Թումանյանի հոդվածները խորիմաստ են, նա գրել է մարդկանց, հոգևորականների, գրականության և մամուլի մասին։ Եթե համեմատեք Թումանյանի գրածը մերօրյա իրականության հետ ապա հնարաոր կլինի բազմաթիվ զուգահեռներ տանել, քանի որ ոչինչ չի փոխվել։ Օրինակ՝ մամուլը միայն վատաբանում է և քննադատում՝ «Տարիներ շարունակ հետևելով մեր մամուլին, մենք այսօր ստիպված ենք արձանագրելու մեր մամուլի մի տգեղ սովորությունը՝ նրա վերաբերմունքը դեպի մեր հաստատությունները, դեպի մեր գործերն ու գործիչները, և խղճի ամենայն հանգստությամբ հայտարարում ենք, որ դա եղել է միշտ չար, միշտ աչառու, միշտ թունավոր, միշտ վիրավորական, վնասելու դիտավորությամբ, կուսակցական կրքից, թեև միշտ էլ եղել է անաչառ քննադատության անունով և զանազան նման գեղեցիկ յարլիկներով։», նախանձը մարդկային հոգիներում գնալով ավելի է շատանում՝«Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։», իսկ հայ գրականություն մարդիկ չեն կարդում։ Չնայաց նրան որ Թումանյանը քննադատաբար էր մոտենում մարդկային արարքներին, դրա շնորհիվ նա փորձում էր բացել մեր աչքերը, հասկացնել որ ցանկության դեպքում հնարավոր է փոխվել։
No comments:
Post a Comment