1.Հայաստանի, այդ թվում նաև բոլոր երկրների համար էներգետիկան ունի մեծ նշանակություն: Էներգետիկան մեզ ապահովում է էլեկտրաէներգիայով, տալիս է տեխնիկայից օգտվելու հնարավորություն: Էներգետիկան ապահովում է մեր կենսագործունեությունը, դարձնելով մեր կյանքը ավելի հարմարավետ և 21-րդ գարում մենք չենք կարող ապրել առանց էներգիայի:
Չնայած նրան, որ էներգետիկան ունի մեծ տնտեսական նշանակություն, Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը գտնվում է ՌԴ-ի վերահսկողության տակ։
2.Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը։ 2006 թ. ոչ-ջերմային ներքին էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվում էր ընդհանուր արտադրվող էլեկտրաէներգիայի 76% -ը։ Ատոմայինը՝43% -ը և հիդրոէլեկտրաէներգիան՝ 33%-ը։ 2002 թ. այդ թվերը հետևյալն էին, 56%, 32% և 26%։ Հայաստանը ընդհանուր առմամբ ունի 11 էլեկտրակայաններ և 17 ենթակայաններ։ ՀՀ-ն լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկի` այսօր տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։ 2007- 2011 թվականներին հանրապետությունից արտահանվել է մոտ 4 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ ՀՀ կառավարությունը ոլորտի հետագա զարգացման նպատակով կատարել է մի շարք կարևոր քայլեր և զգալի ներդրումներ: Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990-ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել։
3. Էլեկտրաէներգիա ստանալու հետևանքով հայաստանի բնությունը մեծ կորուստներ է կրել: 1930–ական թվականներից սկսած` Սևանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում խախտվեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործման հետևանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչև 32.5 մլրդ խմ: 1980-ական թվականներին Հայաստանի տարածքի 11%-ը ծածկված էր անտառներով, սակայն այսօր այդ ծածկույթը զգալի չափով նվազել է: Հայաստանը փոքր երկիր է և ունի շատ քիչ բնաշխարհ, իսկ էներգետիկա ստանալու պատճառով, այսօր մենք ունենք բնապահպանական մի շարք խնդիրներ:
4. Հայսատանում հնարավոր է ստանալ արևային էներգիա մենք կարող ենք նաև այդ նպատակով օգտագործել քամին: Այդպես մենք կկարողանանք պահպանել բնաշխարհը, և ստանալ էներգիա առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու:
5. Ես չեմ կարծում, որ մարդիկ կարող են ապրել առանց բնությանը վնաս պատճառելու: Բայց կկարելի է կրճատել վնասի չափը, օրինակ՝ ավելի շատ քայլել, անջատել լույսը երբ այն մեզ պետք չէ և այլն:
No comments:
Post a Comment