ-ի ապրիլի 9-ին հանձնվեցին Ապամատոքսի մոտ: Բանակի մնացած մասերի հանձնումը շարունակվեց միչև մայիսի վերջ: Դևիս Ջեֆերսոնի ձփռփակալումից հետո ԱԴՆ-ն դադարեց գոյություն ունենալ: Հանուն հաղթանակի իր կյանքը զոհաբերեց նաև Նախագահ Լինկոլնը: 1865թ-ի ապրիլի 14-ին հարձակվեցին նրա վրա: Լինքոլնը մահացու վիրավորվել էր և առանց գիտակցության գալու մահացավ հաջորդ առավոտ:

Միացյալ Նահանգներում Քաղաքացիական պատերազմի Վիճակագրությունը

Պատերազմող
երկրներ
Բնակչության թիվը 1861թ.
Մոբիլացվել է
Սպանվել է
Վիրավորվել է
ԱՄՆ
22 339 968
2 803 300
67 058
275 175
ԱԴՆ
9 103 332
1 064 200
67 000
137 000
Ընդհանուր
31 443 300
3 867 50
134 058
412 175
 

Պատերազմի արդյունքը

Քազաքացիական պատերազմը մնաց Ամերիկայի պատմության մեջ ւրպես ամենա արյունահեզ պատերազմ, նույնիսկ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի կորուստներն այդքան մեծ չէին:
Հյուսիսի մարդկային կորուստներն հասնում էին 360.000 նրանք մահացել էին ճակատամարտերի ժամանակ կամ վնասվածքներից և մոտավորապես 275.000 վիրավոր: Կենֆեդերացիան կորցրել էր 258.000 մարդ և ուներ 137.000 վիրավոր:
ԱՄՆ-ի կառավարության ռազմական ծախսերը հասնում էր 3մլրդ. Դոլարի: Պատերազմը ցույց տվեց ռազմական տեղնիկայի նոր հնարավորություներ և օժանդակեց պատերազմակն արվեստի զարգացմանը:
Ստրկության արգելումը ամրագրվեց ԱՄՆ-ի Սահմանադրության 13-րդ փոփոխությունով և ուժի մեջ մտալ 1865թ-ի դեկտեմբերի 18-ից: Ապստամբ նահանգներում ստրկությունն արգելվել էր դեռ 1863թ-ին Նախագահի հրամանով:
Երկրում ստեղծեցին արդյունաբերության և գյուզատնտեսության զարգացման համար լավ պայմաններ, զարգացրեցին արևմըյան հողերը և ամրապնդեցին ներքին շուկան; Երկրում իշխանությունը բաժին հասավ հյուսիս- արևելյան նահանգների բուրժուազիային: Պատրազմը չլուծեց երկրի առաջ կանգնած բոլոր խնդիրները: Դրանցից շատերը լուծվեցին հարավի վերակառուցման ընդացքում, որը տևեց մինչև 1877թ: Այլ հարցեր այդ թվում նաև սև բնակչության հավասարության իրավունքի ընդունումը սպիտակների կեղմից մնաց չլուծված տասնամյակներ:

Թարգմանությունը՝ Ալիսա Պետրոսյանի

No comments:

Post a Comment